Իգոր Կուրչատովի հուշարձան (Մոսկվա)

հուշարձան Մոսկվայում

Իգոր Կուրչատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Игорю Курчатову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային ֆիզիկոս, խորհրդային ատոմային ռումբի գյուտարար, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իգոր Կուրչատովին[1][2]։ Բացումը տեղի է ունեցել 1971 թվականի սեպտեմբերի 20-ին[3]` Ատոմային էներգիայի ինստիտուտի մոտ[4][5]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Իուլիան Ռուկավիշնիկովը[6][7] և ճարտարապետներ Մ. Ի. Բոգդանովն ու Մ. Ն. Կրուգլովը[8][9]։ 1992 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ[10]։

Իգոր Կուրչատովի հուշարձան
Իգոր Կուրչատովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1971
Բարձրություն5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրShchukino District?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Kurchatov Monument (Moscow) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գիտնականի բրոնզե կիսանդրին պատկերում է նրա 5-մետրանոց գլուխը։ Դիմանկարային նմանությունն արտահայտված է ընդհանուր գծերով` տպավորություն ստեղծելով, որ քանդակը կազմված է առանձին խոշոր երկրաչափական բլոկներից։ Հուշարձանը տեղադրված է միակտուր ցածր պատվանդանին, որը, համաձայն որոշ աղբյուրների, պատրաստված է ողորկված սև գրանիտից[11] կամ, այլ աղբյուրներով, լաբրադորիտից[12]։ Պատվանդանի վրա փորագրված է միայն գիտնականի ազգանունը[13][14]։ Հեղինակի մտահղացման համաձայն` հուշարձանը խորհրդանշում է ակադեմիկոսի հանճարը և նրա մտքի մեծությունը[15][16][17]։

Նորոգում խմբագրել

 

2002 թվականին հուշարձանն ամբողջությամբ վերանորոգվել է[18]։ 2015 թվականին Մոսկվայի կառավարությունը ծրագրել է հուշարձանի ևս մեկ վերանորոգում[19]։ Այն անցկացնելու մրցույթը հայտարարվել է 2016 թվականի ապրիլին[20][21]։ Հաղթող է ճանաչվել «Նասլեդիե» («Ժառանգություն») վերականգնողական արհեստանոցը[22]։ Հոկտեմբերին լազերային սկանավորմամբ ստեղծվել է հուշարձանի 3D մոդելը, որի օգնությամբ փորձագետները որոշել են քանդակի ամենաբարդ մասերը, աղտոտման և վնասվածքների ծավալները[23][24][25]։ Աշխատանքն ավարտվել է տարեվերջին[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятники выдающимся изобретателям». Москва 24. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  2. «В Курчатовском институте отметят 115-летие физика-ядерщика». Агентство городских новостей «Москва». 2018 թ․ հունվարի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  3. Денис Ромодин (2015 թ․ հունիսի 22). «7 причин отправиться в Щукино». The Village. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  4. Колодный, 1991, էջ 59
  5. Школьник, 2017, էջ 203
  6. Елена Грищенко (2015 թ․ դեկտեմբերի 22). «Дорогие мои москвичи - каменные, бронзовые и бетонные». Сетевое издание «Суть событий». Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  7. Никита Андронов (2000 թ․ դեկտեմբերի 19). «Умер Иулиан Рукавишников». Коммерсантъ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  8. Вострышев, 2009, էջ 223
  9. Александров, 1988, էջ 455
  10. «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»». Министерство культуры Российской Федерации. 1992 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  11. Кожевников, 1983
  12. Промыслов, 1984, էջ 255
  13. Шокарев, Вострышев, 2018, էջ 419
  14. Зиновьева, 2017, էջ 514
  15. Москва, 1990, էջ 102
  16. Елизавета Боровикова (2015). «Памятник И. В. Курчатову». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  17. Андрей Фонотов, Виктория Киселева, Сергей Козырев (2017 թ․ ապրիլի 12). «Судьба науки в российском социуме». Независимая газета. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. ««Большая Москва»: Памятники выдающимся изобретателям». Москва 24. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  19. «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.». Агентство городских новостей «Москва». 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  20. «Памятник Пушкину в Москве будет отреставрирован». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2016 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  21. «Объявлен конкурс на реставрацию памятника Пушкину на Тверской». Москва 24. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  22. «Памятник Пушкину на Пушкинской площади закрыт на ремонт до осени». Электронное периодическое издание «Ведомости». 2017 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  23. «В Москве создали 3D-модели памятников Курчатову и Сервантесу». НСН. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  24. Мария Эльзенбах (2016 թ․ հոկտեմբերի 3). «В Москве создали 3D-модели памятников Мигелю де Сервантесу и Игорю Курчатову». Интернет-портал «Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  25. Информационное агентство «ТАСС» (2016 թ․ հոկտեմբերի 3). «http://tass.ru/obschestvo/3672599». Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  26. «Сведения об итогах деятельности ГКУ «Мосреставрация» в 2016 г. для подготовки Публичного отчета Департамента культурного наследия города Москвы за 2016 год» (PDF). ГКУ «Мосреставрация». 2017. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել