Նիկոլայ Ստրոև
Նիկոլայ Սերգեևիչ Ստրոև (ռուս.՝ Николай Сергеевич Стро́ев, հունվարի 20, 1912[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 26, 1997[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային գիտնական, պետական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր։
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1912[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1997[1] (85 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական, պետական գործիչ, համալսարանի դասախոս և ավիատիեզերքային ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ[1], Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ[1], Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտ[1], Military-Industrial Commission of the USSR?[1] և OKB-51[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1937)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1958) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Ստրոևը ծնվել է 1912 թվականին Մոսկվայում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1935-1936 թվականներին աշխատել է Ն. Ն. Պոլիկարպովի «Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում», 1936-1941 թվականներին՝ Պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկայի ինստիտուտում, 1941-1966 թվականներին՝ Մ. Մ. Գրոմովի անվան թռիչքային հետազոտությունների ինստիտուտում (1954-1966 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն)։ Ավիացիոն արդյունաբերության նախարարի 1956 թվականի մայիսի 12-ի թիվ 283 հրամանով հաստատվել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության թռիչքային թեստերի մեթոդական խորհրդում։ 1955-1961 թվականներին դասավանդել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), տեխնիկական գիտությունների դոկտոր (1958)։ 1966 թվականից զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ պետական համակարգում, 1966 -1977 թվականներին եղել է փոխնախագահ, 1977-1987 թվականներին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի ռազմատեխնիկական խնդիրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Գրոոմի անվան թռիչքային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ԽՍՀՄ ռազմա-արդյունաբերական խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
Նիկոլայ Ստրոևը մեծ ներդրում է կատարել ավիացիոն տեխնոլոգիաների զարգացման, թռիչքների փորձարկման մեթոդների մշակման և դաշտային պայմաններում գերձայնային ինքնաթիռների աերոդինամիկական բնութագրերի ուսումնասիրման համար։
Մահացել է 1997 թվականի հոկտեմբերի 27-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տարածք № 1):
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Լենինի չորս շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալներ
- Ստալինի երկրորդ աստիճանի մրցանակ (1949)՝ աերոդինամիկ հետազոտության նոր մեթոդի ստեղծման համար
Հիշատակ
խմբագրելՄոսկվայի Չապաևյան զբոսայգում տեղադրվել է Նիկոլայ Ստրոևի բրոնզե կիսանդրին (քանդակագործ՝ Իուլիան Ռուկավիշնիկով, ճարտարապետ՝ Գլեբ Մակարևիչ)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 СТРОЕВ Николай Сергеевич // Авиация России : биографическая энциклопедия : 1909-2009 : А--Я (ռուս.) / под ред. А. Н. Зелин — М.: 2009. — С. 536. — 880 с. — ISBN 978-5-903989-03-4
- ↑ «Распоряжение Мосгорнаследия от 21.01.2013 N 19 Об утверждении предмета охраны объекта культурного наследия (произведения садово-паркового искусства) регионального значения «Чапаевский парк площадью 6,0 га»». consultant.ru. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՆիկոլայ Ստրոև «Երկրի հերոսներ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ստրոև» հոդվածին։ |