Սանջայ Գանդի (հինդի՝ संजय गांधी, անգլ.՝ Sanjay Gandhi, դեկտեմբերի 14, 1946(1946-12-14)[1][2], Նյու Դելի, Բրիտանական կայսրություն - հունիսի 23, 1980(1980-06-23)[1][2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ։

Սանջայ Գանդի
Sanjay Gandhi cropped.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Դուն դպրոց և Welham Boys' School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1946(1946-12-14)[1][2]
Ծննդավայր Նյու Դելի, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունիսի 23, 1980(1980-06-23)[1][2] (33 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան[3][4], Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Dominion of India
Հայր Ֆերոզ Գանդի
Մայր Ինդիրա Գանդի
Ամուսին Maneka Gandhi?[5]
Զավակներ Varun Gandhi?

Ինդիրա Գանդիի կրտսեր որդին։

1970-ական թվականներին դիտարկվում էր որպես վարչապետի պաշտոնում նրա հաջորդողը[6]։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Սանջայ Գանդին ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 14-ին Նյու Դելիում՝ Ֆերոզ Գանդիի և Ինդիրա Գանդիի ընտանիքում[7]։ Նրա պապը Ջավահառլալ Ներուն էր՝ անկախ Հնդկաստանի առաջին վարչապետը։ Սանջայը սովորել է մի քանի մասնավոր դպրոցներում, որոնցից է Դեհրադունի միջնակարգ դպրոցը[8], բայց այդպես էլ բարձրագույն կրթություն չի ստացել։ Որոշ ժամանակ Սանջայն ապրել է Մեծ Բրիտանիայում և աշխատել «Ռոլս Ռոյս» ընկերությունում[9][10]։ Հնդկաստան վերադառնալուց հետո հանդես է եկել «ժողովրդական մեքենայի» ստեղծման նախագծով։ Սանջայի գլխավորած «Maruti» ընկերությունը ստացել է պետական բազմակողմանի աջակցություն։  Դա հնդկական ընդդիմության կողմից մեղադրանքներ է առաջացրել վարչապետ Ինդիրա Գանդիի հասցեին։ Սանջայի կյանքի ընթացքում «ժողովրդական ավտոմեքենաների» արտադրությունն այդպես էլ չի սկսվել։

Դերն արտակարգ դրության ժամանակԽմբագրել

1970-ական թվականների կեսերի Հնդկաստանի քաղաքական ճգնաժամն ավարտվել է Ինդիրա Գանդիի՝ 1975 թվականին երկրում արտակարգ դրություն հայտարարելով։ Սահմանափակված էր ԶԼՄ-ների ազատությունը, ձերբակալվել էին ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ։ Այդ ժամանակ Սանջայ Գանդին հնդկական քաղաքականությունում դարձել է առանցքային դեմքերից մեկը, սակայն պաշտոնապես ոչ մի պաշտոնական պաշտոն չի զբաղեցրել, բայց փաստացի վճռական դեր է խաղացել Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքականության որոշման գործում։ Սանջայի պնդմամբ՝ աշխատանքից հեռացվել են Ինդիրա Գանդիի գրասենյակի շատ անդամներ, որոնք չէին աջակցել վարչապետի կուրսին։ Կառավարամետ մամուլը սկսել էր մեծ ուշադրություն դարձնել Սանջայի գործունեությանը, քանի որ նա դիտարկվում էր որպես կառավարության ապագա ղեկավար։ Սանջայն առաջարկել է սեփական «5 կետի ծրագիրը», որն ուղղված է եղել անգրագիտության և անձեռնմխելիության դեմ պայքարին[11]։

Դելիում հետնախորշերի ոչնչացման Սանջայի խիստ միջոցները նրանից հեռացրել են բնակչության ցածր շերտերին[12]։ Տխուր հայտնիություն էր նաև ստացել Հնդկական ազգային կոնգրեսի կողմից անցկացվող ծնելիության սահմանափակման քաղաքականությունը, որը որոշ դեպքերում վերածվել է տղամարդկանց բնակչության զանգվածային բռնի ստերջացման։ Հնդկական ազգային կոնգրեսում ստեղծվել էր ընդդիմություն, որն ուղղված էր ընդդեմ Ինդիրա Գանդիի և Սանջայ Գանդիի։ 1977 թվականին արտակարգ դրության վերացումից հետո Հնդկական ազգային կոնգրեսը պարտվել է ընտրություններում, իսկ Սանջայ Գանդին խորհրդարան չի ընտրվել։

Անձնական կյանքԽմբագրել

1974 թվականին Սանջայ Գանդին ամուսնացել է 18-ամյա Մանեկա Անանդի հետ[13]։ Սանջայի մահից քիչ առաջ ծնվել է նրա որդին։ 2014 թվականից Մանեկան Նարենդրա Մոդիի գրասենյակում զբաղեցնում է մայրության և մանկության հարցերով նախարարի պաշտոնը։

Վերջին տարիներ և մահԽմբագրել

1977 թվականից մինչև 1980 թվականը եղել է Ջանատա փարթիի կառավարության ընդդիմության առաջնորդներից մեկը[14][15][16]։ 1980 թվականին Հնդկական ազգային կոնգրեսն ամբողջ երկրում վերականգնել է իր դիրքերը[17]. Ինդիրա Գանդին հաղթել է երկու շրջաններում, իսկ Սանջայը՝ Ամետհիում[18][19][20]։ Իշխանության վերադառնալուց հետո Սանջայը կրկին դարձել էր կառավարության առաջնորդներից մեկը՝ 1980 թվականին զբաղեցնելով Հնդկական ազգային կոնգրեսի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սակայն հունիսի 23-ին Սանջայը կործանվել է մարզական ինքնաթիռով՝ չպարզված հանգամանքներում[21][22]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.nytimes.com/1984/07/31/world/a-gandhi-gandhi-race-splits-the-nehru-dynasty.html
  4. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  5. https://m.tribuneindia.com/2002/20020210/spectrum/book5.htm
  6. ДОЛЖНОЕ ВОЗДАДУТ ПОТОМКИ — Власть — gazeta.zn.ua
  7. Carol Dommermuth-Costa (2002)։ Indira Gandhi: Daughter of India։ Twenty-First Century Books։ էջ 60։ ISBN 978-0-8225-4963-5 
  8. «Раджив и его младший брат Санджай | Институт социально-политических исследований»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2014-05-13 
  9. First Woman of India St. Petersburg Times, 10 January 1966.
  10. «Maruti and Sanjay Gandhi: The history of an illicit, extraordinary love affair»։ Motoroids 
  11. Subodh Ghildiyal (դեկտեմբերի 29, 2010)։ «Cong blames Sanjay Gandhi for Emergency ‘excesses’»։ Times Of India։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է հունվարի 19, 2013 
  12. Индийцы против Индиры
  13. «Quiet Wedding in New Delhi»։ The Milwaukee Journal (New Delhi)։ AP։ դեկտեմբերի 3, 1974։ Վերցված է հունվարի 19, 2013 (չաշխատող հղում)
  14. Maramkal M-B (2013)։ «Chikmagalur remembers Indira Gandhi» (20 November)։ Times of India 
  15. «Mrs. Gandhi is Jeered»։ The Spokesman-Review։ նոյեմբերի 21, 1978։ Վերցված է ապրիլի 9, 2017 
  16. «How Fernandes ran a high-voltage campaign for Chikkamagaluru bypoll - Times of India» 
  17. «Indira Gandhi becomes Indian prime minister - Jan 19, 1966 - HISTORY.com»։ HISTORY.com։ Վերցված է 2017-12-05 
  18. Vijay Sanghvi (2006)։ The Congress, Indira to Sonia Gandhi։ Gyan Publishing House։ էջ 130։ ISBN 978-81-7835-340-1 
  19. Subrata Kumar Mitra, Mike Enskat, Clemens Spiess (2004)։ Political Parties in South Asia։ Greenwood Publishing Group։ էջ 40։ ISBN 978-0-275-96832-8 
  20. «Путь от Аметхи до Южного блока | Институт социально-политических исследований»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին։ Վերցված է 2014-05-13 
  21. «Е.Пахомов — Отказавшаяся от рая: штрихи к портрету Сони Ганди | ЦентрАзия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-12-15 
  22. «Three attempts were made to kill Sanjay Gandhi: WikiLeaks»։ The Times of India։ ապրիլի 11, 2013