Իլյա Ֆրեզ
Իլյա Ֆրեզ (ռուս.՝ Фрэз, Илья Абрамович, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1909, Ռոսլավ, Ռոսլավլսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989 թվականին)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974 թվականին)։
Իլյա Ֆրեզ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1909 |
Ծննդավայր | Ռոսլավ, Ռոսլավլսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 22, 1994[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելԻլյա Ֆրեզը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 20-ին (սեպտեմբերի 2)։
12 տարեկանում մահացել է նրա մայրը, շատ չանցած ողբերգական ձևով մահացել է նաև եղբայրը։ Հայրը, ծանրաբեռնված լինելով ընտանիքի խնդիրներով, ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա երկրորդ կինը, Իլյա Ֆրեզի հիշելով, շատ բարեհոգի մարդ էր։
1926 թվականին ընկերների խորհրդով մեկնել է Մոսկվա, որպեսզի ընդունվի Կինոմատոգրաֆիայի պետական տեխնիկում (այժմ` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ)։ Սակայն դերասան դառնալու առաջին փորձն անհաջող է անցել։
Մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ որպես ֆրեզորդ աշխատել է գործարանում, իսկ երեկոյան մասնակցել է Սանկտ Պետերբուրգյան աշխատանքային երիտասարդկան թատրոնի ներկայացումներին (Բալթիկայի տուն)։
1928 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի բեմական արվեստի տեխնիկում (այժմ` Ռուսական բեմական արվեստի պետական համալսարան), կինոյի բաժնի դերասանական խումբ, որը գլխավորում էր Գրիգորի Կոզինցևը։
1931 թվականին սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական «Լենֆիլմ» կինոստուդիայում` Գեորգի Կոզինցևի և Լեոնիդ Տրաուբերգ մոտ։ Առաջին ֆիլմը, որի աշխատանքներին նա մասնակցություն է ունեցել, դարձել է «Միայնակ» ֆիլմը։ 1932 թվականին ավարտել է կինոյի բաժինը, իսկ 1935 թվականին այդ ուսումնական հաստատության ռեժիսորական բաժինը, Բ. Դմոխովսկու արհեստանոցը։ Բարձրագույն կրթության դպրոցը, ինչպես հիշում էր Իլյա Ֆրեզը, նա անցել է` աշխատելով Գեորգի Կոզինցևի և Լեոնիդ Տրաուբերգի հետ Մաքսիմի մասին եռագրության վրա (1934-1938 թվականներին)։
1941 թվականի աշնանը կինոստուդիայի հետ տարհանվել են շրջափակված Լենինգրադից Ալմաթի[2]։
1943 թվականին Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում ռեժիսոր Լեո Արնշտամը տեղափոխվել է «Սոզդետֆիլմ» կինոստուդիա (1948 թվականից` Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա)։ Նրա առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքները դառնում են «Փիղը և պարանը» և «Առաջին դասարանցին» ֆիլմերը, որոնցից հետո «համաշխարհաքաղաքացիություն դեմ պայքարի» ալիքի տակ նրան հեռացնում են ստուդիայից։
1948-1953 թվականին աշխատել է կիևյան և մոսկովյան ստուդիաներում, գիտահանրամատչելի ֆիլմերի վրա։
1953 թվականին վերադարձել է Մ. Գորկու անվան կինոստուդիա, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարիները։
Եղել է խորհրդային առաջատար ռեժիսորներից մեկը, որը նկարահանել է ֆիլմեր երեխաների և անչափահասների մասին, որին հավասարապես հաջողվել են թե՛ երեխաների մասին կատակերգական ֆիլմերը, թե՛ մեծանալու և աշխարհի հետ բախման թեմային նվիրված լուրջ սյուժեով աշխատանքներ։ Նրան միջազգային ճանաչում է բերել «Ես գնեցի հայրիկին» («Դիմկա») ֆիլմը։ Մեծ հետաքրքրությամբ հանդիսատեսն ընդունել է 1967 թվականին լույս ընծայած պատանեկան սիրո թեման շոշափող «Սիրել եմ ձեզ» ֆիլմը, իսկ քնարերգական «Տարօրինակը հինգի «Բ»-ից» ֆիլմը, որը շոշափում է տասներկուամյա հերոսի բարդ ներաշխարհը, դարձել է ռեժիսորի լավագույն աշխատանքներից մեկը։ Մինչև այժմ ճանաչում է վայելում հեքիաթային «Դեղին ճամպրուկի արկածները» կատակերգությունը, որն աչքի է ընկնում Տ. Պելտցերի և Ե. Լեբեդևայի դերասանական հետաքրքիր աշխատանքով։
1971-1972 թվականներին ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական արհեստանոցը[3]։
Մեղմ հումորով և բանաստեղծականությամբ աչքի են ընկնում «Դուք նույնիսկ չեք երազել...» և «Նկարներ» ֆիլմերը, որոնք ռեժիսորը նկարահանել է ըստ Գ. Շերբակովայի ստեղծագործությունների, 1980-ական թվականների առաջին կեսերին։ Իր ֆիլմերից մի քանիսում հանդես է եկել որպես իր ֆիլմերի համահեղինակ։
Եղել է ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ։
Մահացել է 1994 թվականի հունիսի 22-ին, Մոսկվայում։ Թաղված է Կունցևյան գերազմանոցում։
Ընտանիք
խմբագրելԿինոռեժիսորի ծնողները արվեստից շատ հեռու էին (հայրը ծառայել է անտառտնտեսությունում, մայրը տնային տնտեսուհի էր), սակայն չեն խոչընդոտել իրենց հինգ որդիների թատերական հետաքրքրություններին։ Մեծ եղբայրը` Գեորգի Ռաբինովիչը (բեմական անունը` Ցվի Ռաֆայել, 1898-1984 թվականներ), 1918-1924 թվականներին եղել է եվրոպական «Հաբիմա թատրոնի» դերասան (ավելի ուշ Իսրայելի կինոդերասան), քույրը (Այսեդորա Դունկանի աշակերտուհին) մասնակցել է ներկայացումների, որը կազմակերպել է հայտնի պարուհին։ Կրտսեր եղբայրը` Ալեքսանդր Աբրամովը, հետագայում դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
- Առաջին կինը (1933-1941 թվականներ)` Նինա Կոնոնովա։
- Աղջիկը` Ալլա Ֆրեզ (ծնվել է 1934 թվականին)։
- Երկրորդ կինը (1943-1946 թվականին)` Գալինա Վոդյանիցկայա (1918—2007 թվականներին), թատրոնի և կինոյի դերասանուհի[4]։
- Երրորդ կինը (1947—1994 թվականներին)` Սվետլանա Բարտո (1925-2020 թվականներին), օպերետի դերասանուի[5]։
- Որդին` Իլյա Ֆրեզը (ծնվել է 1952 թվականին), օպերատոր և ռեժիսոր։
- Թոռները` Դարյա Գուրովա, Պոտապ Ֆրեզ, Եֆիմ Ֆրեզ։
- Որդին` Իլյա Ֆրեզը (ծնվել է 1952 թվականին), օպերատոր և ռեժիսոր։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968 թվական)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1982 թվական)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989 թվական)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1974 թվական)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Համամիութենական կինոփառատան (Առաջին մրցանակը երեխաների և երիտասարդների համար լավագույն ֆիլմերի համար,Կենտրոկանակ կոմիտեի պատվոգիր և մեդալներ` «Սիրել եմ ձեզ...» ֆիլմի համար, Սանկտ Պետերբուրգ, 1968 թվական)
- Երեխանեի և երիտասարդների համար ֆիլմերի Վենետիկի կինոփառատոն (Ժյուրիի դիպլոմ, «Սիրել եմ ձեզ...» ֆիլմ, 1968 թվական)
- Մոսկվայի միջազգային կինոփառատոն (ԽՍՀՄ լուսավորության նախարարության մրցանակ` «Սիրել եմ ձեզ...» ֆիլմ, 1969 թվական)
- Վենետիկի կինոփառատոն (Արծաթե մեդալ և Պատվավոր ժյուրիի «Սիլդակ» դիպլոմ, «Դեղին ճամպրուկի արկածները» ֆիլմ, 1971 թվական)
- Թեհրանի միջազգային կինոփառատոն (Մանկական ժյուրիի հատուկ դիպլոմ, «Դեղին ճամպրուկի արկածները» ֆիլմի համար, 1971 թվականին)
- Կենտրոնական կոմիտեի «Ալ մեխակ» մրցանակ` տարվա լավագույն երեխաների և երիտասարդների ֆիլմերի համար («Տարօրինակը հինգի «Բ»-ից» ֆիլմը, 1972 թվականին)
- Համամիութենական կինոփառատոն (Մրցանակ մանկական լավագույն ֆիլմի համար, «Տարօրինակը հինգի «Բ»-ից», Ալմաթիում, 1973 թվականին)
- Երեխաների և երիտասարդների համար միջազգային կինփառատոն Խիխոնում
- Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Պանամայում (գլխավոր մրցանակ, «Դա մենք չենք անցել» ֆիլմին, 1976 թվականին)
- Համամիութենական կինոփառատոն (Երկրորդ մրցանակ երեխաների և երիտասարդների համար ֆիլմերի համար, «Դուք նույնիսկ չեք երազել» ֆիլմ, 1981 թվական)
- 1981 թվականի լավագույն ֆիլմն ըստ «Սովետսկի էկրան» հանդեսի` «Դուք նույնիսկ չեք երազել» ֆիլմը, (1981 թվականին)
- Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոն, որն անց է կացվել նեոռեալիստական ֆիլմերի փառատոնի շրջանակներում Ավելինոյում, Իտալիա («Ոսկե սարահարթ» մրցանակ, «Կարանտին» ֆիլմ, 1984 թվական)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1934 թվական` Մաքսիմի երիտասարդությունը (ռեժիսորի օգնական)
- 1937 թվական` Մաքսիմի վերադարձը (ռեժիսորի օգնական)
- 1938 թվական` Վիբորգյան կողմ (ռեժիսորի օգնական)
Ռեժիսոր
խմբագրել- 1939 թվական` Ստանիցա Դալնյայա` (երկրորդ ռեժիսոր)
- 1944 թվական` Զոյա (ֆիլմ, 1944) (երկրորդ ռեժիսոր)
- 1945 թվական` Փիղը և պարանը
- 1948 թվական` Առաջին դասարանցին
- 1955 թվական` Վասյոկ Տրուբաչյովը և նրա ընկերները
- 1955 թվական` Դեպի նոր ափ (երկրորդ ռեժիսոր)
- 1957 թվական` Տրուբաչյովի ջոկատը կռվում է
- 1959 թվական` Միշկա Ստրեկաչյովի արտասովոր ճանապարհորդությունները
- 1960 թվական` Շիկակարմրիկ
- 1962 թվական` Ես գնեցի հայրիկին
- 1965 թվական` Ճանապարհորդը ուղեբեռը
- 1967 թվական` Սիրել եմ ձեզ...
- 1970 թվական` Դեղին ճամպրուկի արկածները
- 1972 թվական` Տարօրինակը հինգի «Բ»-ից
- 1975 թվական` Դա մենք չենք անցել
- 1977 թվական` Խամութ Մարկիզի համար
- 1980 թվական` Դուք նույնիսկ չեք երազել...
- 1983 թվական` Կարանտին
- 1985 թվական` Դատավոր Իվանովայի անձնական գործը
Սցենարիստ
խմբագրել- 1957 թվական` Տրուբաչյովի ջոկատը կռվում է (Վ. Օսեևայի հետ համահեղինակությամբ)
- 1965 թվական` Ճանապարհորդը ուղեբեռով (Վ. Ժելեզնիկովի հետ համահեղինակությամբ)
- 1970 թվական` Դեղին ճամպրուկի արկածները (Ս. Պրոկոֆևայի հետ համահեղինակությամբ)
- 1975 թվական` Դա մենք չենք անցել (Մ. Լվովսկու հետ համահեղինակությամբ)
- 1980 թվական` Դուք նույնիսկ չեք երազել... (Գ. Շերբակովայի հետ համահեղինակությամբ)
Մասնակցություն ֆիլմերին
խմբագրել- 1986 թվական` Իլյա Ֆրեզը և իր ֆիլմերը (վավերագրական)
- 2009 թվական` Իլյա Ֆրեզ (հեռուստատեսային վավերագրական «Կղզիներ» շարքից») (կինոռեժիսորի տարեդարձի 100-ամյակին)
Գրող
խմբագրել- 20-րդ դարի 40-ական թվականների կեսերին գրող Եվգենի Շվարցը Իլյա Ֆրեզի հետ համահեղինակությամբ գրել է մանկական «Մեր գործարանը» պատմվածքը, որը թողարկվել է «Դետգիզ» հրատարակչությունում, 1949 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Павлова М. И. Илья Фрэз. — М.: Искусство, 1985. — 176 с. — С. 8
- ↑ Режиссёрское отделение/ Высшие курсы сценаристов и режиссёров]
- ↑ Steven P. Hill Ilia Frez and Russian Children's Films // Film Culture. — 1974. — № 58-59-60. — С. 295.
- ↑ [https://web.archive.org/web/20180831234607/http://www.bartofamily.org/page46.html Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված 2018-08-31 Wayback Machine Արխիվացված է Օգոստոս 31, 2018 Wayback Machine-ի միջոցով: Светлана Барто] Արխիվացված 2018-08-31 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Гербер А. Е. Про Илью Фрэза и его кино. — Москва: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1984. — 72 с.
- Павлова М. И. Илья Фрэз. — М.: Искусство, 1985. — 176, [48] с. — (Мастера советского театра и кино).
- Кино и дети. Сборник статей / Сост.: М. Шнейдер, А. Попова. — М.: Искусство, 1971. — 288 с. — С. 146—152
- Шварц Е., Фрэз И. Наш завод. — М., Л.: Детгиз, 1949. — 96 с.
- Steven P. Hill Ilia Frez and Russian Children's Films. — Film Culture No. 58-59-60, 1974. — p. 293-335
Արտաքին հղումներ
խմբագրել- Իլյա Ֆրեզ (անգլ.) Internet Movie Database կայքում