Դեղին ճամպրուկի արկածները

«Դեղին ճամպրուկի արկածները» (ռուս.՝ «Приключения жёлтого чемоданчика»), խորհրդային երաժշտական կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը 1970 թվականին։ Սոֆյա Պրոկոֆևայի համանուն վեպի էկրանավորումն է[2][3]։ Ֆիլմը նկարահանվել է Տալլինում (հին քաղաք) և Մոսկվայում (նոր շրջաններ)։

Դեղին ճամպրուկի արկածները
ռուս.՝ Приключения жёлтого чемоданчика
Երկիր ԽՍՀՄ
Ժանրընտանեկան ֆիլմ
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻլյա Ֆրեզ[1]
Սցենարի հեղինակՍոֆյա Պրոկոֆևա և Իլյա Ֆրեզ
ԴերակատարներՏատյանա Պելտցեր, Ռինա Զելյոնայա, Օլեգ Պոպով, Եվգենի Լեբեդև և Անդրեյ Գրոմով
ՕպերատորՄիխայիլ Կիրիլով
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Մի արևոտ քաղաքում ապրում էին արտասովոր տղա Պետյան և աղջիկ Տոման։ Տոման երբեք չի ժպտում և հաճախ լաց է լինում, իսկ Պետյան վախկոտ է։ Եվ ահա Պետյայի մայրը և Տոմայի հայրը որոշում են դիմել բժշկին։ Բժիշկն արտասովոր է։ Նա ունի կոնֆետներ վախի դեմ, իսկ այլ հրաշալի դեղամիջոցների օգնությամբ նա միանգամայն կարող էր բուժել չարությունից ու նենգությունից, հիմարությունից, տխրությունից, ստից, շաղակրատությունից։

Սակայն հանգամանքների բերումով հրաշք դեղամիջոցներով դեղին ճամպրուկը ընկել է ուրիշի ձեռքը։ Վտանգի տակ են հայտնվել Տոմայի տատիկի, օդաչու Վերևկինի՝ Տոմայի պապի, վագրի վարժեցնող Բուլանկինի կյանքը։ Տոմայի տատը, բժիշկը, Տոման և Պետյան գնում են որոնելու կախարդական դեղամիջոցներով ճամպրուկը։

 
Արձան Տալլինի Արվեստի տան ճակատամասին, որը ցուցադրվել է ֆիլմում

Գլխավոր դերերում խմբագրել

  • Տատյանա Պելտցեր - Աննա Պետրովնա Վերյովկինա, Տոմայի տատը
  • Եվգենի Լեբեդև - մանկական բժիշկ

Դերերում խմբագրել

Ալեքսանդր Կավալերով – գլխավոր
Ժենյա Մոդել – երկրորդն
Սերյոժա Ռոդիոնով – երրորդ
Իգոր Վոյևոդին – շատախոս

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Արծաթե մեդալ և «Սիլդակ» ժյուրիի պատվավոր դիպլոմ Վենետիկի մանկական և պատանեկան ֆիլմերի XXII միջազգային կինոփառատոնում, 1970 թվական,
  • Թեհրանի միջազգային կինոփառատոնի մանկական ժյուրիի հատուկ դիպլոմ (Իրան), 1970 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0066245/
  2. «Приключения желтого чемоданчика. Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. Viktor Kirillov. «Как сложилась судьба мальчика Ванечки из фильма "Офицеры"». Rossiyskaya Gazeta.