Սոֆյա Պրոկոֆևա (ռուս.՝ Софья Леонидовна Прокофьева, մայիսի 14, 1928(1928-05-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մանկագիր, դրամատուրգ, սցենարիստ և բանաստեղծ։

Սոֆյա Պրոկոֆևա
Ծնվել էմայիսի 14, 1928(1928-05-14)[1] (96 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծուհի և մանկագիր
ԱմուսինOleg Prokofiev?
Ծնողներհայր՝ Leonid E. Feinberg?
ԵրեխաներSergei Prokofieff? և Maria Korovina?
Կայքprocofieva.by.ru

Կենսագրություն

խմբագրել

Նկարիչ Լ. Ֆեյնբերգի դուստրն է[2], դաշնակահար և կոմպոզիտոր Ս. Ֆեյնբերգի զարմուհին է։

1955 թվականին ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը։ Աշխատել է որպես նկարիչ-պատկերազարդող։ «Ո՞վ է ամենալավը» մանկական առաջին գիրքը հրատարակվել է 1957 թվականին, «Դետգիզ» հրատարակչությունում[3]։

Պատանեկությունից գրել է բանաստեղծություններ. նրա աշխատանքներին հավանություն է տվել Բորիս Պաստեռնակը, բայց գրեթե չի հրատարակվել որպես բանաստեղծ։ Միակ` «Անտիկ շարք և այլ բանաստեղծությունները» գիրքը լույս է տեսել 2000 թվականին։ Նա մանուկների և դպրոցականների համար բազմաթիվ հեքիաթների և կախարդական պատմությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը գրվել է «պատմվածք-հեքիաթ» ժանրում։

Նրա ստեղծագործությունների մեծ մասը բարու և չարի միջև պայքարի մասին է։ Պրոկոֆևայի աշխատանքները ոչ ավելին են, քան 5-6 տպագրված թերթերը, քանի որ նա նախապես ներկայացնում է ապագա աշխատանքի կառուցվածքը[4]։

1970 թվականին էկրանին լույս է տեսել «Դեղին ճամպրուկի արկածները» ֆիլմը, որը նկարահանվել է ըստ 1966 թվականին Ս. Պրոկոֆևայի գրած համանուն պատմվածքի։

Լայն հայտնի է «Կախարդական բանալիների տերը» հեքիաթների շարքը, որը կազմված է հրաշագործ Ալյոշայի և կատու Վասկայի մասին հինգ պատմվածքներից. «Հրաշագործի աշակերտը», «Գլազիստիկի և բյուրեղների բանալին», «Կապիտանների կղզին», «Աստրելը և անտառի պահապանը», «Ուեննի արքայադուստրը» (վերամշակում, ի սկզբանե շարք չի մտել)։

Ընտանիք

խմբագրել
  • Եղբայրը` Սերգեյ Սևերցևը (1924-1991 թվական), եղել է բանաստեղծ և թարգմանիչ։
  • Ամուսնացած է եղել նկարիչ Օլեգ Պրոկոֆևի հետ, որը կոմպոզիտոր Ս. Պրոկոֆևի որդին էր։
  • Որդին` Սերգեյ Պրոկոֆևը (1954-2014 թվական), ռուս և շվեյցարացի անտրոպոսոֆ։
  • Երկրորդ ամուսինը գիտնական Վիկտոր Բելին է, որը կոմպոզիտոր Վիկտոր Բելովի որդին է։
  • Դուստրը` Մարիա Կորովինան (ծն. 1962 թվական), ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բժիշկ է[5]։
  • «Կախարդական բանալիների տիրակալը» շարք`
    • «Հրաշագործ աշակերտը» (1957 թվական)
    • «Կապիտանների կղզին» (նաև «Կապիտան Տին Տինիչը», 1977 թվական)
    • «Գլազաստիկ անունով աղջիկը» (նաև «Գլազիստիկի և բյուրեղների բանալին» կամ «Գլազիստիկը և անտեսանելի բանալին», 1985 թվական)
    • «Աստրելը և անտառի պահողը» (նաև «Աստրելը, և Աղջամուղջի արքայադուստրը», 1989 թվական)
    • «Ուեննի արքայադուստրը» (նաև «Փոքրիկ արքայադուստրը» կամ «Ուեննին և մոխրագույն թելը», 1992 թվական)
  • «Ո՞վ է ամենալավը» (1957 թվական)
  • «Առանց տղայի ստվերի և առանց ստվերի տղայի զարմանալի արկածները» (1962 թվական)
  • «Անհայտ պոչի հետ» (1963 թվական)
  • «Դեղին ճամպրուկի արկածները» շարք.
    • «Կանաչ դեղը» (1964 թվական, ավելի ուշ վերամշակվել է «Դեղին ճամպրուկի արկածներ»-ում)
    • «Դեղին ճամպրուկի արկածները» (1966 թվական)
    • «Դեղին ճամպրուկի նոր արկածները» (նաև «Դեղին ճամպրուկի արկածները-2, կամ Կախարդական դեղը», 2000 թվական)
  • «Հեքիաթ ամենամեծ ընկերոջ մասին» (նաև «Ամենամեծ ընկերը», 1967 թվական)
  • «Հեքիաթ անհողմ քամու օրվա մասին» (նաև «Քանի դեռ ժամացույցն աշխատում է», 1967 թվական)
  • «Ներողություն չեմ խնդրի» (1968 թվական)
  • «Մաշան և Օյկան» (1969 թվական)
  • «Լաթիկը և ամպը» (1972 թվական[6])
  • «Հին ձեղնահարկում» (1974 թվական)
  • «Բաց թող պատուհանը» (նաև «Վեսնուշկինի արկածները կամ «Խուզարկուն մեկ կոշիկից», 1978 թվական)
  • «Կկվով ժամացույց» (1984 թվական)
  • Սպիտակաձյունիկ մասին շարք.
  • «Սպիտակաձյունիկը և արքայազնը» (նաև «Սպիտակաձյունիկը և Թեոդոր արքայազնը», 1997 թվական)
  • «Սպիտակաձյունիկը կախարդված դղյակում» (1998 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և կենդանի ջուրը» (1998 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և ստորջրյա թագավորությունը» (1999 թվական)
  • «Սպիտակաձյունիկը կախարդկաան կղզում» (2000 թվական)
  • «Սպիտակաձյունիկը սարսափի քարանձավում» (նաև «Սպիտակաձյունիկը քարանձավի ծուղակում», 2001 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և տեսիլքը» (նաև «Սպիտակաձյունիկը և տեսիլքը», 2002 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և սրտի բյուրեղների ռոբոտը» (2003 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և փոքրիկ էլֆը» (2004 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և ամպրոպաբեր ամպի թագավորը» (2004 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և արծաթե ոզնին» (2008 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և ծեր կախարդի թուրը» (2010 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և ոսկեգույն մեղուն» (2010 թվական)
  • «Սպիտակաձյունիկը և Ուգլիանա արքայադուստրը» (2010 թվական)
  • «Կոշկավոր կատուն գանձ է փնտրում» (նաև` «Կոշկավոր կատուն և մարդակերը», 1998 թվական)
  • «Բոբիկ արքայադուստրը» (2002 թվական)
  • «Գանձը ծեր կաղնու տակ» (2002 թվական)
  • «Յոթ լճով թագավորությունը» (2004 թվական)
  • «Մոմով աղջիկը» (2006 թվական)
  • «Բյուրեղե դղյակի գաղտնիքը» (2006 թվական)
  • «Սև թագուհու դղյակը» (2007 թվական)
  • «Ցանկություններ ծառի գաղտնիքը» (2010 թվական)
  • «Մատանու տեսիլը» (2012 թվական, սիրային ֆենտեզին, ոչ մանկական գիրք)

Ֆիլմեր

խմբագրել
  • «Դեղին ճամպրուկի արկածները», 1970 թվական
  • «Քանի դեռ ժամացույցը աշխատում է», 1976 թվական, ռեժիսոր` Գենադի Վասիլև, ըստ «Քանի դեռ ժամացույցը աշխատում է» և «Գլազստիկը և անտեսանելի բանալին» հեքիաթների մոտիվների
  • «Առանց վկայի», 1983 թվական, ռեժիսոր` Նիկիտա Միխալկով, ըստ Սոֆյա Պրոկոֆևայի «Խոսակցությունը առանց վկայի» պիեսի
  • «Բաց թող պատուհանը»

Մուլտֆիլմեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 14 мая — 90 лет со дня рождения детской писательницы-сказочницы Софьи Леонидовны Прокофьевой
  3. Каталог РНБ
  4. Русские детские писатели XX века. Биобиблиографический словарь. — С. 360.
  5. Коровина Мария Викторовна
  6. 1 из изданий вышло в 1990-х годах

Գրականություն

խմբագրել
  • Железников В. Верность сказке: В связи с выходом в свет повести С. Прокофьевой «На старом чердаке» // Комсомольская правда. 1975. 2 апр.
  • Мотяшов И. Чтобы правду найти: О сказках Софьи Прокофьевой // Прокофьева С. Приключения жёлтого чемоданчика. М., 1983. С. 3—6.
  • Колядич Т. М. Сказки Софьи Прокофьевой // Литературная и фольклорная сказка. М., 1996. С. 93—96.

Արտաքին հղումներ

խմբագրել