Գևորգ Ասատուր

հայ գրականագետ, թարգմանիչ, ուսուցիչ

Գևորգ Ասատուր (Գևորգ Կոստանդինի Աստվածատրյան, հունիսի 6 (18), 1868[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1937(1937-10-07)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գևորգ Ասատուր
Ծննդյան անունԳևորգ Կոստանդինի Աստվածատրյան[1] և վրաց.՝ გევორქ ასტვაწატრიანი
Ծնվել էհունիսի 6 (18), 1868[1]
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1937(1937-10-07)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Պետերբուրգի հնագիտական ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
Գևորգ Ասատուր Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, ապա Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները։ Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի և Երևանի դպրոցներում։ 1921 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել «Աղբյուր» ամսագրում, 1887 թվականին։ Եղել է Սայաթ-Նովայի լավագույն գիտակներից։ Ուսումնասիրություններ է գրել Շոթա Ռուսթավելու, Սայաթ-Նովայի և Շամչի Մելքոյի մասին։ Կազմել է Գաբրիել Սունդուկյանի լեզվի բառարանը (2500 բառ, դարձվածք ու ասույթ)։ Մահացել է Թիֆլիսում[2]։

  • Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը։ Մշակեց Գևորգ Ասատուրը, Թիֆլիս, 1905։
  • Հայավանդ (լեգենդներ), պրակ Ա, Երևան, 1927, 57 էջ։
  • Մերձարևելքի գրականության պատմություն, Երևան, 1931, 164 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից, պարսկերենից և վրացերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդր Պուշկին, Չափածո գրվածքների ժողովածու, Թիֆլիս, 1899, 31 էջ։
  • Ֆիրդուսի, Ռուստամ և Սոհրաբ («Շահ-նամե»-ից), Երևան, 1934, 114 էջ։
  • Ֆիրդուսի, Ռոստոմ և Սոհրաբ («Շահ-նամե»-ից), Երևան, 1935, 132 էջ։
  • Շոթա Ռուսթավելի, Վագրենավորը, Երևան, 1937, 260 էջ։
  • Վաժա Փշավելա, Եղնիկի ձագուկի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ, դրամաներ (գրքի մեջ մտնող «Հավերժահարսը» գործը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Պետհրատ, 1940, 361 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 3, Եվգենի Օնեգին։ Դրամատիկական երկեր (գրքի մեջ մտնող «Հավերժահարսը» գործը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Հայպետհրատ, 1956, 444 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Շոթա Ռուսթավելի, Ընձենավոր (պոեմ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1966, 319 էջ։
  • Իլյա Ճավճավաձե, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, «Սովետական գրող», 1978, 95 էջ։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 440 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: Սովետական գրող. էջ 40-41.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ասատուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553