Մարատ Իզմայլով

ռուս ֆուտբոլիստ
(Վերահղված է Իզմայլով Մարատից)

Մարատ Նաիլևիչ Իզմայլով (թաթ.՝ Марат Наил улы Измаилев, Marat Nail uğlı İzmailev, սեպտեմբերի 21, 1982(1982-09-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ներկա ակումբը՝ Կրասնոդար ՖԱ։

Մարատ Իզմայլով
թաթ.՝ Марат Наил улы Измаилев
Անձնական տվյալներ
Ազգությունը Ռուս
Քաղաքացիությունը ՌԴ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1982(1982-09-21)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 172
Քաշ 70
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կրասնոդար ՖԱ
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2008 ՌուսաստանԼոկոմոտիվ 124 (25)
2000 Ռուսաստան Լոկոմոտիվ 2 18 (1)
2007-2008 Պորտուգալիա Սպորտինգ 23 (4)
2008-2013 Պորտուգալիա Սպորտինգ 59 (9)
2013-2015 Պորտուգալիա Պորտու 13 (1)
2014 Ադրբեջան Գաբալա 14 (1)
2014-2015 Ռուսաստան Կրասնոդար ՖԱ 22 (1)
2016-մինչև հիմա Ռուսաստան Կրասնոդար ՖԱ 5 (1)
2000-2016 Ընդհանուր 278 (43)
Ազգային հավաքական
2001-2012 ՌուսաստանՌուսաստան 35 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լոկոմոտիվ խմբագրել

 
Իզմայլովը Լոկոմոտիվի կազմում

1999 թվականին Մոսկվայի Տորպեդոյի կազմում հաղթող է ճանաչվել 1982 թվականին ծնվածների շրջանակում անցկացված առաջնության ժամանակ՝ միաժամանակ դառնալով նայև այդ առաջնության լավագույն ռմբարկուն[4]։ 2000 թվականի գարնանը պայմանագիր է կնքում Լոկոմոտիվի հետ, իսկ իր անդրանիկ հանդիպումը նոր ակումբի կազմում նույն տարվա հոկտեմբերին՝ փոխարինման դուրս գալով ԲԿՄԱ-ի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ։ 2001 թվականի հունիսին հաղթեց իր առաջին տիտղոսը։ Գավաթի եզրափակիչում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին երկաթուղայինները և կարողացան առաելության հասնել Մախաչկալայի Անժիի նկատմամբ։ Նույն տարում նա իր նորամուտը նշեց նաև եվրոգավաթներում, որտեղ դարձավ նաև գոլի հեղինակ։ Տարվա արդյունքներով Իզմայլովի ակումբը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մարատը համարվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Միանգամից հաղթող ճանաչվեց 3 նոմինացիաներում՝ «Տարվա լավագույն կիսապաշտպան», «Ամենաարժեքավոր ֆուտբոլիստ» և «Մրցաշրջանի հույս»[4]։ 2002 և 2004 թվականներին Լոկոմոտիվի կազմում ֆարձավ առաջնության հաղթող։ Ակումբում անցկացրած վերջին տարիներին վնասվածքների պատճառով չկարողացավ աչքի ընկնել տպավորիչ խաղով, և արդեն 2007 թվականին հիմնական տեղ գտավ պահեստայինների նստարանին։ 200թ թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Լիսաբոնի Սպորտինգ։

Մոսկովյան ակումբի կազմում Իզմայլովը բոլոր մրցաշարերը միասին վերցրած մասնակցեց 167 հանդիպման և կարողացավ աչքի ընկնել 31 անգամ։

Սպորտինգ խմբագրել

 
Իզմայլովը Սպորտինգի կազմում

2008 թվականի մրցաշրջանում ցուցադրեց բավականին վտահ ու արդյունավետ խաղ և արդյունքում ամբողջական պայմանագիր կնքեց Սպորտինգի հետ։ 2010 թվականի հունսիսին Ֆրանսիայում ամառային հավաքի ժամանակ ստացավ շատ լուրջ վնասվածք։ Հենց դրա պատճառով էլ ստիպված հեռացավ Սպորտինգից[5]։ 2010 թվականի օգոստոսի 10-ին պորտուգալական A Bola պարբերականը հայտարարեց, որ հոգեբանական խնդիրների պատճառով Մարատը այլևս ի վիճակի չէ հանդես գալ ակումբում։ Սպորտինգում անցկացրած 3 տարիների ընթացքում նա կարողացավ դառնալ ակումբի առաջատարներից մեկը և պորտուգալական ակումբի երկրպագունրի սիրելին։ Բացի այդ A Bola-ն նաև նշեց, որ Մարատը պատրաստվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների արհմիության պայմանններում դատի տալ ակումբին, որը հրաժարվել էր վճարել ռուս ֆուտբոլիստի աշխատավարձի 2/3-ը՝ պատճառաբանելով այն հանագամանքը, որ նա հրաժարվել էր դուրս գալ փոխարինման Եվրոպայի լիգայի շրջանակներում Մադրիդի Ատլետիկոյի դեմ կայացած խաղի ժամանակ[6]։ Այս տեղեկատվությունը ռուս հանրությանը հայտնի դարձավ «Спорт-Экспресс» սպորտային պարբերականի շնորհիվ[7]։ Օգոստոսի 10-ին վերոնշյալ պորտուգալական սպորտային թերթը տարածեց տեղեկատվություն, որ Իզմայլովի ծառայություններվ հետաքրքրվում է Կազանի Ռուբինը[8]։ Հենց նույն օրը ֆուտբոլիստը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ նա ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարում։ Սպորտինգն էլ իր հերթին հայտարարեց, որ ոչ մի առաջարկ չի եղել, և ակումբը մեծ հույսեր է կապում ռուս կիսապաշտպաի հետ, որի հետ մինչև 2013 թվականը ունեն պայմանագիր[9]։ Մարատ Իզմայլովն էլ հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բավականին լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության, գլխավոր մարզչի և թիմակիցների հետ և առկա իրավիճակը լիովին իրեն ձեռք է տալիս[10]։ 2010 թվականի հունիսին ստացած վնասվածքից փորձեց ապաքինվել ավանդական բժշկության օգնությամբ, սակայն հաջողություն չունեցավ, և մինչև սեպտեմբեր իզուր ժամանակ կորցրեց։ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին տեղափոխվեց Գերմանիա։ Բժիշկները կարողացան ֆուտբելիստին համոզեն, որ վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ։ 2010 թվականի հոկտեմբերի սկզբին Մյունխենում գտնվող «Բոգենհաուզեն» կլինիկայում բժիշկ Լյուդվիգ Զեբաուերի գլխավորությամբ վիրահատեցին Մարատի ոտնաթաթը։Նույն բժիշկը նաև 2009 թվականի վիրահատությունն էր գլխավորել[5]։ Համաձայն լիսաբոնյան ակումբի տեղեկության նվազագույնը 3 ամիս պահանջվելու էր ֆուտբոլիստի ապաքինման համար[11]։ 2011-2012 թվականների մրցաշրջանի մեկնարկային խաղում նա դուրս եկավ խաղադաշտ Օլյանենսիի դեմ։ Հենց Մարատի գոլի շներհիվ էլ Սպորտինգը խուսափեց պարտությունից․ հանդիպօումն ավարտվեց 1-1 հաշվով։

Սպորտինգում անցկացրած մի քանի մրցաշրջանի արդյունքում մասնակցեց 143 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ։

Պորտու խմբագրել

2013 թվականի հունվարի 8-ին Մարատ Իզմայլովը 2,5 տարով պայմանագիր ստորագրեց պորտուգալական Պորտուի հետ։ Այն հնարավորություն էր տալիս երկարացնել ժամեկտը ևս 1 տարով[12]։ Պորտուի կազմում ռուս կիսապաշտպանն իր նորամուտը նշեց հունվարի 13-ին Բենֆիկայի դեմ կայացած խաղի ժամանակ՝ դուրս գալով խաղադաշտ հանդիպման 75-րդ րոպեին, երբ դեռևս հաշիվը 2-2 էր[13]։ Նոր ակումբում Իզմայլովի գործերը բավականին լավ դասավորվեցին։ Հունվարի 19-ին նա դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով Պասուշ դե Ֆերեյրայի դարպասը[14]։ Պորտուում գտնվելու տարիներին 2 անգամ վարձավճարով տեղափոխվեց այլ ակումբներ՝ Գաբալա և Կրասնոդար։ 2015 թվականի հունիսին Իզմայլովի գործակալ Պաուլու Բարբոզան հայտարարեց, որ իր հաճախորդի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվել է, և այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ[15]։։

Գաբալա խմբագրել

2014 թվականի սկզբին ադրբեջանական Գաբալա ֆուտբոլային ակումբը, որը այդ ժամանակ գլխավորում էր ռուս մասնագետ Յուրի Սյոմինը, վարձակալական հիմունքներով պայմանագիր ստորագրեց Իզմայլովի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր կես տարով[16]։ Այդ ընթացքում Իզմայլովը կարողացավ օգնել Գաբալային առաջնությունում գրավել 3-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում դուրս գալ եզրափակիչ[17]։ Գաբալայի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը սպառվելուց հետո ռուս կիսապաշտպանը վերադարձավ Պորտու[18]։

Կրասնոդար խմբագրել

2014 թվականի հուլիսին ռուսական ֆուտբոլային ակումբ Կրասնոդարը 1 տարի ժամկետով ձեռք բերց Իզմայլովին։ Նա պետք է խաղար վարձակալական հիմունքներով[19]։ Օգոստոսի 14-ին Մոսկվայի Սպարտակի դեմ կայացած խաղում՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում Իզմայլովը դարձավ գոլի հեղինակ։

Կրասնոդար խմբագրել

Ամբողջությամբ բաց թողնելով 2015-2016 թվականների մրցաշրջանը՝ 2016 թվականի հունիսին Իզմայլովը լիարժեք պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[20].[21]

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Հավաքականի մարզման ժամանակ

2001 թվականին նախ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, իսկ հետագայում նաև հրավեր է ստացել ազգային հավաքականից։ Ազգային հավաքականի կազմում 2 հանդիպում անց է կացրել Աշխարհի 2002 թվականի առաջնության ժամանակ և ևս 2 հանդիպում՝ 2004 թվականի Եվրոյի ժամանակ։ 2012 թվականի մայիսի 25-ին 6 տարվա դադարից հետո նորից հրավեր է ստացել ազգային հավաքականից։ Մասնակցեց Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպմանը Եվրո 2012-ի նախապատրաստական ժամանակաշրջանում[22]։ Իսլ արդեն Եվրոպայի առաջնության ժամանակ 79-րդ րոպեին Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում դուրս եկավ խաղադաշտ Ալան Ձագոևի փոխարեն։ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում հանդիպման վերջին րոպեներին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Ալեքսանդր Անյուկովի փոխարեն հենց Մարատ Իզմայլովին դուրս բերեց խաղադաշտ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Տվյալները 2016թ դեկտեմբերի 5-ի դրությամբ[23]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ[24] Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Լոկոմոտիվ-2 2000 18 1 - - - - - - - - 18 1
Ընդհանուր 18 1 0 0 0 0 0 0 0 0 18 1
  Լոկոմոտիվ 2001 29 6 3 0 - - 11 3 - - 43 9
2002 14 2 0 0 - - 0 0 - - 14 2
2003 27 5 2 0 0 0 10 0 1 0 40 5
2004 18 2 3 2 - - 2 1 - - 23 5
2005 16 4 0 0 - - 5 0 1 0 22 4
2006 16 1 2 0 - - 3 0 - - 21 1
2007 4 0 0 0 - - 0 0 - - 4 0
Ընդհանուր 124 20 10 2 0 0 31 4 2 0 167 26
  Սպորտինգ 2007–08 23 4 5 1 7 2 11 0 1 1 47 8
2008–09 22 3 2 0 4 1 6 0 1 0 35 4
2009–10 13 1 2 1 3 0 5 0 - - 23 2
2010–11 3 0 0 0 0 0 0 0 - - 3 0
2011–12 13 5 1 0 2 0 9 1 - - 25 6
2012–13 7 0 0 0 0 0 2 0 - - 9 0
Ընդհանուր 81 13 10 2 16 3 33 1 2 1 142 20
 Պորտու 2012–13 13 1 0 0 1 0 1 0 0 0 15 1
2013–14 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0
2014–15 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 13 1 0 0 1 0 2 0 0 0 16 1
  Գաբալա (վարձավճար) 2013–14 14 1 4 1 - - - - - - 18 2
Ընդհանուր 14 1 4 1 - - - - - - 18 2
  Կրասնոդար (վարձավճար) 2014–15 22 1 1 0 - - 8 0 - - 31 1
Ընդհանուր 22 1 1 0 - - 8 0 - - 31 1
  Կրասնոդար 2016–17 7 1 1 1 - - 3 0 - - 11 2
Ընդհանուր 7 1 1 1 - - 3 0 - - 11 2
Ընդհանուր կարիերայում 279 38 26 6 17 3 77 5 4 1 403 53

Հավաքական խմբագրել

2012թ հունիս 17-ի դրությամբ
  Ռուսաստան
Տարի Խաղ Գոլ
2001 4 0
2002 6 0
2003 5 0
2004 5 1
2005 8 1
2006 3 0
2012 3 0
Ընդհանուր 34 2

Արդյունքում Իզմայլովը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ․ 12 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 10 պարտություն։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լոկոմոտիվ
  • Ռուսաստանի առաջնության հաղթող․ 2002, 2004
  • Արծաթե մեդալակիր․ 2001
  • Բրոնզե մեդալակիր․ 2005, 2006
  • Գավաթակիր․ 2000-2001, 2006-2007
  • Սուպերգավաթակի․ 2003, 2005
  • Համագործակցության գավաթի հաղթող․ 2005
Լիսաբոնի Սպորտինգ
  • Գավաթակիր․ 2007-2008
  • Սուպերգավաթակիր․ 2007, 2008
Պորտու
Գաբալա
  • Բրոնզե մեդալակիր․ 2013-2014
Կրասնոդար
  • Բրոնզե մեդալակիր․ 2014-2015

Անձնական խմբագրել

  • Ռուսական Բարձրագույն առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների թվին է դասվել 4 անգամ՝ 2001, 2003, 2004, 2005 թվականներին։

Անձնական կյանք խմբագրել

Հանդիպում է ռուս դերասանուհի Եվգենիա Լոզոյի հետ։ Վերջինս ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Футбол. Персоналия. Марат Измайлов
  5. 5,0 5,1 После операции Измайлов пропустит не менее трех месяцев
  6. «Izmailov quer sair do Sporting». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. ИЗМАЙЛОВ ХОЧЕТ ПОКИНУТЬ «СПОРТИНГ»
  8. «Rubin Kazan pondera avançar sobre Izmailov». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Sporting diz que Izmailov «continua a ser um elemento que conta»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  10. ИЗМАЙЛОВ ВОЗВРАЩАТЬСЯ В РОССИЮ ПОКА СОБИРАЕТСЯ
  11. ИЗМАЙЛОВ ЛОЖИТСЯ НА ОПЕРАЦИЮ В МЮНХЕНСКУЮ КЛИНИКУ
  12. ««Порту» официально объявил о переходе Измайлова». Чемпионат.com. 9 января 2013. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  13. «Марат Измайлов дебютировал в составе «Порту»». Чемпионат.com. 14 января 2013. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  14. «Измайлов забил первый гол за «Порту» и помог одержать победу». Чемпионат.com. 20 января 2013. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  15. Измайлов стал свободным агентом
  16. «Измайлов отправился в аренду в «Габалу»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  17. Марат Измайлов: «Габала» провела хороший сезон / Советский спорт, 23 мая 2014.
  18. «Измайлов покидает «Габалу»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  19. «Игроком «Краснодара» стал Марат Измайлов». ФК «Краснодар». 16 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  20. «Измайлов будет выступать за "Краснодар" под 2-м номером». www.championat.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  21. «Официальный сайт ФК «Краснодар»». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  22. «Малафеев и Измайлов сыграют с Уругваем в стартовом составе сборной России». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  23. «M. Izmailov». Soccerway. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  24. Այդ թվում Ռուսաստանի սուպերգավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարատ Իզմայլով» հոդվածին։