Իզաբելլա Կլարա Եվգենիա, Իսաբել Կլարա Էուխենիա (իսպ.՝ Isabel Clara Eugenia de Austria, հոկտեմբերի 12, 1566[1], Palace of Valsain, Կաստիլիա և Լեոն, Իսպանական կայսրություն - դեկտեմբերի 1, 1633(1633-12-01)[2][3][1][…], Բրյուսել, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[4]), Իսպանիայի ինֆանտա, հարավային Նիդերլանդների շտատհալտեր։

Իզաբելլա Կլարա Եվգենիա
իսպ.՝ Isabel Clara Eugenia de Austria
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1566[1]
ԾննդավայրPalace of Valsain, Կաստիլիա և Լեոն, Իսպանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1633(1633-12-01)[2][3][1][…] (67 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[4]
ԳերեզմանԲրյուսելի մայր տաճար
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱլբրեխտ VII Ավստիացի[5]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ II Հաբսբուրգ, մայր՝ Էլիզաբեթ Վալուա
Զբաղեցրած պաշտոններԻսպանական Նիդերլանդների նահանգապետ
ԵրեխաներAnna Mauritia von Habsburg?[6], Philipp von Habsburg?[6] և Albrecht von Habsburg?[6]
 Infanta Isabella Clara Eugenia of Spain Վիքիպահեստում

Ինֆանտա

խմբագրել
 
Իզաբելլայի հայրը՝ Ֆիլիպ II

Իզաբելլան Իսպանիայի թագավո Ֆիլիպ II-ի և Էլիզաբետ Վալուայի դուստրն էր։ Իզաբելլայի ծնունդը դժվար ընթացք է ունեցել, ինչից հետո նրա մայրը մի քանի օր եղել է անգիտակից վիճակում։ Ֆիլիպ II-ը, ում բնութագրում էին որպես անսիրտ մեկի, ծննդաբերությունից հետո հայտնեց, որ ավելի ուրախ է դուստր ունենալու համար, քան կլիներ թագաժառանգ ունենալու համար։ Ինֆանտան մորից զրկվել է վաղ տարիքում, երբ ընդամենը երկու տարեկան էր։ Նա մեծացել է պալատում, կրտսեր քրոջ՝ Կատալինա Միխայելայի հետ, իսկ նրանց խնամքով զբաղվում էր Մարի դե Մեսսան։ 1570 թվականին, Էլիզաբետ Վալուայի վախճանից հետո, Ֆիլիպ II-ը չորրորդ անգամ ամուսնացավ իր զարմուհի Աննա Ավստրիացու հետ։ Նա Ֆիլիպի քրոջ՝ Մարիայի և կայսր Մաքսիմիլիան II-ի դուստրն էր։ Նա աղջիկներին ընդունեց հարազատ դուստրերի նման և խորթ մոր ու աղջիկների միջև հաստատվեցին ընկերական հարաբերություններ։

 
Իզաբելլայի մայրը՝ Էլիզաբետ Վալուա

Իսպանիայի թագուհին մի քանի անհաջող հղիության ընթացքերից հետո, 1578 թվականի ապրիլի 14-ին թագավորի համար լույս աշխարհ բերեց երկար սպասված թագաժառանգին՝ Ֆիլիպ III-ին։ Սակայն Իսպանիայի միապետը չկարողացավ նույն զգացմունքները պարգևել իր չորրորդ կնոջն ու որդուն, որ զգում էր Էլիզաբետի և նրա դուստրերի նկատմամբ։ Երկու դուստրերը՝ Իզաբելլա Կլարա Եվգենիան և Կատալինա Միխայելան նրա վստահված մարդիկ էին և Էլիզաբետի՝ խորհրդատուի դերն այժմ նրանց էր պատկանում։ Ֆիլիպ II-ը Իզաբելլային անվանում էր իր ծեր տարիների սփոփանք և աչքերի լույս։ Նա օգնում էր հորը պետական գործերում, իսպաներեն թարգմանում իտալական ուղերձները, կարգի բերում հոր թղթերը, նրա համար կարդում ամենակարևոր գրությունները։ Ֆիլիպ II-ը մահացավ 1598 թվականի սեպտեմբերի 13-ին։ Շուրջ երեք տարի Իզաբելլան խնամեց հիվանդ հորը տենդի և հոդատապի նոպաների ժամանակ։

 
Իզաբելլա Կլարա Եվգենիա և Կատալինա Միկելա, Ալոնսո Սանչես Կոելո 1571թ․

1589 թվականի օգոստոսի 2-ին Ժակ Կլեմանը սպանեց Իզաբելլա Կլարա Եվգենիայի մորեղբորը՝ Հենրի III թագավորին։ Հենրի III-ը Վալուա տոհմի վերջին թագավորն էր։ Ոչ նա և ոչ էլ նրա եղբայրները չունեին ժառանգորդներ։ Ֆիլիպ II-ը առաջադրեց Իզաբելլայի թեկնածությունը, որպես գահի օրինական ժառանգորդի, քանի որ նա հանդիսանում էր Հենրի III-ի ավագ քրոջ դուստրը։ Սակայն Ֆիլիպ II-ի պահանջներն անհիմն էին, քանի որ ֆրանսիական օրենքը թույլ չէր տալիս իգական սեռի ներկայացուցչի թեկնածությունը գահին ևբացի այդ Էլիզաբետն ամուսնությունից առաջ հրաժարվել էր գահի՝ իր իրավունքներից։ Գահի իրավական հաջորդ հանդիսացավ բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ՝ Հենրի Նավառացին, ով թագադրվեց որպես Հենրի IV։ 1590-1598 թվականներին, Իզաբելլան համարվում էր Բրետանի դքսության գահի իրավահաջորդ։

Իզաբելլան նշանադրվեց իր զարմիկ Ռուդոլֆ II-ի հետ երբ դեռևս երեք տարեկան էր, նա Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի որդին էր։ Սակայն քսան տարի անց Ռուդոլֆը չեղյալ հայտարարեց նշանադրությունը։ Երեսուներեք տարեկան հասակում ինֆանտան նշանադրվեց դուքս Ալբրեխտ VII-ի հետ։ Նա Ռուդոլֆ II-ի եղբայրն էր և տասնութ տարեկանում դարձել էր կարդինալ։ Ֆիլիպ II-ը առաջադրեց զարմիկի թեկնածությունը Պորտուգալիայի գահի համար և 1595 թվականին նրան նշանակեց Իսպանական Նիդերլանդների շտատհալտեր։ Նշանադրության կապակցությամբ 1598 թվականին Ալբրեխտը Հռոմի պապի կողմից ազատվեց կաթոլիկ եկեղեցու հանդեպ պարտականություններից։

Իսպանական Նիդերլանդների շտատհալտեր

խմբագրել
 
Ինֆանտան՝ 13 տարեկան հասակում

Որպես հարսանեկան նվեր զույգը ստացավ Նիդերլանդների գավառներից, որոնց կառավարման իրավունքը Ֆիլիպ II-ը հանձնել էր դստերը նշանադրության ժամանակ։ Իզաբելլայի իխանության տակ անցան Ֆլանդրիան, Արտուան,Գենեգաուն, Բրաբանտը, Կամբրեն, Լիմբուրգը և Լյուքսեմբուրգը։ Միայն ինֆանտայի անժառանգության դեպքում այս գավառների իշխանությունը հետ էր վերադարձվելու թագավորին։ 1598 թվականին Ֆիլիպ թագավորը մահացավ,իսկ ապրիլին, յոթ ամսվա սգից հետո Իզաբելլա Կլարա Եվգենիան ամուսնացավ Ալբրեխտ VII Ավստրիացու հետ։ Ինֆանտան ունեցավ երեք երեխա, բայց բոլորը մահացան մանուկ հասակում։ Աղբյուրներից հայտնի է դառնում, որ երրորդ երեխայի մահից հետո Իզաբելլան ու Ալբրեխտը խուսափում են հարաբերություններից։

Նրանք հիմնադրվեցին Բրյուսելում, որն այդ ժամանակ Նիդերլանդների կենտրոնն էր։ Նիդերլանդների տարածքն ընդլայնվեց դեպի հարավ Հռենոսից մինչև Մաաս, այժմյան՝ Լյուքսեմբուրգից մինչ Բելգիա։ Դե ֆակտո, այդ ընթացքում միայն հարավային մասն էր գտնվում Իսպանիայի տիրապետության տակ, հյուսիսային մասը՝ կալվինիստների։

Դուքսն ու ինֆանտան ինչպես կարող էին պայքարում էին աղքատության դեմ, որն առաջացել էր հարյուրամյա պատերազմի հետևանքով։ Բացի այդ, 1609 թվականին Ալբրեխտը հասավ նրան, որ հյուսիսային գավառների և պալատի միջև հաշտություն հաստատելու փորձեր ձեռնարկվեցին, իսկ հասարակական ու եկեղեցական կյանքն ուղղակի ծաղկում ապրեց։ 1609 թվականին Պիտեր Պաուլ Ռուբենսը դարձավ պալատական նկարիչ։

 
Իզաբելլա Կլարա Եվգենիան, 1599թ․
 
Իզաբելլայի դիմանկարը, 1625թ․

1621 թվականին երկրում հաշտություն հաստատվեց խռովարարների միջև, սակայն հուլիսին Ալբրեխտը մահացավ։ Ամուսնու մահից հետո Իզաբելլան այլևս չկրեց տոնական հագուստ և զարդեր և մինչև իր մահը կրեց միայն միանձնուհու զգեստ։ Քանի որ Ալբրեխտը ժառանգներ չուներ Իսպանական Նիդերլանդների հողատարածքները կրկին անցան իսպանական գահին։ Այդ ժամանակ Իսպանիայում գահակալում էր Ֆիլիպ IV-ը, ով մեծ պլաններ ուներ տարածքներն ընդլայնելու նպատակով։ Նրա առաջին նախարար Գասպար դե Գուսման Օլիվարեսը ձգտում էր հետ վերադարձնել Իսպանիայի կորցրած տարածքները ողջ Եվրոպայում և վստահ էր հյուսիսային գավառների հետ պայքարում իրենց հաղթանակի վրա։ Եվ այս գործողություններով պայմանավորված ավարտվեցին հյուսիսային գավառների հետ հաշտության բոլոր հնարավոր դեպքերը, որի հաջորդեցին պատերզմական երկար ու ձիգ տարիները։

Իզաբելլան հրամայեց ջրանց քկառուցել Հռենոսի և Մաասի միջև, որը մի կողմից կբաժաներ հյուսիսային գավառները առևտրի ուղիներից, իսկ մյուս կողմից՝ կպաշտպաներ Նիդերլանդներից։ Ռեյնբերգի և Վենլոյի միջև կառուցված ջրանցքի երկարությունը հասնում էր 48 կիլոմետրի և ուներ պաշտպանիչ 24 խրամատներ, որոնց մի մասը նկատելի են նույնիսկ մեր օրերում։

1621 թվականին, ամուսնու մահից հետո, Իզաբելլան դարձավ իսպանական Նիդերլանդենրի շտատհալտեր։ Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, նա հույսը չէր կորցնում խաղաղ պայմաններով հարցին լուծում տալու իր մոտեցումից։ 1623 թվականին, ինֆանտան միջազգային գործերում փորձ ունեցող գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսին ուղարկեց Հաագա։ Նրա ջանքերով Իսպանիայի և իսպանական Նիդերլանդների միջև բանակցություններ սկսվեցին, սակայն կողմերը չկարողացան հասնել փոխզիջման։

 
Իզաբելլան և նրա դուստրը

1618 թվականին, սկսվեց երեսնամյա պատերազմը, որն արագ ընդգրկեց ողջ Եվրոպան։ Իզաբելլան ամեն գնով ցանկանում էր համաձայնության գալ։ 1627 թվականին Պիտեր Պաուլ Ռուբենսին կրկին ուղարկեց Անգլիայի և Իսպանիայի միջև ընթացող բանակցություններին՝ որպես միջնորդ։ Սակայն այս անգամ բանակցությունները ձախողվեցին Հաագայի համառության պատճառով։

1630 թվականից հետո հյուսիս-նիդերլանդական զորքը Ֆրիդրիխ-Հենրիխ Օրանսկի գլխավորությամբգրավեց Իսպանիայի տիրապետության տակ գտնվող զգալի տարածքներ։ 1633 թվականի դեկտեմբերի 1-ին իզաբելլա Կլարա Եվգենիան մահացավ Բրյուսելում։ Նրա մահից հետո Իսպանական Նիդերլանդների տարածքներն անցան նորից իսպանական թագավորությանը։ Ինֆանտան հուղարկավորվեց Բրյուսելում, որտեղ և թաղված էր նրա ամուսինը։

Երեխաներ

խմբագրել
  • Ֆիլիպ (21 հոկտեմբեր 1605)
  • Ալբրեխտ (21 հունվար 1607)
  • Աննա Մավրիցիա (1609—1612)

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
 
Շախմատի մրցաշար, Լուիջի Մուսսինի

Իզաբելլան հետաքրքրվում էր մշակույթով։ Նա հատուկ ուշադրության էր արժանացնում Պիտեր Պաուլ Ռուբենսին, ով ոչ միայն պալատական նկարիչ էր, այլ նաև Միացյալ նահանգների հանրապետության (Լեհաստան) հետ բանակցություններում հանդիսանում էր դեսպան և միջնորդ[7]։

Իզաբելլան հետաքրքրվում էր շախմատով։ 1575 թվականի մադրիդյան մրցաշարը, որտեղ ներկա էր նաև Իզաբելլան, պատկերված է Լուիջի Մուսսինիի կտավներից մեկում[8]։ Բայց նկարիչը սխալ է թույլ տվել՝ նկարելով նրան հասուն տարիքում։ Իրականում նա այդ ժամանակ ընդամենը իննը տարեկան էր։

Իզաբելլայի անվան հետ կապված կա հումոր, որը թվագրվում է XIX դարում[9], որի համաձայն իզաբելին գույնը՝ գորշ դեղինը, անվանվել է նրա «պատվին»։ Իզաբելլան խոստում էր տվել չփոխել իր զգեստն այնքան ժամանակ մինչև իր ամուսին Ալբրեխտ VII Ավստիրացին չգրավեր Հյուսիսային ծովի խոշորագույն նավահանգիստ Օստենդեն։ Քանի որ  պաշարումը տևեց ավելի քան երեք տարի (5 հուլիսի 1601 — 16 սեպտեմբեր 1604), նրա զգեստը այդ տարիների ընթացքում դարձել էր գորշ դեղին (իզաբելինե)։ Նույնիսկ որոշ թռչունների փետուրներ բնութագրելիս գործածում են իզաբելինե երանգ անվանումը[10]։

Իրականում այդ երանգի անվան կիրառությունը թվագրվում է ավելի վաղ քան Օստենդեի պաշարումը[10], գերմանական լեզուների ժողովրդական ստուգաբանության մեջ իտալական ծագմամբ՝ zibellino (կրեմագույն) երանգն անվանվել է սոբոլին, այլ ոչ թե՝ իզաբելին[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Isabella Clara Eugenia — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Académie des sciences, belles-lettres et arts de Besançon (ֆր.)Besac: Académie des sciences, belles-lettres et arts de Besançon et de Franche-Comté, 1889. — P. 186.
  6. 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
  7. Peter Paul Rubens. «Художник Питер Пауль Рубенс. Биография и картины Рубенса». rybens.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  8. «Libro de Notas: Alfil cinco caballo dama en el tablero del Renacimiento». librodenotas.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  9. 9,0 9,1 Hooker Jos. D. Isabelline as a Colour(անգլ.) // NOTES AND QUERIES. — 1904. — Т. s10-II. — № 30. — С. 75a.
  10. 10,0 10,1 «Isabelline» (անգլերեն). World Wide Words. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն

խմբագրել
  • Martha Walker Freer: Elizabeth de Valois — Queen of Spain and the Court of Philip II(անգլ.). Vol.1 und 2, London, 1857
  • Brigitte Hamann: Die Habsburger — Ein biographisches Lexikon(գերմ.), Ueberreuter Verlag, Wien 1988
  • Paul Graf Thun-Hohenstein: Philipp II. von Spanien in Briefen an seine Töchter(գերմ.), München,