Բրյուսելի մայր տաճար[3] (ֆր.՝ Cathédrale Saints-Michel-et-Gudule de Bruxelles, հոլ.՝ Kathedraal van Sint-Michiel en Sint-Goedele, լատին․՝ Cathedralis Sancti Michaelis et Gudulae Bruxellis), տաճար Բրյուսելում, Բելգիայում։ Գոթական արվեստի ամենացայտուն օրինակներից մեկն է[4]։

Բրյուսելի մայր տաճար
ֆր.՝ Cathédrale Saints-Michel-et-Gudule de Bruxelles
հոլ.՝ Kathedraal van Sint-Michiel en Sint-Goedele
Հիմնական տվյալներ
Տեսակco-cathedral? և եկեղեցի
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունԲրյուսել[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Mechelen-Brussels?
Հիմնական ամսաթվերը1047
Ժառանգության կարգավիճակprotected heritage site in Brussels?[1]
ՆվիրվածՄիքայել Հրեշտակապետ և Gudula?
ԱնվանվածՄիքայել Հրեշտակապետ և Gudula?
ՀիմնադիրLambert II, Count of Louvain?
Ճարտարապետական ոճBrabantine Gothic?
Հիմնադրված1047
57 մետր
Երկարություն114 մետր
Լայնություն57 մետր
Բարձրություն64 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of St. Michael and St. Gudula (Brussels) Վիքիպահեստում
cathedralisbruxellensis.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

 
Լեոն վան Դիվոեթ տաճարի էսքիզը. 1943

Լյովենի դուքս Լամբերտ II-ը (հոլ.՝ Lambert II van Leuven) 1047 թվականին[5] Սուրբ Գուդուլայի (ֆր.՝ Gudule de Bruxelles, հոլ.՝ Goedele van Brussel)մասունքները տեղափոխեց Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի և այնտեղ կապիտուլ հիմնեց։ Դրանից հետո ամրագրվեց «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի եկեղեցի» անվանումը, որը հետագայում զարգացավ և դարձավ «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի տաճար»։ Այդ տաճարի սրբերը նաև Բելգիայի մայրաքաղաքի սրբերն են։ 1200 թվականին Բրաբանտի հերցոգ Հենրի II-ը որոշեց կառույցի ոճը փոխել՝ դարձնելով գոթական, վերնատների կառուցման աշխատանքները շարունակվեցին 1226 թվականից մինչև 1276 թվականը։ 1450 թվականին ճակատային մասի կառուցումը հիմնականում ավարտված էր, իսկ 1485 թվականին ավարտին հասցվեց նաև ներքին մասը։

1983-1999 թվականներին անցկացվեցին ռեստավրացիոն աշխատանքներ։

1995 թվականին տաճար այցելեց Հովհաննես Պողոս II-ը։

1999 թվականին տաճարում տեղի ունեցավ Ֆիլիպի և Մաթիլդայի պսակադրության արարողությունը։ 2003 թվականին տաճարում տեղի ունեցավ արքայազն Լորեն Բելգիացու և արքայադուստր Քլեր Քոոմբսի պսակադրությունը։

 
Էքստերիերի դետալներ
 
Ժան-Բապտիստ Կապրիոների պակենկար
 
Տաճարի ինտերիերը

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի էքստերիերն իրենից ներկայացնում է 2 աշտարակներով գոթական համաչափ կոմպոզիցիա։ Յուրաքանչյուր աշտարակի ներսում երկար աստիճաններ կան, որոնք դուրս են գալիս դեպի 64 մետր բարձրությամբ սանդղավանդ։

Տաճարի գլխավոր ճակատը 4 դուռ ունի՝ մուտքի 3 կամարավոր ճակատամուտքերով և սրբերի քանդակներով։ Այն կառուցվել է ճարտարապետ Յան վան Ռյոբսրուկի կողմից, ով նաև Բրյուսելյան ռատուշայի հեղինակն է։

Դռները զարդարված են երկաթակուռ բարձրաքանդակներով։

Կենտրոնական մուտքի մոտ տեղադրված է հսկայական ապակենկար։

Չափսեր խմբագրել

  • Շինության երկարությունը՝ 114 մետր (125 մետր հեռավորության վրա Սուրբ Աստվածամոր տաճարն է)
  • Շինության ներսի երկարությունը՝ 109 մետր
  • Երկու աշտարակների բարձրությունը՝ 64 մետր (35 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է)
  • Էքստերիերի առավելագույն լայնությունը՝ 57 մետր
  • Ինտերիերի առավելագույն լայնությունը՝ 54 մետր
  • Ճակատի լայնությունը՝ ըստ աշտարակների ելուստների՝ 35 մետր

Նավ

  • Գլխավոր սրահի բարձրությունը՝ 25 մետր (33,5 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է, 42,3 մետր հեռավորության վրա՝ Ամյենի Աստվածամոր տաճարը)
  • Սյուների բարձրությունը խոյակներից՝ 6,7 մետր
  • Կամարների բարձրությունը՝ 10 մետր
  • Գլխավոր սրահի լայնությունը՝ 13,5 մետր (12 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է)
  • Կցաշենքի լայնությունը՝ 6,7 մետր
  • Կցաշենքի կամարի բարձրությունը՝ 11 մետր

Ինտերիեր խմբագրել

Տաճարում կան գեղեցիկ ապակենկարներ, որոնք արվել են XVI դարում Յան Խակի կողմից, XVIII и XIX դարերում Շան Բապտիստ Կապրոնիերի կողմից։ Տաճարի նավը զարդարված է նրբակերտ խոյակներով սրբերի արձաններով սյունազարդ գավիթներով, նստարանները մուգ շագանակագույն երանգավորում ունեն, որը համադրվում է լուսավոր սրահի հետ։ Տաճարում կա երգեհոն։ Տաճարում է գտնվում նաև Բելգիայի ազգային հերոս Ֆրեդերիկ դե Մերոդեի (ֆր.՝ Frédéric de Mérode) դամբարանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Брюссель / Л. А. Аксёнова, А. С. Намазова, В. М. Паппе // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 266—268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  4. «Собор Святого Михаила (Брюссель), Собор Сен-Мишель-э-Гюдюль, Cathedral of St. Michael and St. Gudula - Брюссель» (advice). womanadvice.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Достопримечательности центра Брюсселя | Города мира» (ռուսերեն). www.gorodamira.biz. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Histoire du règne de Charles-Quint en Belgique, Volume 5, Par Alexandre Henne
  • Raymond van Schoubroeck, Hans-Günther Schneider: Kathedrale St. Michael und St. Gudula, Brüssel. Kunstführer Nr. 2463, Verlag Schnell & Steiner, Regensburg 2003, ISBN 3-7954-6342-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուսելի մայր տաճար» հոդվածին։