Աննա Ավստրիացի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի չորրորդ կինը։

Աննա Ավստրիացի
գերմ.՝ Anna von Österreich և իսպ.՝ Ana de Austria
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1549
ԾննդավայրPalace of the Counts of Benavente, Cigales, Սիգալես, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1580 (30 տարեկան)
Մահվան վայրԲադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Գերեզմանէլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
ՔաղաքացիությունԻսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՖիլիպ II Հաբսբուրգ[1]
Ծնողներհայր՝ Մաքսիմիլիան II[1], մայր՝ Մարիա Իսպանացի[1]
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի կոնսորտ-թագուհի և Queen Consort of Portugal?
ԵրեխաներDiego, Prince of Asturias?[2], Ֆիլիպ III[1], Ferdinand, Prince of Asturias?, Infante Carlos Lorenzo of Spain?[2] և Infanta Maria of Spain?[2]
 Anna of Austria, Queen of Spain Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կայսր Մաքսիմիլիան II-ի և Մարիա Իսպանացու դուստրն է։ Նրա մորական պապը Կառլոս V կայսրն էր։ Ինչպես և Ֆիլիպի երկրորդ կինը՝ Էլիզաբետ Վալուան, նա նույնպես համարվում էր իսպանական գահի ժառանգորդ Դոն Կարլոսի հարսնացուն, ով հանկարծամահ եղավ 1568 թվականի հուլիսի 24-ին։ Նույն տարում դժվար ծննդաբերության պատճառով մահացավ նաև Էլիզաբետ Վալուան։ Արդյունքում Ֆիլիպ II-ը դարձավ ամուրի և անժառանգորդ։ 1570 թվականին Աննան ու իր եղբայրներ Ալբրեխտը և Վենցելը ուսում ստանալու նապատակով ժամանեցին Մադրիդ։ 1570 թվականի սեպտեմբերի 12-ին Սեգովիա քաղաքում Ֆիլիպ II-ն ամուսնացավ իր զարմուհի (Աննայի մայրը իսպանիայի թագավորի հարազատ քույրն էր, իսկ հայրը՝ թագավորի զարմիկը) Աննայի հետ։ Աննան փոքր էր ամուսնուց 22 տարով։

1571 թվականին նա լույս աշխարհ բերեց թագաժառանգ Ֆերդինանդին։ Աննան ունեցել է հինգ երեխա, որոնցից միայն չորրորդը՝ Ֆիլիպը, ողջ մնաց, որը դարձավ Իսպանիայի թագավոր։ 1580 թվականին Աննան ամուսնու հետ մեկնեց Պորտուգալիա, որպեսզի հայտարարի իր իրավունքները պորտուգալացի գահի նկատմամբ Էնրիկե թագավորի մահից հետո, ով իրենից հետո ժառանգներ չէր թողել։ Նրանք հասել են Բադախոս, որտեղ թագավորը լրջորեն հիվանդացել է գրիպով։ Ամուսնուն խնամելու ընթացքում նա նույնպես վարակվել է գրիպով և մահացել 30 տարեկանում։

Երեխաներ

խմբագրել

Աննա Ավստրիացին կտավներում

խմբագրել
 

1575 թվականի մադրիդյան շախմատային մրցաշարում, որը կազմակերպել էր Ֆիլիպ II-ը, որպես հանդիսատես ներկա էր նաև Աննան։ Նկարը պատկանում է իտալացի գեղանկարիչ Լուիջի Մուսսինիի վրձնին։

Ծանոթագրություններ

խմբագրել