Իզաբելլա Աղայան

խորհրդային նկարիչ-խեցեգործ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ

Իզաբելլա Հովսեփի Աղայան (ամուսնական ազգանունը` Հարությունյան, հոկտեմբերի 2, 1922(1922-10-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հուլիսի 21, 2010(2010-07-21), Մոսկվա, Ռուսաստան), նկարիչ-խեցեգործ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1949)։ Մանեժում կազմակերպված և կինոնկարի վերածված «Արվեստը կենցաղում» ցուցահանդեսի դիպլոմնիկ[1][2][3][4][5][6]։

Իզաբելլա Աղայան
ռուս.՝ Изабелла Иосифовна Агаян
Ծնվել էհոկտեմբերի 2, 1922(1922-10-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էհուլիսի 21, 2010(2010-07-21) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ԺանրԴեկորատիվ-կիրառական արվեստ

Ծագում

խմբագրել

Իզաբելլա Աղայանը տոհմական նկարչուհի է հին հայկական ընտանիքից, որը աշխարհին տվել է հայտնի մշակութային գործիչների մի ամբողջ համաստեղություն։ Նրա նախնիներից են այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ստալինյան և Լենինյան մրցանակների դափնեկիր Մարտիրոս Սերգեյի Սարյանը (1880-1972), հայ գրող և մանկավարժ Ղազարոս Ստեփանի Աղայանը (1840-1911)։ Նրա մայրը` Սուսաննա Միխայլովնա Աղայանը (1900-1958) տեքստիլ նկարիչ էր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նրա հարազատ եղբայրը` Ջոնրիդ Հովսեփի Աղայանը (1924-2004) պլակատի նկարիչ էր, ԽՍՀՄ նկարիչների միության և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Ջոնրիդ Հովսեփի Աղայանը (1924-2004)։ Նրա որդին՝ Սուրեն Ասատուրի Հարությունյանը (1950 թվականի օգոստոսի 24), աշխարհահռչակ նկարիչ և լուսանկարիչ է, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, ԱՄՆ քաղաքացի, ով աշխատանքային արշավներ է կատարել ավելի քան 70 երկրներում, իսկ նրա գործերը հաջողությամբ ցուցադրվել են Սոթբիսի աճուրդում։ Իզաբելլա Աղայանի հարազատներն են նաև կինոռեժիսոր և սցենարիստ Անատոլի Նիկոլայի Տեր-Գրիգորյանը (Էյրամջյան) (1937–2014), կոմպոզիտորներ Մուշեղ Ղազարոսի Աղայանը (1883–1966), Ղազարոս Մարտիրոսի Սարյանը (1920-1998) և այլ մշակութային գործիչներ[3][7][8][9][10][11]։

 
Իզաբելլա Աղայանի աշխատանքների ցուցահանդես՝ դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարան, 2019

Կենսագրություն

խմբագրել

Իզաբելլա Աղայանը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 2-ին, Երևանում։ 1943-1949 թվականներին սովորել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստների ինստիտուտում (ՄԴԿԱԻ)՝ Ե. Մ. Սոկոլովի, Վ. Վ. Վասիլևի, Ա. Ա. Դեյնեկի, Ա. Գ. Մինոսյանի մոտ։ 1949 թվականից սկսում է մասնակցել ցուցահանդեսների, ընդունվում է ԽՍՀՄ Նկարիչների միության շարքերը, աշխատում է Դմիտրովի ճենապակու գործարանում (Վերբիլոկի ճենապակի)։ 1950 թվականից աշխատում է Գժելի կերամիկայի գործարանում և ՌՍՖՍՀ գեղարվեստի ֆոնդի փորձարարական և ստեղծագործական արտադրական կոմբինատում, որտեղ էլ ստեղծում է հեղինակային կերամիկա։ Համագործակցելով ՌՍՖՍՀ նկարիչների միության Մոսկվայի Կիրառական արվեստի կոմբինատի հետ՝ նկարիչը ստեղծում է գործվածքների բնօրինակ նմուշների շարք։ 1950-ական թվականներին Ռիգայում (Լատվիա) Աղայանը տիրապետում է խեցեգործության տեխնիկային, որի արդյունքում էլ թողարկվում է վարպետի հեղինակային կերամիկական արտադրանքը։ 1961 թվականին Մոսկվայի Մանեժում կայացավ «Արվեստը կենցաղում» հայտնի ցուցահանդեսը, որը հիմնովին փոխեց խորհրդային քաղաքացիների պատկերացումները դեկորատիվ կիրառական արվեստի մասին և նույն թվականին, Վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայի կողմից նկարահանվեց ֆիլմ, իսկ Աղայանին շնորհվեց պատվավոր դիպլոմ[5][10][11]։ 1977 թվականին Մոսկվայում կայացավ Աղայանի անհատական ցուցահանդեսը։ 1987 թվականին Մոսկվայում հրատարակվում է նրա հեղինակային կերամիկայի կատալոգը։ Սկզբում նա բնակվում էր Մոսկվայի Խամովնիկի շրջանի Պլյուշչխայում, այնուհետև տեղափոխվեց Վերխնյայա Մասլովկայի Նկարիչների տուն, որտեղ էլ գտնվում էր նրա աշխատանքային արհեստանոցը։ Նա մշտապես մասնակցում էր մոսկովյան (Մանեժ, Նկարիչների կենտրոնական պալատ, Մոսկվայի նկարիչների տուն, Մոսկվայի նկարիչների միություն, ԽՍՀՄ նկարիչների միություն, Ռուսաստանի պետական գրադարան), հանրապետական, համամիութենական և արտասահմանյան արվեստի ցուցահանդեսներին։ Նա կյանքից հեռացավ 2010 թվականի հուլիսի 21-ին, Մոսկվայում[1][2][3]։

Իզաբելլա Աղայանի ստեղծագործությունները գտնվում են «Մանեժ» կենտրոնական թանգարանի հավաքածուում, Մոսկվայի դեկորատիվ կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանում, Պրիվոլնենսկի ժողովրդական արվեստի պատկերասրահում և այլ թանգարաններում, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրում գտնվող անհատական հավաքածուներում[12][13][14]։

Ընտանիք

խմբագրել
  • Ամուսին՝ Ասատուր Սարկիսի Հարությունյան (հունիսի 15, 1920/22- 1995), պատերազմի հերոս, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանակիր։
  • Որդի՝ Սուրեն Ասատուրի Հարությունյան (24 օգոստոսի 1950), նկարիչ, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, ԱՄՆ–ի քաղաքացի։ Նա աշխատանքային արշավախմբեր է կազմակերպել ավելի քան 70 երկրներում։ Նրա ստեղծագործությունները հաջողությամբ ցուցադրվել են Սոթբիսի աճուրդում։

Ստեղծագործություն

խմբագրել

Իզաբելլա Աղայանի կերամիկական գործերն առանձնանում են նկարչի կողմից իրականացված պատկերների պայծառությամբ, ժողովրդական արվեստի դպրոցի դասական ավանդույթներով և ազգային կոլորիտով։

Աղայանի ստեղծագործությունները հիմնված են Թբիլիսիում, Երևանում և Մոսկվայում անցկացված մանկության, պատանեկության և չափահասության տարիների հուշերի վրա։ Ստեղծագործությունների անվանումներում, կարելի է հանդիպել տարբեր քաղաքների և տարածքների առնչվող այնպիսի ճարտարապետական թեմաներ, ինչպիսիք են՝ «Հիշողություններ Կովկասի մասին» և «Հայաստան» ծաղկամանները (1985), «Հայաստանի աղբյուրները» (1966) լուսատուների շարքը, «Հին Թբիլիսի» պատի ափսեների շարքը (1984), «Ճարտարապետական հուշարձաններ» (1982), պատերի ափսեների շարքը, «Հին պատի մոտ» կոմպոզիցիան (1986), «Մոսկվա» (1959), «Ռուսական դաշտ» (1975), «Նոր շրջաններ» (1985) սպասքակազմերը և այլն։ Կերտողական արվեստի բնական զգացողությունը, գույնի նկատմամբ ուշադրությունը և հարուստ երևակայությունը օգնեցին նկարչին ստեղծել դեկորատիվ կիրառական արվեստի բազմազան գործեր։ Վարպետի բոլոր գործերին բնորոշ է հեղինակային յուրահատկության ներդաշնակ համադրությունը։

Աղայանը մշտապես շեշտում էր, որ իր բոլոր գործերը ստեղծվել են առաջին հերթին մարդկանց համար։ Աղայանի հեղինակային ստեղծագործություններում գեղարվեստական լուծումների բազմազանությունը թելադրվել է նկարչուհու կողմից կերամիկական և ճենապակե ապրանքների ստեղծման ընթացքում նոր բաղադրատարրերի և գույների շարունակական որոնմամբ։ Հաճախ նյութի բաղադրությունը դառնում էր այն հիմքը, որի օգնությամբ վարպետը մարմնավորում էր այս կամ այն գեղարվեստական ստեղծագործությունը։ Նմանատիպ մոտեցում կարելի է գտնել «Տնակներ լեռներում» կերամիկական կոմպոզիցիայում (1985) և նկարչի այլ գործերում։ Զգալի ժամանակ տրամադրելով դեկորատիվ կիրառական արվեստին, Իզաբելլա Աղայանը ուշադրություն էր դարձնում նաև գեղանկարչությանը, ստեղծելով քաղաքային բնանկարներ։ Իզաբելլա Աղայանի ստեղծագործության առանձնահատկություններից են համարվում բարձր մակարդակի արհեստավարժությունը, տեխնոլոգիայի մանրամասն իմացությունը, գեղարվեստական արտահայտչականությունը յուրաքանչյուր նույնիսկ ամենապարզ կենցաղային իրերի պատրաստման գործում։ Աղայանը համոզված էր, որ արվեստի ցանկացած ձևում ամենակարևորը «նյութի զգացողությունն» է[1]։

  Ես սիրում եմ լեռները, ամպերը, մարգագետիններն ու դաշտերը, անտառներն ու ճահիճները։ Ես սիրում եմ հրապուրիչ երգերը։ Ես պարզապես սիրում եմ ողջ կենդանական աշխարհը ... Ահա իմ կյանքը ստեղծագործություններում, իմ աշխարհը արվեստում... Իմ գործը պետք է լինի ջերմ, բարի ու գեղեցիկ։
- Իզաբելլա Աղայան[1][2]։
 

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1949
  • Դիպլոմ` կերամիկայի ստեղծման համար, 1957
  • Մշակույթի նախարարության և ԽՍՀՄ նկարիչների միության պատվավոր դիպլոմ` «Արվեստը կենցաղում» ցուցահանդեսում, Մանեժ, Մոսկվա, 1961
  • Դիպլոմ կերամիկայի ստեղծման համար, 1964
  • «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակ» ցուցահանդեսի դիպլոմ, 1967
  • «Վ. Ի. Լենինի ծննդյան հարյուրամյակը» ցուցահանդեսի դիպլոմ, 1970

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Հանրահայտ նկարիչ Մարտիրոս Սարյանը կտավի վրա նկարել է Իզաբելլա Աղայանի դիմանկարը[15]։
  • Իզաբելլա Աղայանը նամակագրական կապ է ունեցել արվեստաբան, Ելենա Էֆիմովնա Թագերի հետ, ով եղել է հայտնի բանաստեղծ Բորիս Լեոնիդովիչ Պաստերնակի և նրա ընտանիքի բարեկամը[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Изабелла Иосифовна Агаян: керамика: каталог выставки. Московская орг. Союза художников РСФСР; авт. вступ. ст. и сост. каталога Е. В. Александрова. — Москва: Советский художник, 1987
  2. 2,0 2,1 2,2 Справочник членов Союза художников; Составители Л. С. Владыкина, Л. И. Курбанова, Т. А. Федотова, И. Б. Хасаинова. — Москва: Советский художник, 1979
  3. 3,0 3,1 3,2 «Генеалогическое древо рода Агаянов».
  4. Журнал «Техника — молодёжи». — Москва, 1961. — № 8. — С. 17.
  5. 5,0 5,1 «Фильм для нашего дома (1961)».
  6. «Новый мир. Ревекка Фрумкина. Мемуары».
  7. «Арутюнян Сурен. Аукцион Sothebys». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  8. «Soren Arutyunyan Fine Artist». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  9. «Культобзор. Сурен Арутюнян. Странник».
  10. 10,0 10,1 «Керамика России: Агитационный советский фарфор».
  11. 11,0 11,1 «Артгид. Круглый стол. Госзаказ: «за» и «против»».
  12. «Всероссийский музей декоративно-прикладного и народного искусства. Между небом и землей». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  13. Народная картинная галерея: Станица Привольная, колхоз им. В. И. Ленина. — Москва: Советский художник, 1990. — ISBN 5-269-00354-6
  14. «Манеж. Экспозиция. Агаян Изабелла Иосифовна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  15. «Сурен Арутюнян. Автобиография». Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  16. «Российский Государственный Архив Литературы и Искусства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել