Իդա Կամինսկա (լեհ.՝ Ida Kamińska, սեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1], Օդեսա, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1980(1980-05-21)[2][1][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լեհ-հրեական դերասանուհի[4], 1966 թ. ներկայացվել է Օսկար մրցանակի։

Իդա Կամինսկա
լեհ.՝ Ida Kamińska
իդիշ՝ אידה קאַמינסקאַ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 21, 1980(1980-05-21)[2][1][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Աբրահամ Իսահակ Կամինսկի, մայր՝ Էսթեր Ռեյչել Կամինսկա
Երեխա(ներ)Ռութ Կամինսկա
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ

Կենսագրություն և կարիերա Խմբագրել

Իդա Կամինսկան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 18-ին Օդեսսայում։ Նրա մայրը՝ Էսթեր Ռոխլ Կամինսկան, կինոյի դերասանուհի էր, իսկ հայրը՝ Աբրամ Իցհակ Կամինսկին՝ թատրոնի դերասան։ Եղբայրը՝ Ժոզեֆ Կամնիսկին երաժիշտ էր։

Թատերական գործունեությունը սկսել է 1904 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր[4]։ Կինոյում առաջին աշխատանքը եղել է 1912 թվականին, այդ ֆիլմում նկարահանվել են նաև նրա մայրն ու քույրը[5]։ Նկարահանվել է 11 ֆիլմում։ Ամենահայտնի ֆիլմը 1965 թվականին չեխոսլովակյան «Խանութ գլխավոր փողոցում» ֆիլմն էր, որի համար Իդա Կամինսկան ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Վերջին աշխատանքը կինոյում եղել է 1970 թվականին[6], որից հետո աշխատել է միայն թատրոնում, հյուրախաղերով հանդես գալով շատ երկրներում։

Մահացել է 1980 թվականի մայիսի 21-ին Նյու Յորքում։

Պարգևներ Խմբագրել

Իդա Կամինսկին արժանացել է մի շարք լեհական մրցանակների և պարգևների՝ Լեհաստանի Վերածննդի 4-րդ կարգի շքանշան, Աշխատանքային 1-ին և 2-րդ կարգի շքանշան, Լեհաստանի 10-ամյակի և Լեհաստանի 1000 ամյակի շքանշաններ։

Անձնական կյանք Խմբագրել

Երկու անգամ ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխա։ Առաջին ամուսինը եղել է լեհ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Զիգմունդ Տուրկովը, ունեցել են 1 աղջիկ՝ Ռութ Կամինսկա, ով ամուսնացել է ջազ երաժիշտ Էդդի Ռոզների հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է լեհ ռեժիսոր և դերասան Մարիան Մելմանի հետ, ունեցել են մեկ տղա՝ Վիկտոր։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio database (գերմ.)
  4. 4,0 4,1 Goldreich Sheila Segal ; foreword by Gloria (1996)։ Women of valor : stories of great Jewish women who helped shape the twentieth century։ West Orange, NJ: Behrman։ էջեր 52-65։ ISBN 0874416124 
  5. [ed.] Martin Banham (2000)։ The Cambridge guide to theatre (Repr. (with corr.). ed.)։ Cambridge [u.a.]: Cambridge Univ. Press։ էջ 586։ ISBN 0521434378 
  6. Langman Larry (2000)։ Destination Hollywood : the influence of Europeans on American filmmaking։ Jefferson, NC: McFarland։ էջ 24։ ISBN 078640681X 

Արտաքին հղումներ Խմբագրել