Խանութ գլխավոր փողոցում

Խանութ գլխավոր փողոցում (սլովակ.՝ Obchod na korze, 1965), 1965 թվականին Չեխոսլովակիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[5], որ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակիայում նացիստական Գերմանիայի կողմից իրականացված արիականացման քաղաքականության մասին[6]։

Picto infobox cinema.png
Խանութ գլխավոր փողոցում
սլովակ.՝ Obchod na korze
Խանութ գլխավոր փողոցում.jpg
ԵրկիրՉեխոսլովակիա
Ժանրդրամա[1] և ռազմական ֆիլմ[2]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվականմայիսի 20, 1965[3]
Լեզուսլովակերեն
ՌեժիսորՅան Կադար[1] և Էյմար Կլոս[1]
Սցենարի հեղինակՅան Կադար, Լադիսլավ Գրոսման և Էյմար Կլոս[2]
ԴերակատարներԻդա Կամինսկա[4], Յազեֆ Կրոներ[4], Ֆրանտիշեկ Զվարիկ, Մարտին Հոլի[4], Ադամ Մատեյկա[4], Ալոյզ Կրամար, Միկուլաս Լադժինսկի, Մարտին Գրերոր, Juraj Herz?[2], Hana Slivková?[2], Ladislav Farkaš?[2], Jozef Strazan?[2], Václav Podhorský?[2], Zdeněk Skalický?[2], Andrej Silan?[2] և Elena Pappová-Zvaríková?[2]
ՕպերատորՎլադիմիր Նովոտնի
ԵրաժշտությունԶդենեկ Լիշկա
ՄոնտաժJaromír Janáček?[2]
Պատմվածքի վայրՍաբինով
ԿինոընկերությունBarrandov Studios
Տևողություն128 րոպե

Ֆիլմը նկարահանել են սլովակ կինոռեժիսոր Յան Կադարը և չեխ կինոռեժիսոր Էլմար Կլոսը Լադիսլավ Գրոսմանի համանուն վիպակի հիման վրա[7]։ Նկարահանումներն անցկացվել են Պրահայի «Filmové Studio Barrandov» կինոստուդիայում, իսկ բնօրինակային նկարահանումները տեղի են ունեցել Սլովակիայի հյուսիս-արևելքում՝ Սաբինով քաղաքում։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում են Յոզեֆ Կրոները, որ հանդես է գալիս ատաղձագործ Տոնո Բրտկոյի դերով, և լեհ դերասանուհի Իդա Կամինսկան, որ հանդես է գալիս այրիացած հրեա ծեր կնոջ՝ Ռոզալիա Լաուտմանի դերով[8]։

1965 թվականին ֆիլմ արժանացել է «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[9], իսկ մեկ տարի անց Իդա Կամինսկան ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։ Ֆիլմն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի և հատուկ մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում[10]։

ՍյուժեԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Սլովակիայում ծավալվում է արիականացման գործը, սլովակ ատաղձագործ Տոնո Բրտկոյի քենակալը նրան է հանձնում ծեր հրեա կնոջ՝ Ռոզալիա Լաուտմանի խանութը, որտեղ նա կոճակներ էր վաճառում։ Տոնոյի կինը հույս ունի, որ խանութը մեծ շահույթ կբերի, և իրենք շուտով կհարստանան։ Սակայն Տոնոն շատ լավ է հասկանում, որ դա բոլորովին աղքատ խանութ է, և ոչ մի շահույթ էլ չի բերի։ Այնուամենայնիվ, նա կնոջը ոչինչ չի ասում՝ վախենալով նրա կատաղի բնավորությունից։ Միաժամանակ նա չգիտի, թե ինչպես բացատրի պառավ Լաուտմանին, որ հիմա ինքն է նրա խանութի սեփականատերը։

Քաղաքի հրեական համայնքը որոշում է Տոնոյին վճարել որոշակի գումար, միայն թե նա չհրաժարվի խանութից, քանի որ հակառակ դեպքում այն կարող է բաժին ընկնել ավելի դաժան սեփականատիրոջ, ով փողոց կվռնդի պառավ կնոջը։ Տոնոն համաձայնում է սկսում ամեն օր գնալ խանութ, որտեղ օգնում է Լաուտմանին։ Կնոջը նա պատմում է, թե խանութում գործերը լավ են գնում, և կինն էլ հավատում է, որ շուտով կհարստանան։

Սակայն դա տևում է մի կարճ ժամանակ, և շուտով հրաման է տրվում, որ հրաները վերաբնակեցվեն հատուկ տարածքներում։ Տոնոն հասկանում է, որ հրեական համայնքն այլևս չի վճարի իրեն, և իր խաբեությունը կբացահայտվի։ Հուսահատության պահին Տոնոն որոշում է թաքցնել կնոջը, իսկ վերջինս էլ, չհասկանալով, թե ինչ է կատարվում, աղմուկ է բարձրացնում։ Փորձելով լռեցնել պառավ Լաուտմանին՝ Տոնոն անզգուշաբար հրում է նրան աստիճաններից։ Լաուտմանը մահանում է։ Հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն, Բրտկոն որոշում է ինքնասպան լինել։ Նա փակում է խանութը, բարձրանում աթոռի վրա և պարանից օղակ սարքում։

ԴերերումԽմբագրել

  • Յոզեֆ Կրոներ - Տոնո Բրտկո
  • Իդա Կամինսկա - Ռոզալիա Լաուտման
  • Հաննա Սլիվկովա - Էվելինա Բրտկովա, Տոնոյի կինը
  • Ֆրանտիշեկ Զվարիկ - Մարկուշ Կոլկոտսկի, քաղաքի կառավարիչ
  • Էլենա Պապովա-Զվարիկովա - Ռոժիկա, Մարկուշի կինը

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել