Ժակ Ֆրեսկո (անգլ.՝ Jacque Fresco, մարտի 13, 1916(1916-03-13)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - մայիսի 18, 2017(2017-05-18)[3], Sebring, Ֆլորիդա, ԱՄՆ), ինքնուս ճարտարագետ-տեխնոլոգ, շինարարական կոնստրուկցիաների նախագծող, մանկավարժ, ֆուտուրիստ, «Վեներա նախագծի» հիմնադիր և տնօրեն[4]։

Ժակ Ֆրեսկո
Jacque Fresco
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1916(1916-03-13)[1]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էմայիսի 18, 2017(2017-05-18)[3] (101 տարեկան)
Մահվան վայրSebring, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերՀայացք դեպի ապագա (1969)
Լավագույնը, ինչը չի կարելի
գումարով գնել (2002)
Մասնագիտությունապագայաբան, դիզայներ, գրող, ճարտարապետ, ճարտարագետ և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Կայքthevenusproject.com
 Jacque Fresco Վիքիպահեստում

Նրա դասընթացների հիմնական թեմաներն են՝ հոլիստական դիզայնը, կայուն զարգացմամբ քաղաքները, ռեսուրսային կողմնորոշում ունեցող տնտեսությունը, համընդհանուր ավտոմատացումը, կիբերնետիկական տեխնոլոգիաները, գիտության դերը հասարակության կյանքում[4]։

Ֆրեսկոյի գաղափարների հանրահայտությանը նպաստեց 2008 թվականին նկարահանված «Ժամանակի հոգին․ Հավելված» ֆիլմը[4]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ժակ Ֆրեսկոն ծնվել է 1916 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի Բրուկլին թաղամասում՝ սեֆարդների ընտանիքում[5]․ մանկությունն անց է կացրել հայրենի քաղաքի փողոցներում։ Ֆրեսկոն սովորել է տեղի հանրակրթական դպրոցում։ Իր իսկ խոսքերով՝ դեռևս մանուկ հասակից սկսեց հասկանալ, որ պետք է մտածել գլոբալ[6]․ դրա վրա շատ դեպքերում ազդում էր պապը։ Դպրոցական պարապմունքներից մեկի ժամանակ Ժակը հրաժարվեց ԱՄՆ դրոշին ավանդական երդում տալ[7]՝ իր վարքը բացատրելով հետևյալ կերպ․

  Ես երդում չեմ տա միայն մի ազգի դրոշի, որովհետև մենք պարտական ենք այն մարդկանց, որոնք ապրել են նախկինում և որոնք այնքան բան են արել մեզ բոլորիս համար։ Նրանց թվում են ներկայացուցիչներ յուրաքանչյուր ազգից։ Ես նախընտրում եմ հավատարմության երդում տալ Երկիր մոլորակին և նրա վրա՝ ամեն կենդանի բանի[8]։  

Որպես պատիժ ուսուցչուհին նրան տարավ տնօրենի աշխատասենյակ։ ԱՄՆ պատմությանն իր վերաբերմունքի մասին հարցին Ֆրեսկոն պատասխանեց, որ «այն ավելի շատ պրոպագանդայի է նման, քան պատմության»[9]։ Արդյունքում տնօրենը թույլ տվեց Ժակին ինքնուրույն պարապել այն պայմանով, որ նա ամեն շաբաթ իրեն կզեկուցի, թե ինչ է սովորել։ Մոտ երկու տարի անց դպրոցի տնօրենը մահացավ, և Ժակը զրկվեց իրեն տրված առավելություններից։ Այդ ժամանակ՝ 12 տարեկանում, նա հեռացավ դպրոցից[10]։

Ժակն սկսեց հետաքրքրվել ինքնաթիռներով, ձգտում էր հասկանալ դրանց շարժման սկզբունքը։ 1929 թվականին նրան հաջողվեց հայտնվել օդանավակայանում․ Ժակը ժամերով քայլում էր այնտեղ, սակայն ինքնաթիռների սահմանափակ հասանելիությունը միայն սրեց նրա ցանկությունը՝ որքան հնարավոր է շատ բան իմանալ օդային այդ տրանսպորտի մասին[11]։

14 տարեկանում՝ Մեծ ճգնաժամի ժամանակ, Ֆրեսկոն հեռացավ տնից, սկսեց ճանապարհորդել ավտոստոպով։

1931 թվականին Ժակ Ֆրեսկոն պատիվ ունեցավ հյուրընկալելու Ալբերտ Այնշտայնին, ում հետ խոսակցությունը Ժակը հիշում է տարիներ շարունակ[12]։ 1934 թվականին՝ 18 տարեկանում, Ժակն սկսեց պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել դիզայնով՝ նախագծելով ինքնաթիռի թևի ամրացման նոր մեթոդ[13]։

1939-1940 թվականներին Ժակ Ֆրեսկոն Տուամոտու կղզեխբում էր[14], որտեղ շփվում էր տեղաբնակների հետ․

  Ինձ համար ամենակարևորն այն էր, թե ինչպես են այս մարդիկ իրենց մեջ բաշխում իրենց ռեսուրսները․ դա բառացիորեն բացեց աչքերս։ Հենց այդ ժամանակ ես գիտակցեցի, թե որքան աղետալի կարող են լինել դեֆիցիտի հետևանքները և որքան է դա ազդում մարդկանց վարքի և նրանց արժեքների ձևավորման վրա։ Կղզում ձկնորսությունից հետո տեղացիներն ուղղակի բաժանում էին ավարը բոլորին։ Այնքան ձուկ կար, որ այն բոլորին էլ բավականացնում էր, նույնիսկ ավելի շատ էր։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ այս կամ այն պատճառով հնարավորություն չկա կերակրել մի ամբողջ ցեղ։ Այդ դեպքում մարդկային վարքը կտրուկ փոխվում է․ նրանք սկսում են թաքցնել ուտելիքը, գողանալ, խաբել և նույնիսկ կռվել[15]։  

Մեծ ճգնաժամ խմբագրել

Մեծ ճգնաժամի իրադարձությունները շատ ազդեցին 13-ամյա Ֆրեսկոյի վրա։ Միլիոնավոր մարդիկ սովի էին մատնվել և քարշ էին տալիս իրենց գոյությունը այն ժամանակ, երբ բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները կանգնած էին իրենց տեղում, առկա էր հումք և նյութ։ Սակայն մարդիկ փող չունեին, և ողջ հասարակությունը կաթվածահար էր։ Այս ամենի մասին Ֆրեսկոյի մտքերը, գաղափարները, առաջարկներն արտահայտվեցին «Վեներա նախագծում»[16]։

  Ողջ ժամանակի ընթացքում հիմնական խթանիչ ուժը, որն ինձ դրդում էր անել այն, ինչ անում էի, անվերջ պատերազմներն էին, ճգնաժամները, անօգուտ մարդկային տանջանքները, աղքատությունը, կաշառակերությունը և մարդկանց խնդիրների նկատմամբ իշխանությունների անտարբերությունը։ Ինձ համար միշտ լուրջ խթաններ եղել են և կմնան կառավարությունների անձեռնահասությունը և գիտական կողմերից առաջարկների բացարձակ բացակայությունը։ Դժբախտաբար մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի տեսնում ընդհանուր պատկերը․ առանձին գիտությունների և դիսցիպլինաների նեղ մասնագիտացումը խանգարում է շրջակա իրականության համընդհանուր հասկացողությանը։ Գիտնականներն ու քաղաքական գործիչները նայում են ծագող խնդիրներին այն համակարգի մեջից, որտեղ որ իրենք են գտնվում, այն դեպքում, երբ առաջին հերթին հենց այդ համակարգն է այդ խնդիրների հիմնական պատճառը։ Ես մեծապես հիասթափված եմ նրանից, որոնք այդքան ժրաջանորեն են աշխատում այլ մոլորակների եղանակային պայմանների փոփոխման խնդիրներով, երբ մեր հայրենի Երկրում դեռևս պատերազմներ են, աղքատություն և շրջակա միջավայրի պահպանման հանդեպ քամահրական վերաբերմունք[16]։  

Կարիերա խմբագրել

Ավիացիոն արդյունաբերություն խմբագրել

Ֆրեսկոյի խոսքերով նա սկսել է աշխատել Douglas Aircraft ընկերությունում 1939 թվականին[17]՝ ներկայացնելով թռչող թևերի, սկավառակի ձև ունեցող ինքնաթիռների այլընտրանքային դիզայններ, որոնք իր կողմից մշակվել էին 1930-ական թվականներին․ ավիացիոն թևերի համար չսառող էլեկտրաստատիկ սարքավորումներ, նոր տիպի անիվներ, որոնք հնարավորություն էին տալիս պահպանել ռեզինը՝ վայրէջքի ժամանակ շփումը նվազագույնի հասցնելու շնորհիվ, ինչպես նաև հարյուրավոր այլ աերոդինամիկ համակարգեր, որոնց թվում էին նաև ինքնաթիռի անվտանգության համակարգի նախագծեր։ Նրա որոշ գծագրեր մերժվեցին գործնական չլինելու պատճառաբանությամբ։ Ֆրեսկոն հեռացավ ընկերությունից «նախագծման շուրջ ունեցած տարաձայնությունների» պատճառով[18]։

1942 թվականին Ժակ Ֆրեսկոն ծառայեց ԱՄՆ բանակում։ Օհայո նահանգի Ուիլբուր Ռայթ դաշտի մոտ գտնվող ավիաբազայի մշակումների բաժանմունքում ստանձնել էր տեխնիկական նախագծման պարտականությունները։ Նրա կողմից նախագծված մոդելներից մեկը «փոփոխական ճկվածքի արմատական թևն» էր, որի օգնությամբ օդաչուն կարող էր կարգավորել թևի հաստությունը՝ բարձրություն հավաքելու և հետագա թռիչքի ժամանակ[19]։ Նախագծումն արտոնագրվեց և կիրառվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Չնայած հաջողությանը՝ Ֆրեսկոն չցանկացավ զինվորական դառնալ և թողեց ծառայությունը[20]։

Ժակ Ֆրեսկոյի գաղափարների վրա մեծ ազդեցություն ունեցավ «Մանհեթենյան նախագիծը»[21]։ Նա հաշվարկեց, որ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանն ուղղված ուժերն ու ռեսուրսներն կարող էին ուղղվել կյանքի որակի բարելավմանը և մարդու ու բնության սիմբիոտիկ կապի օպտիմալ ձեռքբերմանը[16]։

«Տրենդային տուն» նախագիծ խմբագրել

Ֆրեսկոն համագործակցում էր Էրլ Մյունցի հետ ցածր արժեք ունեցող բնակատեղի նախագծելու նպատակով։ Գարի Ջիարետոյի և Էլի Կատրանի հետ համատեղ ստեղծվեց դիզայն, որը 1948 թվականին վերածվեց նախագծային տան՝ կառուցված առավելապես ալյումինից և ապակուց[22]։ «Տրենդային տունը» (անգլ.՝ Trend Home) Հոլիվուդում՝ Warner Bros. ստուդիայում 3 ամիս շարունակ ցուցադրվում էր բոլոր ցանկացողներին[22]։ Ցուցադրությունից ստացված հասույթը փոխանցվեց «Քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման միությանը» (անգլ.՝ Cancer Prevention Society)։ «Տրենդային տունը» դաշնային ֆինանսավորման կարիք ուներ, սակայն նախագծի ֆինանսավորման հայցը մերժվեց[23]։

Գիտահետազոտական լաբորատորիաներ խմբագրել

1940-ական թվականների վերջում Ժակ Ֆրեսկոն դարձավ Լոս Անջելեսում իր իսկ կողմից ստեղծված գիտահետազոտական լաբորատորիաների (անգլ.՝ Scientific Research Laboratories) տնօրենը[24]։ Այստեղ նա դասախոսություններ էր կարդում, տեխնիկական գծագրումներ կատարում, հետազոտում էր, հայտնաբերում և հանդես էր գալիս որպես գիտական խորհրդատու[25]։ 1955 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով Ֆրեսկոն հեռացավ Կալիֆորնիայից այն բանից հետո, երբ լաբորատորիան քանդվեց՝ որպեսզի կառուցվի I-5 երթուղին[17]։

Միջին տարիք խմբագրել

1950-ական թվականներին Ժակ Ֆրեսկոն հաստատվեց Մայամիում։ Սկսեց զբաղվել բիզնեսով՝ որպես հոգեբանական խորհրդատու՝ այդ բնագավառում չունենալով համապատասխան կրթություն[17]։ «Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի» կողմից հնչեցված քննադատություններից հետո Ֆրեսկոն դադարեցրեց իր գործունեությունը[17]։

Այդ ժամանակ Ժակը հատուկ մտնում էր ազգայնական կազմակերպություններ՝ որպեսզի ստուգի մարդկանց համոզմունքների և վարքի փոփոխման հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ նա մտավ տեղի կու-կլուքս-կլան և White Citizens' Council կենտրոնացված կազմակերպություն՝ փորձելով փոխել տվյալ կազմակերպությունների անդամների հայացքները ռասիզմի վերաբերյալ[26]։

Մայամիում Ֆրեսկոն արտոնագրեց շրջաբերական քաղաքի դիզայնը[27]։ Ժակի խոսքերով՝ հենց ատամնանիվը նրան ստիպեց մտածել այդպիսի նախագծման մասին[28]։ Alcoa և Major Realty կազմակերպություններում աշխատում էր որպես արդյունաբերական դիզայներ[17]։ 1961 թվականին Պիետրո Բելուսկիի և Ֆրեդերիկ Վայսի հետ[29] Ֆրեսկոն սկսում է զբաղվել «Սենդվիչ-տուն» նախագծով (անգլ.՝ Sandwich House)[17]։ Մեծ մասամբ կառուցված լինելով հավաքական բաղադրամասերից և ալյումինից՝ այդպիսի տունը վաճառվում էր 2950 ամերիկյան դոլարով կամ 7500 դոլարով՝ ներքին բոլոր հարմարություններով[29]։ Այդ ժամանակաշրջանում Ֆրեսկոն ֆինանսավորում էր իր նախագծերը սեփական Jacque Fresco Enterprises ընկերության հաշվին, որը զբաղվում էր ալյումինե հավաքական կոնստրուկցիաների դիզայնով[30]։

1955-1965 թվականներին Ժակ Ֆրեսկոն իր սոցիալական գաղափարներն անվանում էր «Ամերիկանա նախագիծ» (անգլ.՝ Project Americana)[31]։

«Նայելով առաջ» խմբագրել

«Նայելով առաջ» գիրքը (անգլ.՝ Looking Forward) հրատարակվեց 1969 թվականին։ Քեն Քեյսը Ժակի հետ գրքի համահեղինակն էր։ Գրքում հեղինակները նկարագրում են կիբերնետիկ հասարակությունը, որտեղ բացառվում է աշխատանքի և մասնագիտությունների անհրաժեշտությունը, իսկ այդ հասարակության անդամները բոլորովին այլ կողմնորոշիչներ ունեն[32]։

 
«Վեներա նախագիծ» հետազոտական կենտրոն

Սոցիոկիբերնետիկա խմբագրել

Ժակ Ֆրեսկոն կազմավորեց Սոցիոկիբերնետիկա ընկերությունը, որը, ըստ Ժակի տված հարցազրույցի, ուներ 250 անդամ[33]։ Մայամի Բիչ և Կորալ Գեյբլզ քաղաքներում դասախոսություններ էր կարդում[34]։ Ֆրեսկոն տեղեկացնում էր կազմակերպության մասին՝ դասընթացներ անցկացնելով համալսարաններում և հայտնվելով ռադիոյում և հեռուստատեսությամբ[35]։ Սոցիոկիբերրնետիկան արդյունքում վերակազմավորվեց․ մեկ ուրիշ վայրում՝ Ֆլորիդայի Վենուս քաղաքում, հողակտոր ձեռք բերվեց, որտեղ Ժակը կառուցեց իր տունը և հետազոտական կենտրոն[36]։

Սոցիոկիբերնետիկա ընկերությունն արդյունքում դարձավ «Վեներա նախագծի» նախանշանակը[4]։

«Վեներա նախագիծ» և հետագա կարիերա խմբագրել

1994 թվականին Ժակ Ֆրեսկոն հիմնադրեց «Վեներա նախագիծ» հասարակական շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպությունը[37]։ «Վեներա նախագիծը», Ժակ Ֆրեսկոյի կողմից մշակված նախագիծ էր, որի նպատակը ռեսուրսային տնտեսական մոդելի հիման վրա հասարակարգի ստեղծումն է՝ կիրառելով տեխնիկական և տեխնոլոգիական լայն հնարավորություններ։

1990-ական թվականներին Ֆրեսկոն Ռոքսանա Մեադոուզի հետ պահպանում էր կազմակերպության գոյությունը՝ կողմնակի պայմանագրերից, արդյունաբերական ճարտարագիտությունից, սովորական ճարտարապետական մոդելավորումից և հայտնագործությունների վերաբերյալ խորհրդատվությունից եկած միջոցների շնորհիվ[38][39]։

2002 թվականին Ժակը հրատարակեց իր գլխավոր գրական աշխատությունը՝ «Ամենալավը, ինչը չես կարող գնել փողով» (անգլ.՝ The Best That Money Can't Buy)։ 2006 թվականին Ուիլյամ Գազեկին Ֆրեսկոյի մասին «Նախագծված ապագա» անվամբ կիսակենսագրական ֆիլմ նկարահանեց[40]։ 2008 թվականին Փիթեր Ջոզեֆը «Ժամանակի հոգին․ Հավելված» ֆիլմում բավականին մանրամասն ներկայացրեց Ֆրեսկոյի գաղափարներն ապագայի շուրջ։ 2011 թվականի հունվարին կայացավ «Ժամանակի հոգին․ հաջորդ քայլը» ֆիլմի պրեմիերան, որտեղ կրկին Ֆրեսկոն է նկարահանվել․ կինոժապավենը պատմում է «Վեներա նախագծի» մասին[41]։ 2012 թվականի ապրիլին «Վեներա նախագիծը» և «Ժամանակի հոգի» շարժումը տարանջատվեցին՝ գործողությունների բնույթի և նպատակների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով[39]։

Պատկեր:Jacque Fresco at research center.png
Ժակ Ֆրեսկոն Ռոքսանա Մեադոուզի հետ «Վեներա նախագիծ» հետազոտական կենտրոնում

2010 թվականին Ֆրեսկոն հայտ ներկայացրեց «ռեսուրսային կողմնորոշում ունեցող տնտեսություն» արտահայտությունը որպես առևտրային նշան գրանցելու համար։ Արտահայտությունը ճանաչվեց չափազանց համընդհանուր, որի պատճառով գրանցման հայտը մերժվեց[42]։

2012 թվականի ապրիլին Ռոքսանա Մեադոուզը թողարկեց «Դրախտ կամ մոռացում» ֆիլմը, որտեղ ներկայացվում են «Վեներա նախագիծ» կազմակերպության նպատակները և առաջարկները[43]։ 2012 թվականի հունիսին Մայա Բորգը Էդինբուրգի կինոփառատոնին ցուցադրեց սեփական կինոֆիլմը՝ «Ապագան, սե՛ր իմ»՝ լուսաբանելով Ժակի և Ռոքսանայի աշխատանքը[44]։

Ներկայումս (2016) Ժակ Ֆրեսկոն դասախոսություններ է կարդում և էքսկուրսիաներ վարում «Վեներա նախագիծ» կազմակերպության տարածքում[45]։

2016 թվականին Ժակ Ֆրեսկոն նշեց իր 100-ամյա հոբելյանը։

Անձնական կյանք խմբագրել

Ֆրեսկոն սերում է Մերձավոր Արևելքից եկած տարագիրների ընտանիքից։ Հայրը՝ Իսահակը (1880-1963), հողագործ էր Կոստանդնուպոլսից, ով Մեծ ճգնաժամի սկսվելուց անմիջապես հետո հեռացվեց աշխատանքից։ Մայրը՝ Լենան (1887-1988), գաղթել էր Երուսաղեմից․ տնային տնտեսուհի էր, ով գումար էր վաստակում դերձակությամբ։ Ժակն ավագ եղբայր ուներ՝ Դավիթը, ով էվոլյուցիոն տեսության միջոցով ազդել է Ժակի՝ կրոնի հանդեպ ձևավորած վերաբերմունքի վրա և կրտսեր քույրը՝ Ֆրեդան[46]։

Ֆրեսկոն ամուսնացել է 2 անգամ։ Առաջին ամուսնությունն Լոս Անջելեսում ապրելու տարիներին էր, երկրորդը՝ Մայամիում ապրելու առաջին 5 տարիներին։ 1957 թվականին բաժանվեց երկրորդ կնոջից՝ Պատրիցիայից և մնաց ամուրի։ Պատրիցիայի հետ ունի որդի՝ Ռիչարդը (1953-1976) և դուստր՝ Բամբին (1956-2010)[47] — и дочь — Бамби (1956—2010)[48]։

Ռոքսանա Մեադոուզը աջակցում է Ժակ Ֆրեսկոյին 1976 թվականից։ Որպես գործընկեր՝ ղեկավարում է «Վեներա նախագծի» զգալի մասը[49]։

Կարծիքներ Ժակ Ֆրեսկոյի մասին խմբագրել

Ըստ Society and Business Review ամսագրի՝ Ֆրեսկոյի քննադատական վերաբերմունքը ժամանակակից տնտեսությանը համեմատվել է Թորստեյն Վեբլենի «մարդկային զարգացման գիշատիչ փուլի» հասկացության հետ[50]։

Տեսաբան Արթուր Քոութլերը Ժակի քաղաքների նախագծերը անվանում է «սահմանափակ» և «էվոլյուցիոն»[51]՝ այդ քաղաքները համարելով՝ Ուոլտեր Կեննոնի՝ հասարակության մեջ հոմեոստազի հասնելու գաղափարի իրականացումը[51]։

Ժակ Ֆրեսկոյի աշխատանքն ժամանակին գրավեց գիտական ֆանտաստիկայի էնտուզիաստ և գրաքննադատ Ֆորեսթ Աքերմանին։ Արդյունքում Ժակը գրավեց «Աստղային ճանապարհ» սերիալի մուլտիպլիկատորներից մեկին՝ Դուգ Դրեքսլերին՝ իր մի քանի դիզայնների հիման վրա համակարգչային պատկերներ ստանալու նպատակով[52]։

Ֆիզիկոս Փոլ Հյուիթը, Ֆրեսկոյին հիշատակելիս, գրել է, որ հենց նա է իրեն ոգեշնչել խորանալ ֆիզիկայի բնագավառում[53]։

Գրքեր խմբագրել

  • with Keyes, Ken. Looking Forward. South Brunswick, New Jersey: A.S. Barnes. (1969). ISBN 0-498-06752-1. OCLC 21606. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
  • Introduction to Sociocyberneering. Lidiraven Books. 1977. OCLC 6036204. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  • The Venus Project: The Redesign of Culture. Venus, Fla.: Global Cyber-Visions. 1995. ISBN 0-9648806-0-1. OCLC 33896367. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  • The Best that Money Can't Buy: Beyond Politics, Poverty & War (PDF). Venus, Fla.: Global Cyber-Visions. 2002. ISBN 0-9648806-7-9. OCLC 49931422. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
  • Designing the Future (PDF). Venus, Fla.: The Venus Project, Inc. 2007. OCLC 568770383. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 The view from Venus // Orlando Weekly — 2011.
  3. 3,0 3,1 3,2 In Honor of Jacque Fresco (1916 - 2017)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Резюме Жака Фреско». The Venus Project. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Michelle Goldberg (12 февраля 2011 года). «Brave New World». Tablet Mag.
  6. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 6 (на английском)». «Проект Венера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. Peter Joseph. «Zeitgeist: Moving Forward». Zeitgeist. YouTube.
  8. «Jacque Fresco 97 years - at school do not teach! | Encyclopedia of safety». survincity.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 9». The Venus Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Jacque Fresco — Childhood: Интервью с Жаком Фреско (անգլ.)
  11. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 14». «Проект Венера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 17». «Проект Венера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 21». Проект Венера. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. The Venus Project on V-RADIO to talk about the film (անգլ.)
  15. «Jacque Fresco - The Venus Project - London Real Academy». London Real Academy. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  16. 16,0 16,1 16,2 Tio Trom The Venus Project Magazine, Issue no. 1 (Английский язык). — № 1. — С. 3-4.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Smith, Mac (31 декабря, 1961 год). «A Look Ahead Through Fresco's Window». Florida Living Magazine (Miami), pages 2-3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  18. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 22». «Проект Венера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. Popular Science, Vol. 150, No. 5, page 115 Wing Changes It's Camber. — Bonnier Corporation, Май, 1947 год. — 294 с.
  20. «Слайдшоу о Жаке Фреско, страница 27 (на английском)». The Venus Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. «Интервью с Жаком Фреско (на английском)». Проект Венера. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. 22,0 22,1 Официальная брошюра проекта «Трендовый дом» (Английский язык) : Брошюра. — 1948 год.
  23. Ivanovic, Josip. «Who is Jacque Fresco? - Australian Science» (ամերիկյան անգլերեն). Australian Science. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. A Trip to the Moon (Английский язык) // The Miami Herald Sunday Magazine (Miami) : Журнал. — 1956 год. — С. Section G.
  25. Popular Mechanics Plastics with a Charge Have Magical Effects. — Hearst Magazines, 1955-12-01. — 300 с.
  26. «Журнал «Проект Венера», выпуск № 1 (стр. 22-23)». The Venus Project Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  27. «Floating Cities and Resource-Based Economies - Costa Rica Star News» (ամերիկյան անգլերեն). Costa Rica Star News. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  28. «Слайдшоу о Жаке Фреско, страница № 8». Проект Венера. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  29. 29,0 29,1 «$2,950 House Shell Made of Aluminum». The New York Times. 28 мая 1961 года.
  30. «Jacque Fresco Enterprises, Inc». Florida Department of State Division of Corporations.
  31. «Слайд-шоу о Жаке Фреско, страница 37 (на английском)». The Venus Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  32. Cross, Michael S. Review: “Looking Forward”. — Library Journal. — 1970 год.
  33. «Environmentalists Put City of Future on Display» (PDF). Hollywood Sun Tattler (Hollywood, FL). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  34. Jenrette, David (11 февраля 1971 года). «Jacque Fresco». Gold Coast Free Press.
  35. «Larry King Interview». 19 августа 1974 года.
  36. «Venus Is Headquarters For Sociocyberneering Research Center» (PDF). Sociocyberneering, Inc. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  37. «The Venus Project, Inc». Florida Department of State Division of Corporations.
  38. Eyman, Scott (14 июля 1985 года). «The Great Idea Chase». Sun-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  39. 39,0 39,1 Gore, Jeff (13 октября 2011 года). «The View From Venus». Orlando Weekly (Orlando, FL). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  40. William Gazecki (2006). «Future by Design». Future by Design. YouTube.
  41. Peter Joseph (2011). «Zeitgeist: Moving Forward». Zeitgeist: Moving Forward. YouTube.
  42. «Resource Based Economy Trademark». United States Patent & Trademark Office. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  43. «Free Documentary Solves Global Debt Crisis in 48 Minutes». PRWeb. 12 апреля 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  44. Adams, Mark (22 июня 2012 года). «Future My Love (Review)». Future My Love. Screen Daily.
  45. Newman, Alex (10 марта 2011 года). «Zeitgeist and the Venus Project». The New American.
  46. «Слайдшоу О Жаке Фреско, страница № 3 (на английском)». Проект Венера. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. Social Security Death Index Master File: Richard Fresco (Social Security Administration)
  48. «Fresco Obituary - Venus, Florida». Tributes.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  49. «Резюме Роксаны Меадоуз». The Venus Project. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  50. Transformative Learning in Troubling Times: Investing in Hopenull // Society and Business Review. — 2011-02-08. — В. 1. — Т. 6. — С. 27-38. — ISSN 1746-5680. — doi:10.1108/17465681111105814
  51. 51,0 51,1 Coulter, Arthur The Venus Project: A Review (Английский язык) // Journal of the Synergetic Society. — 1996. — № No. 247: 10.
  52. «Doug Drexler». YouTube. 2006.
  53. Hewitt, Paul G. Conceptual Physics. — Boston: Pearson/Addison-Wesley, 2010. — С. 122. — ISBN 978-0-13-137583-3

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժակ Ֆրեսկո հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ֆրեսկո» հոդվածին։