Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա (ԱՀԱ) (անգլ.՝ American Psychological Association, APA), պրոֆեսիոնալ հոգեբանների առավել ազդեցիկ միավորումներից մեկն է աշխարհում, որում ընդգրկված են մասնագետներ ԱՄՆ-ից,Կանադայից և այլ երկրներից։ Առաքելությունն է «Զարգացնել հոգեբանությունը որպես գիտություն, մասնագիտություն և մարդկանց բարեկեցության, հոգեկան առողջության և կրթության կատարելագործման միջոց»։

Ստեղծման պատմություն խմբագրել

Ասոցիացիան հիմնադրվել է 1892 թվականի հուլիսին 26 հոգեբանների կողմից Կլարկի համալսարանում։ Առաջին նախագահը դարձել է Սթենլի Հոլլը։ 1929 թվականի օգոստոսի 29-ին Կարլ Մյուրչիսոնը հրատարակեց Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամների առաջին կատալոգը՝ «Հոգեբանական գրանցամատյանը» (անգլ.՝ Psychological Register

1945 թվականին՝ ԱՀԱ-ի վերակազմավորման ժամանակ ստեղծվեց բաժանմունքների (անգլ.՝ divisions) համակարգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր համարը։ Սակայն ԱՀԱ-ում չկա 4-րդ և 11-րդ բաժանմունք։ 4-րդ բաժանմունքը նախատեսված է եղել փսիխոմետրիկ համայնքի համար, որը հրաժարվեց ընդգրկվել ԱՀԱ-ի մեջ, իսկ 11-րդ բաժանմունքը միացվել է 12-րդին՝ Բժշկական հոգեբանությանը։

Կառուցվածք խմբագրել

Ներկայումս ասոցիացիան բաղկացած է գիտության և պրակտիկայի ոլորտի 54 բաժանմունքից և 58 տարածքային բաժանմունքից ԱՄՆ-ում և Կանադայում։ Ունի շուրջ 150 հազար անդամ, բյուջեն կազմում է մոտ 70 միլիոն դոլլար։

Գործունեություն խմբագրել

1969 թվականի օգոստոսի 29-ին Չիկագոյում Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հերթական համագումարը տեղի չունեցավ։ 1968 թվականին Վիետնամի պատերազմի դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ Չիկագոյի ոստիկանության դրսևորած դաժանության պատճառով ԱՀԱ-ն տեղափոխեց իր ամենամյա համագումարը Վաշինգտոն, որտեղ այն սկսվեց օգոստոսի 31-ին։

2007 թվականին ասոցիացիան մասնակցեց հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված առաջին «Հոգեբանության օրվան»։

Ճգնաժամ և պառակտում խմբագրել

20–րդ դարի ընթացքում ԱՀԱ-ում մշտական բախումներ էին տեղի ունենում նրա անդամների հակամարտ խմբերի միջև։ Ամենազանգվածային բախումներից մեկը տեղի ունեցավ տեսաբանների ու փորձարարների և կիրառական հոգեբանների միջև։ 1957 թվականին փորձարարական հոգեբանության բաժանմունքում անցկացված հարցումը ցույց տվեց, որ անդամների միայն 55%-ն է հավանություն տալիս ԱՀԱ-ին, իսկ 30%-ը դեմ է արտահայտվել կազմակերպությանը, և մեծանում էր փորձարարների ցանկությունը լքել այն։ Պրակտիկների և ակադեմիկների միջև տասնամյակներ շարունակ պահպանվող լարվածությունը կտրուկ սրվեց 1980-ական թվականներին, երբ պրակտիկները մեծամասնություն էին կազմում։ Եթե 1940 թվականին ակադեմիական հոգեբանությամբ զբաղվում էր ԱՀԱ-ի անդամների շուրջ 70%-ը, ապա 1985 թվականին՝ ընդամենը 33%-ը[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին մի քանի անգամ փորձ արվեց լուծել այդ հակամարտությունները ԱՀԱ-ի վերակազմավորման միջոցով։ Սակայն ժամանակի ընթացքում ակադեմիկների համար ավելի դժվար էր դառնում հասնել իրենց ուզած որոշումների ընդունմանը, ուստի նրանցից շատերը լքեցին ԱՀԱ-ն։ Վերակազմավորման վերջին փորձն արվեց 1987 թվականին։ Նախագծի քննարկումն ընթացավ հուզականության և կոնֆլիկտների, փոխադարձ վիրավորանքների ու անվստահության մթնոլորտում։ Հոգեբան Ստենլի Գրեմը, ով 1990 թվականին դարձավ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ, սկզբում ստորագրեց վերակազմավորման մասին փաստաթուղթը, սակայն շուտով փոխեց իր դիրքորոշումը և սկսեց հանդես գալ դրա վավերացման դեմ։ Արդյունքում շատ ակադեմիկներ ԱՀԱ-ի նախկին նախագահ Լոգան Ռայտի խոսքերով եզրակացրին.

  «ԱՀԱ-ն դարձել է գիլդիա, որը ղեկավարվում է փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից»։
- Լոգան Ռայտ
 

Ակադեմիական հոգեբանության կողմնակիցները ստեղծեցին իրենց սեփական կազմակերպությունը՝ Ամերիկյան հոգեբանական հանրությունը (անգլ.՝ American Psychological Society, APS), որը հետագայում վերանվանվեց Հոգեբանական գիտության ասոցիացիա (անգլ.՝ Association for Psychological Science)։ Այդ կազմակերպությունների միջև հաստատվեցին թշնամական փոխհարաբերություններ։ ԱՀԱ-ի խորհուրդը փորձում էր մրցակից կազմակերպության անդամներին հեռացնել ասոցիացիայի ղեկավար պաշտոններից։ Թեպետ փորձերն անհաջող ավարտվեցին, սակայն Ամերիկյան հոգեբանական հանրության անդամների մեծ մասն ինքնակամ հեռացավ ԱՀԱ-ից։ Ինչպես նշում է Թոմաս Լիխին.

  «Սեփական մասնագիտական հանրությունն ունենալու հոգեբան-պրակտիկների ձգտումը անհամատեղելի էր գիտական հանրություն ունենալու ակադեմիական գիտնականների ձգտման հետ»։
- Թոմաս Լիխի
 

Դա բացատրվում է նրանով, որ հոգեբանությունը չափազանց ընդարձակ և բազմազան է ունիֆիկացիայի ենթարկվելու համար[2]։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահների ցանկ խմբագրել

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահի ընտրությունն անցկացվում է ամեն տարի։

  • 2012 — Սյուզան Բեննետ Ջոնսոն
  • 2011 — Մելբա Բասկես
  • 2010 — Քերոլ Գուդհարտ
  • 2009 — Ջեյմս Բրեյ
  • 2008 — Ալան Կազդին
  • 2007 — Շերոն Ս.Բրեմ
  • 2006 — Ջերալդ Պ.Կուչեր
  • 2005 — Ռոնալդ Լեվանտ
  • 2004 — Դիանա Հելպերն
  • 2003 — Ռոբերտ Ստերնբերգ
  • 2002Ֆիլիպ Զիմբարդո
  • 2001 — Նորին Ջոնսոն
  • 2000 — Պատրիկ Դելեոն
  • 1999 — Ռիչարդ Սուին
  • 1998 — Մարտին Սելիգման
  • 1997 — Նորման Էյբլս
  • 1996 — Դորոտի Կանտոր
  • 1995 — Ռոբերտ Ռեզնիկ
  • 1994 — Ռոնալդ Ֆոքս
  • 1993 — Ֆրենկ Ֆարլի
  • 1992 — Ջեկ Վիգգինս
  • 1991 — Չարլզ Սպիլբերգեր
  • 1990 — Ստենլի Գրեհեմ
  • 1989 — Ջոզեֆ Մատարացցո
  • 1988 — Ռեյմոնդ Ֆաուլեր
  • 1987 — Բոննի Ստրիկլանդ
  • 1986 — Լոգան Ռայթ
  • 1985 — Ռոբերտ Պերլոֆ
  • 1984 — Ջենեթ Սպենս
  • 1983 — Մաքս Սիգալ
  • 1982 — Ուիլյամ Բիվեն
  • 1981 — Ջոն Կոնգեր
  • 1980 — Ֆլորենս Դենմարկ
  • 1979 — Նիկոլաս Կամմինգս
  • 1978 — Բրյուստեր Սմիթ
  • 1977 — Թեոդոր Բլաու
  • 1976 — Ուիլբերտ Մակկիչի
  • 1975 — Դոնալդ Քեմպբել
  • 1974 — Ալբերտ Բանդուրա
  • 1973 — Լեոնա Թայլեր
  • 1972 — Աննա Անաստազի
  • 1971 — Քեննեթ Կլարկ
  • 1970 — Ջորջ Օլբի
  • 1969 — Ջորջ Միլլեր
  • 1968Աբրահամ Մասլոու
  • 1967 — Գարդներ Լինդսեյ
  • 1966 — Նիկոլաս Հոբբս
  • 1965 — Ջերոմ Բրուներ
  • 1964 — Կուինն Մակնիմար
  • 1963 — Չարլզ Օսգուդ
  • 1962 — Պոլ Միլ
  • 1961 — Նիլ Միլլեր
  • 1960 — Դոնալդ Հեբբ
  • 1959 — Վոլֆգանգ Քյոլեր
  • 1958 — Գարրի Հարլոու
  • 1957 — Լի Կրոնբախ
  • 1956 — Թեոդոր Նկոմբ
  • 1955 — Լաուել Քելլի
  • 1954 — Օրվալ Մաուրեր
  • 1953 — Լոուրենս Շաֆֆեր
  • 1952 — Ջոզեֆ Հանտ
  • 1951 — Ռոբերտ Սիրս
  • 1950 — Ջո Պոլ Գիլֆորդ
  • 1949 — Էռնեստ Հիլգարդ
  • 1948 — Դոնալդ Մարկիզ
  • 1947Կարլ Ռոջերս
  • 1946 — Հենրի Գարրետ
  • 1945 — Էդվին Գատրի
  • 1944 — Գարդներ Մյորֆի
  • 1943 — Ջոն Էդվարդ Անդերսոն
  • 1942 — Քելվին Պերրի Սթոուն
  • 1941 — Գերբերտ Վուդրո
  • 1940 — Լեոնարդ Կարմայքլ
  • 1939Գորդոն Օլպորտ
  • 1938 — Ջոն Ֆրեդերիկ Դեշիլ
  • 1937 — Էդվարդ Տոլմեն
  • 1936 — Կլարլ Հալլ
  • 1935 — Ալբերտ Պոֆֆենբերգեր
  • 1934 — Ջոզեֆ Պետերսոն
  • 1933 — Լուիս Թերսթոուն
  • 1932 — Ուոլտեր Ռիչարդ Մայլս
  • 1931 — Ուոլտեր Սեմյուել Հանտեր
  • 1930 — Հերբերդ Սինդի Լանգֆելդ
  • 1929 — Կարլ Լեշլի
  • 1928 — Էդվին Բորինգ
  • 1927 — Գարրի Հոլլինգվորտս
  • 1926 — Հարվի Քարտեր
  • 1925 — Մեդիսոն Բենտլի
  • 1924 — Գրենվիլ Ստենլի Հոլլ
  • 1923 — Լյուիս Մեդիսոն Թերման
  • 1922 — Նայթ Դանլոպ
  • 1921 — Մարգարետ Ֆլոյ Ուոշբերն
  • 1920 — Շեպարդ Այվորի Ֆրանց
  • 1919 — Ուոլտեր Դիլլ Սքոթ
  • 1918 — Ջոն Ուոլլես Բեյրդ
  • 1917 — Ռոբերտ Յերքս
  • 1916 — Ռեյմոնդ Ջորջ
  • 1915 — Ջոն Բրոդես Ուոթսոն
  • 1914 — Ռոբերտ Վուդվորտս
  • 1913 — Հովարդ Կրոսբի Ուորրեն
  • 1912 — Էդվարդ Թորնդայք
  • 1911 — Կարլ Էմիլ Սիշոր
  • 1910 — Ուոլտեր Բաուերս Փիլսբերի
  • 1909 — Չարլզ Հաբբարդ Ջադ
  • 1908 — Ջորջ Մալկոլմ Ստրետտոն
  • 1907 — Հենրի Ռուտգերս Մարշալ Генри
  • 1906 — Էնջել Ջեյմս
  • 1905 — Մերի Ուայթոն Քոլկինս
  • 1904Վիլյամ Ջեյմս
  • 1903 — Ուիլիամ Լոու Բրայան
  • 1902 — Էդմունդ Էլերկ Սենֆորդ
  • 1901 — Ջոզայա Ռոյս
  • 1900 — Ջոզեֆ Յաստրով
  • 1899Ջոն Դյուի
  • 1898 — Գուգո Մյունստերբերգ
  • 1897 — Ջեյմս Մարկ Բոլդուին
  • 1896 — Ջորջ Ստյուարտ Ֆալլերտոն
  • 1895 — Ջեյմս Մակկին Կետտել
  • 1894Վիլյամ Ջեյմս
  • 1893 — Ջորջ Թրամբլ Լադդ
  • 1892 — Գրենվիլ Ստենլի Հոլլ

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կոնգրեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лихи, 2003, էջ 432
  2. Лихи, 2003, էջ 433

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել