Ժուլի Պեյետ

Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ

Ժուլի Պեյետ (ֆր.՝ Julie Payette, հոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1], Մոնրեալ, Քվեբեկ[2]), կանադացի գործարար կին, նախկին տիեզերագնաց, ինժեներ, Կանադական կոնֆեդերացիայի ձևավորումից ի վեր Կանադայի ներկայիս՝ 29-րդ գլխավոր նահանգապետը[5][6][7]։ Պեյետը կատարել է երկու տիեզերական թռիչք՝ STS-96 և STS-127՝ մուտք գործելով տիեզերք ավելի քան 25 օր։ Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության (CSA) գլխավոր տիեզերագնաց, Հյուստոնում ՆԱՍԱ-ի առաքելության վերահսկման կենտրոնում հանդես է եկել որպես կապսուլ կոմունիկատոր։

Ժուլի Պեյետ
 
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարան (1986), Տորոնտոյի համալսարան (1990), Ատլանտյան քոլեջ և Collège Regina Assumpta?
Մասնագիտություն՝ տիեզերագնաց, ճարտարագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Մոնրեալ, Քվեբեկ[2]
Քաղաքացիություն  Կանադա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

2013 թվականի հուլիսին նշանակվել է Մոնրեալի գիտական կենտրոնի ղեկավար պաշտոնյա, 2014 թվականի ապրիլին՝ Կանադայի ազգային բանկի տնօրեն[8]։ 2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ թագուհին Պեյետին նշանակել է Կանադայի հաջորդ գլխավոր նահանգապետ[5][6][9]։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին[10]։

Կենսագրություն

խմբագրել

Պեյետը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[11], ապրել է Ահունցիկ շրջանում, հաճախել Collège Mont-Saint-Louis և Collège Regina Assumpta[12][13]: 1982 թվականին Միջազգային Բակալավրիատի դիպլոմ է ստացել Միացյալ Թագավորության Հարավային Ուելսի Ատլանտիկի միջազգային քոլեջից։

Այնուհետև ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, 1986 թվականին ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան, 1990 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է կիրառական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Նրա թեզն ուղղված էր արհեստական ինտելեկտի դաշտ համարվող հաշվարկային լեզվաբանությանը[12] [14][15]:

1986-1988 թվականներին Պեյետն աշխատել է որպես IBM Կանադայի Գիտահետազոտական բաժնի համակարգերի ինժեներ։ 1988-1990 թվականներին, որպես Տորոնտոյի համալսարանի ասպիրանտ, ընդգրկվել է բարձրակարգ համակարգչային ճարտարապետության նախագծում և աշխատել որպես դասախոսի օգնական։ 1991 թվականի սկզբին Պեյետը միացել է Շվեյցարիայի IBM Ցյուրիխի հետազոտական լաբորատորիայի հաղորդակցման և գիտության բաժնին Շվեյցարիայում՝ մեկ տարի այցելու գիտնական նշանակման համար։ Երբ 1992 թվականի հունվարին նա վերադարձավ Կանադա, միացավ Մոնրեալի Bell-Northern հետազոտությունների ելույթների հետազոտական խմբին, որտեղ պատասխանատու էր հեռախոսային խոսքի ըմբռնման համար՝ օգտագործելով համակարգչային խոսքի ճանաչումը։

Անձնական կյանք

խմբագրել

1990-ական թվականներին Պեյետն ամուսնացել է Ֆրանսուա Բրիսետի հետ[16][17], զույգն ամուսնալուծվել է 1999 թվականին[18]։ Երկրորդ անգամ ամուսնացել է Ուիլյամ Ֆլինի հետ, ամուսնալուծվել են 2015 թվականին. զույգն ունի մեկ որդի՝ Լորիերը[18]։

Պեյետն ազատ տիրապետում է ֆրանսերենի (մայրենի լեզու) և անգլերենի, հաղորդակցվում է իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն։ Նվագում է դաշնամուր, երգել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի, Tafelmusik բարոկկո նվագախմբի հետ։

Կանադական տիեզերական գործակալություն

խմբագրել
 
STS-96-ից Պեյետի պաշտոնական լուսանկարը

Պեյետը 1992 թվականի հունիսի 5-ին 5330 դիմորդներից Կանադական տիեզերական գործակալության կողմից (CSA) ընտրված չորս տիեզերագնացներից մեկն է։ Կանադայում հիմնական վերապատրաստում անցելուց հետո, նա աշխատել է որպես բջջային սպասարկման համակարգի տեխնիկական խորհրդատու[19]։ 1993 թվականին Պեյետը Կանադայի տիեզերագնաց ծրագրում հիմնադրել է Մարդկային համակարգչային փոխազդեցության խումբը և ՆԱՏՕ-ի միջազգային հետազոտությունների ուսումնասիրման խմբում աշխատել որպես տեխնիկական մասնագետ։

Տիեզերական նշանակման նախապատրաստման ժամանակ Պեյետը ստացել է իր առևտրային պիլոտային լիցենզիան և 120 ժամ, որպես հետազոտական օպերատոր, մուտք գործել օդանավ։ 1996 թվականի ապրիլին Պեյետը որակավորվել է որպես մեկ մթնոլորտ ծովային սուզման օպերատոր։ 1996 թվականի փետրվարին նա եղել է CT-114 Tutor ռազմական ինքնաթիռի կապիտան, ռազմական սարքի համար կարգ ստացել է 1997 թվականին։

2000-2007 թվականներին Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության գլխավոր տիեզերագնաց։

Գլխավոր նահանգապետ

խմբագրել

2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ կլինի Ժուլի Պեյետը, որը պաշտոնը կստանձնի Դեյվիդ Ջոնսթոնի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից[20]։ Հայտարարության ավարտից հետո Ջոնսթոնը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և շնորհակալություն հայտնել «արտասովոր նվաճումներ ունեցող կանադացուն, որը վայելում է բոլորի հիացմունքը»[21]։

Որպես նշանակված պաշտոնյա՝ Պեյետն իր առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Եղիսաբեթ II թագուհու հետ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բալմորալ ամրոցում, երբ նա նաև ստացել է Կանադայի շքանշանի (Ս. Ս.) արտակարգ ուղեկցորդի, Ռազմական գերազանցության արտակարգ հրամանատարի (C.M.M.) և Ոստիկանության զորքերի պատվավոր հրամանատարի շքանշան Ձերդ գերազանցության կողմից[22]։

 
Վանկուվերում 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ դրոշը տանում են մի քանի նշանավոր կանադացիներ, այդ թվում՝ Ժուլի Պեյետը

Պեյետը Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այնուհետև նա կոչ է արել կանադացիներին համատեղ աշխատել կլիմայի փոփոխության, միգրացիայի և աղքատության հարցերի շուրջ։ «Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ բան անել և առաջ տանել մարտահրավերը, քանի դեռ նրանք պատրաստ են աշխատել ուրիշների հետ, թողնել անձնական օրակարգը, հասնել ավելի բարձր նպատակի և անել այն, ինչ ճիշտ է ընդհանուր բարիքի համար։ Հուսով եմ, որ իմ մանդատը, որպես գլխավոր նահանգապետ, պետք է արտացոլի դա», - ասել է Պեյետը[23]։

Պարգևներ

խմբագրել
Ժուլի Պեյետի շքանշանները
 
       
       

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1157
  3. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
  4. https://rsc-src.ca/sites/default/files/Class%20of%202019.pdf
  5. 5,0 5,1 «Governor General: Ms. Julie Payette, Governor General». gg.ca. Governor General of Canada. 2017 թ․ հուլիսի 13.
  6. 6,0 6,1 «Former astronaut Julie Payette to be Canada's next governor general». CBC News. 2017 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին.
  7. Scotti, Monique (2017 թ․ հուլիսի 13). «Julie Payette: Meet Canada's next governor general». Global News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  8. National Bank of Canada (2014 թ․ մայիսի 23). «Appointment Notice Julie Payette». The Globe and Mail.
  9. «Prime Minister Trudeau announces The Queen's approval of Canada's next Governor General». pm.gc.ca. Government of Canada. 2017 թ․ հուլիսի 13.
  10. MacCharles, Tonda (2017 թ․ հոկտեմբերի 2). «Julie Payette becomes Canada's 29th Governor General». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին – via Toronto Star.
  11. «Biography of Julie Payette». Canadian Space Agency. 2013 թ․ սեպտեմբերի 10.
  12. 12,0 12,1 «Determination, generosity and spaghetti sauce: Meet Canada's new GG». CBC News. 2017 թ․ հուլիսի 14.
  13. «Julie Payette – Celebrating Women's Achievements». collectionscanada.gc.ca. Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Julie Payette: Astronaut, Canadian Space Agency (Biographical data)». Houston, Texas: National Aeronautics and Space Administration. 2012 թ․ հունիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին.
  15. Flavelle, Dana (2009 թ․ փետրվարի 1). «Blasting off into space with Massey mementoes». Toronto Star. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  16. Branswell, Brenda (1999 թ․ մայիսի 17). «Ambition accomplished: The multitalented Julie Payette joins the roll of Canadian space travellers». Maclean's. Toronto.
  17. «Payette, Julie». Encyclopedia Astronautica. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  18. 18,0 18,1 «Julie Payette drops legal battle to seal public records of her divorce proceedings». National Post. 2017 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Biography of Julie Payette». Longueuil, Quebec: Canadian Space Agency. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին.
  20. «Julie Payette named Governor General». Maclean's. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Message Following the Announcement of Canada's 29th Governor General». The Governor General of Canada. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  22. General, The Office of the Secretary to the Governor. «The Governor General of Canada». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. «Julie Payette pushes strength of team work, power of dreams in debut speech as GG». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլի Պեյետ» հոդվածին։