Բալմորալ (անգլ.՝ Balmoral Castle), Աբերդինշիր տեղայնքում գտնվող ամրոց է, որը հանդիսանում է անգլիական թագավորների ամառանոցային նստելավայր Շոտլանդիայում։

Բալմորալ ամրոց
Balmoral Castle
Նկարագրություն
Տեսակկալվածք, թանգարան, country house?, այգի և շատո
ՏեղագրությունRoyal Deeside?
ՀասցեBallater AB35 5TB[1]
Վարչական միավորԱբերդինշիր
Գտնվում է ափինԴի
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Կառուցված1852 թ.
ՃարտարապետWilliam Smith? և John Smith?
Ճարտարապետական ոճScottish baronial architecture?
Ընթացիկ
սեփականատեր
Robert II of Scotland?, Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի, Էդուարդ VIII և Չարլզ III
Կայքbalmoralcastle.com և balmoralcastle.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Balmoral Castle Վիքիպահեստում

Տեղակայված է Դի գետի վրա։ Վիկտորիա թագուհու ամառանոցն էր, որտեղ նա իր ընտանիքի հետ անցկացնում էր ամառվա վերջին ամիսը։ Կառուցվել է 1852 թվականին ճարտարապետ Ուիլյամ Սմիթի կողմից, հին շոտլանդական գոթական ոճով՝ գրանիտից, Ալբերտ արքայազնի հանձնարարությամբ, որը գնել էր այս կալվածքը։

Այցելուների համար բաց է ապրիլից մինչև հուլիսի վերջ։

Բալմորալ ամրոցի տարածքում գտնվող աղբյուրի ջուրը պարունակում է պաշտպանիչ հակաօքսիդիչ տարրեր։ Ըստ գիտնականների ՝ դրանք ազդում են ծերացման գործընթացի վրա ՝ դանդաղեցնելով այն։ «Այս ջուրը կարելի է օգտագործել օրգանիզմը երիտասարդացնելու համար», ասում է լրագրողներին պրոֆեսոր Հյու Մատեսոն, ով ուսումնասիրության ղեկավարներից մեկն է[3]։

Պատմություն խմբագրել

Վիկտորիա թագուհին և արքայազն Ալբերտը առաջին անգամ այցելեցին Շոտլանդիա 1842 թ. ՝ նրա թագադրությունից հինգ տարի անց և նրանց ամուսնությունից երկու տարի անց։ Նրանք վերադարձան 1844 թվականին Բլերի ամրոց և այցելեցին այն 1847 թվականին, երբ վարձեցին Արդվերիկիեն հանգստավայրը Լոք Լագգան լճի մոտակայքում։ [4] Վերջին ուղևորության ժամանակ անընդհատ հորդառատ անձրևներ էին տեղում, ինչը ստիպեց Ջեյմս Քլարքին՝ թագուհու բժիշկին, այդ հանգստավայրի փոխարեն խորհուրդ տալ ավելի առողջ կլիմայով մի տեղ[5]։

Սըր Ռոբերտ Գորդոնը՝ Բալմորալ ամրոցի տերը, մահացավ 1847 թվականին, և նրա Բալմորալի վարձակալության պայմանագիրը վերադարձավ լորդ Աբերդինին։ 1848 փետրվարին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արքայազն Ալբերտը ձեռք կբերի Բալմորալի վարձակալության մնացած մասը, իր կահույքի և անձնակազմի հետ միասին ՝ նախքան այն տեսնելը։

 
Ջորջ Հեյթերի Վիկտորիա թագուհու դիմանկարի մի հատված, 1837

Թագավորական զույգն առաջին այցի եկավ Բալմորալ 1848 սեպտեմբերի 8-ին[6]։ Վիկտորիան տունը գտավ «փոքր, բայց գեղեցիկ» [7] և իր օրագրում գրեց, որ. «ամեն ինչ, կարծես, շնչում է ազատությամբ և խաղաղությամբ և ստիպում է քեզ մոռանալ աշխարհն ու նրա տխուր խառնաշփոթությունները»։ [8] Շրջապատող լեռնոտ լանդշաֆտը հիշեցնում էր նրանց Թյուրինգիա ՝ Ալբերտի հայրենիքը Գերմանիայում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mapping Museums — 2016.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. http://ecomoscow.ru/modules/news/article.php?storyid=392(չաշխատող հղում)
  4. Millar, Delia (1985). Queen Victoriaʼs life in the Scottish Highlands : depicted by her watercolour artists. London: Philip Wilson. ISBN 0-85667-194-0. pp.23,31
  5. Millar, p.39
  6. Millar, pp.40–41
  7. Millar, p.41
  8. Gordon, Seton (2009). «The Country of Balmoral». Seton Gordon's Cairngorms : an anthology. Whittles. էջեր 141–142. ISBN 978-1-904445-88-3.
  9. «Balmoral Castle, Aberdeenshire». www.whichcastle.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալմորալ ամրոց» հոդվածին։