Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ

Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ (ֆր.՝ Orchestre symphonique de Montréal), կանադական սիմֆոնիկ նվագախումբ Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Տեղավորված է Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության տանը։

Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ
երկրներ Կանադա
 Orchestre symphonique de Montréal Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի բացօթյա համերգ դիրիժոր Ժան Ֆրանսուա Ռիվերեի գլխավորությամբ Պիերֆոն-Ռեոբորո շրջանում, 2008 թվականի օգոստոս

Մոնրեալի ներկայիս սիմֆոնիկ նվագախմբին նախորդել են մի քանի համույթներ։ Դրանցից մեկը ստեղծվել է 1897 թվականին, գոյատևել է տասը տարի, մյուսը` 1930 թվականին, գործունեություն է ծավալել տասնմեկ տարի։ Ներկայիս նվագախումբը ձևավորվել է 1934 թվականին, երբ Վիլֆրիդ Պելետիեն ստեղծեց «Les Concerts Symphoniques» անսամբլը։ Այս համույթն իր առաջին համերգը տվել է 1935 թվականի հունվարի 14-ին` դիրիժոր Ռոսարիո Բուրդոնի ղեկավարությամբ։ Իր ներկայիս անունը նվագախումբը ստացել է 1954 թվականին։ 1960-ականների սկզբին, երբ նվագախումբը պատրաստվում էր տեղափոխվել «Place des Arts»-ում գտնվող նոր վայր, Մոնրեալի հայտնի հովանավոր և բարերար Ջոն Ուիլսոն ՄաքՔոնելը նվագախմբի կոնցերտմայստեր Կելվին Սիեբի համար գնեց 1727 թվականի Laub-Petschnikoff Stradivarius ջութակը։

Նվագախումբը սկսել է շրջագայել և ձայնագրվել 1960-ականներին և 1970-ականների սկզբին Զուբին Մեհտայի և Ֆրանս-Պոլ Դեքերի ղեկավարության օրոք։ Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսի (1975-1976) տնօրինության ժամանակ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Քարնեգի հոլում։ Սակայն Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը մերժել է Ժիլ Թրամբլեի «Fleuves» գործը, որը Թրամբլեն ստեղծել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի շրջագայությունների համար։ Բացի այդ Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը մեջբերվել է La Presse-ում` որպես նվագախմբի որոշ երաժիշտների մասին քննադատորեն արտահայտվողի։ Տարաձայնությունները հանգեցրեցին Ֆրյուբեկ դե Բուրգոսի հրաժարականին (երբ Ֆրյուբեկ դե Բուրգոսը վերադարձավ որպես հյուր-դիրիժոր 2002 թվականին, նա ներողություն խնդրեց իր նախկին պահվածքի համար)[1][2]։

1977 թվականին նվագախմբի երաժշտական տնօրեն դարձավ Շարլ Դյութուան, որն ընկերացել է Լոնդոնի / Դեքա ձայնագրության պրոդյուսեր Ռեյ Մինշուլի հետ, ինչը հանգեցրեց Դեքա / Լոնդոնի հետ քսանամյա ձայնագրման համագործակցության[3]։ Այս ընթացքում Դյութուան և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբն արձանագրել են բազմաթիվ ձայնագրություններ և սկսել են Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա և Հարավային Ամերիկա շրջագայությունները։ Ամենահայտնի ձայնագրություններից են ֆրանսիական ռեպերտուարը, հատկապես Մորիս Ռավելի երաժշտությունը, ինչպես նաև Ստրավինսկու և Դեբյուսիի ստեղծագործությունները։ Նվագախումբը և Չարլզ Դյութուան արժանացել են տարբեր մրցանակների իրենց ձայնագրությունների համար, այդ թվում` Ֆրանսիայի նախագահի Գրան պրի և Prix mondial du Disque de Montreux: 1996 թվականին նվագախումբն ստացել է Գրեմմի Էկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ»-ի և 2000 թվականին Սերգեյ Պրոկոֆևի և Բելա Բարտոկի դաշնամուրային համերգի համար` Մարթա Արգերիխի հետ EMI-ի վերաբերյալ։ Նվագախումբն արժանացել է լրացուցիչ այլ մրցանակների` Juno և Felix:

Լոնդոն / Դեքա ձայնագրությունները դադարեցվել են 1990-ականների վերջին, դասական ձայնագրության ոլորտում շուկայական փոփոխությունների պատճառով։ 2002 թվականին Դյութուան կտրուկ հրաժարվեց երաժշտական պրոդյուսերի պաշտոնից Դյութուայի և նվագախմբի երաժիշտների միջև երկարատև վեճից հետո։ Դյութուան նվագախումբ վերադարձավ 2016 թվականին որպես հյուր-դիրիժոր[4][5]։

2003 թվականի մարտին նվագախումբը հայտարարեց նոր երաժշտական դիրիժորի` Կենտ Նագանոյի նշանակման մասին, որն իր աշխատանքը սկսեց 2006 թվականից։ Նա իր առաջին համերգը տվել է Մոնրեալում` որպես երաժշտական պրոդյուսեր։ Հետագայում 2005 թվականին նվագախմբի երաժիշտները երկրորդ անգամ գործադուլ արեցին։ Ի տարբերություն 1998 թվականի գործադուլի, որն ընդամենը երեք շաբաթ էր տևել և հիմնականում լուծվել է Դյութուայի և Լյուսեն Բուշարի միջև անձնական հարաբերությունների շնորհիվ, որն այն ժամանակ Քվեբեկի վարչապետն էր, այս անգամ այն տևեց հինգ ամիս` ավարտելով Նագանոյի առաջին նախանշված համերգներից առաջ։ Նվագախմբի հետ Նագանոն կատարեց առևտրային ձայնագրություններ ECM New Series-ի և Analekta-ի համար։

Երաժշտական տնօրեններ ու ղեկավարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Obituary: Rafael Frühbeck de Burgos played pivotal role with OSM». Montreal Gazette. 2014 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  2. Tu Thanh Ha (2014 թ․ հունիսի 11). «Rafael Fruehbeck de Burgos: Musician until the very end». The Globe and Mail. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  3. Minshull, Ray (1999). The first OSM recordings (in brochure for Decca recording 289 458 605-2). Decca.
  4. Arthur Kaptainis (2016 թ․ փետրվարի 17). «Charles Dutoit is back to lead the OSM, as a guest this time». Montreal Gazette. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. Robert Everett-Green (2016 թ․ փետրվարի 12). «Charles Dutoit returns to OSM 14 years after bitter split». The Globe and Mail. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբ» հոդվածին։