Ժորժ Շարպակ

ֆրանսիացի գրող

Ժորժ Շարպակ (ֆր.՝ Geoges Charpak, ընտանիքում և ծանոթների շրջանում՝ Գրիշա Շարպակ[17], օգոստոսի 1, 1924(1924-08-01)[2][3][4][…], Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] - սեպտեմբերի 29, 2010(2010-09-29)[2][6][7][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1])[18], ֆրանսիացի ֆիզիկոս, 1992 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել «Տարրական մասնիկների դետեկտորների, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և մշակման համար»։

Ժորժ Շարպակ
ֆր.՝ Hersz Georges Charpak[1]
Ծնվել էօգոստոսի 1, 1924(1924-08-01)[2][3][4][…]
Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5]
Մահացել էսեպտեմբերի 29, 2010(2010-09-29)[2][6][7][…] (86 տարեկան)
Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5] և  Լեհաստան[5]
Մասնագիտությունֆիզիկոս, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հետազոտող
Հաստատություն(ներ)CERN[8] և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՍենտ-Լուիսի լիցեյ, Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց, École de Physique des Houches? և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8] (1955) և բակալավրիատ (1941)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Եղել է գիտական ղեկավարPhilippe Coulon?[11]
Պարգևներ
Ամուսին(ներ)Dominique Vidal?
Երեխա(ներ)Nathalie Charpak?
 Georges Charpak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ մանկություն խմբագրել

Ժորժ Շարպակը (ծնունդով՝ Գրիշա Խարպակ)[19] ծնվել է Դուբրովիցայի Վոլինյան մի բնակավայրում (նախկինում՝ Լեհաստանում, այժմ՝ Ուկրաինայի Ռովնոյի մարզում), հրեաների ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նրա ընտանիքը (հայիը՝ Մոթլ Խարպակ, հետագայում՝ Մորիս Շարպակ և մայրը՝ Հանա Շապիրո, հետագայում՝ Աննա Շապիրո)[20][21][22] հեռացել է Լեհաստանից և հաստատվել Հայֆայում (Ենթամանդատային Պաղեստինում, որտեղ նրա հայրը ճանապարհային աշխատանքներում քարտաշ էր)[23][24]։ 1931 թվականին ընտանիքը Լեհաստանով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ավելի վաղ հաստատվել էին հոր ազգականները։ Նրա Charpak ազգանունը ֆրանսերեն արտասանությամբ սկսել է հնչել Շարպակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կեղծված փաստաթղթերով՝Ժորժ Շարպենտյե (Georges Charpentier) անվամբ Ժորժ Շարպակը ծնողների հետ փախել է գերմանական զավթիչներից ազատ Ֆրանսիայի հարավային շրջան[25], որտեղ մասնակցել է Դիմադրության շարժմանը, և 1943 թվականին Վիշի իշխանությունների ռեժիմը նրան բանտարկել է։ 1944 թվականին նա ուղարկվել է Դախաուի նացիստական համակենտրոնացման ճամբար, որտեղ մնացել է մինչև իր ազատագրվելը՝ 1945 թվականը[26]։ 1945 թվականին Մոնպելյեի լիցեյում ուսումն ավարտելուց հետո նա ընդունվել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատությունը՝ Փարիզի լեռնամետալուրգիական դպրոց (ֆր.՝ École des Mines)։ Հաջորդ տարի նա հաստատվել է Ֆրանսիայում՝ որպես ֆրանսահպատակ քաղաքացի։

Փարիզի լեռնամետալուրգիական դպրոցն ավարտելուց հետո 1948 թվականին Շապրակը ստացել է լեռնամետալուրգի բակալավրի աստիճան և սկսել է աշխատել Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում։ 1954 թվականին միջուկային ֆիզիկայի ոլորտում Քոլեջ դե Ֆրանս (ֆր.՝ Collège de France) հաստատությունում, որտեղ նա աշխացել է Ֆրեդերիկ Կյուրիի լաբորատորիայում, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1959 թվականին նա միացել է Ժնևում Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (ՄՀԵԿ, ֆրանսերեն՝ CERN) հետազոտողների անձնակազմին, իսկ 1984 թվականին միաժամանակ դարձել է Փարիզի Ֆիզիկայի և քիմիայի խորացված ուսումնասիրության դպրոցի պրոֆեսոր։

1985 թվականին Շապրակը դարձել է Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1992 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ «Տարրական մասնիկների դետեկտորների գյուտի և, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և ստեղծման համար»։

Շապրակը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ակտիվ կողմնակիցներից է եղել։ Ստորագրել է 1992 թվականին հրապարակված Նախազգուշացում մարդկությանը (անգլ.՝ World Scientists' Warning to Humanity) մանիֆեստը[27]։ Նա Միջուկային գիտնականների տեղեկագիր (Bulletin of the Scientists) լրագրի հովանավորների խորհրդի անդամ է եղել։

Փոքր եղբայրը՝ Անդրե Շարպակը (ֆր.՝ André Charpak, ծնվ. 1930 ) ֆրանցիացի ռեժիսոր և կինոդերասան է։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Charpak, Physics Nobel Winner, Dies at 86 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France Record #12335513h // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Nobelprize.orgNobel Foundation.
  8. 8,0 8,1 8,2 https://www.lemonde.fr/archives/article/1973/02/12/m-georges-charpak-recoit-te-grand-prix-de-physique-pour-l-annee-1973_2569903_1819218.html
  9. https://www.lemonde.fr/archives/article/1992/10/16/les-prix-nobel-physique-georges-charpak-france-le-traqueur-de-particules_3893549_1819218.html
  10. Notable Names Database — 2002.
  11. https://www.theses.fr/1996PA066525
  12. https://www.lemonde.fr/archives/article/1993/01/02/legion-d-honneur_3925198_1819218.html
  13. The Nobel Prize in Physics 1992Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  15. https://comihistocnrs.hypotheses.org/2706
  16. https://cavavub.be/nl/eredoctoraten
  17. «Charpak: «Collégien, mon niveau de physique ne dépassait pas le zéro»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  18. «Скончался лауреат Нобелевской премии по физике Жорж Шарпак» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. Georges Charpak était une particule à très haute énergie
  20. La vie a fil tendu (автобиография), стр. 16
  21. «Приборкувач мирного атома». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. Григорій Шарпак — Лауреат Нобелівської премії
  23. La mort du physicien Georges Charpak (некролог)
  24. Биографические данные
  25. Georges Charpak Biography
  26. Շարպակի ընտանիքի մյուս անդամները տեղահանվել և մահացել են Օսվենցիմում (История семьи Рени Столяр-Шарпак, тёти физика Արխիվացված 2013-04-21 Wayback Machine)
  27. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Շարպակ» հոդվածին։