Անժե
Անժե (ֆր.՝ Angers), քաղաք Ֆրանսիայում, Անժու մարզի գլխավոր քաղաքն է: Գտնվում է Մեն գետի վրա:
Քաղաք | |||
---|---|---|---|
Անժե | |||
ֆր.՝ Angers | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 42,7 [1] կմ² | ||
ԲԾՄ | 20 մետր | ||
Բնակչություն | ▼152 960 մարդ (հունվարի 1, 2017)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 49000[3] և 49100[3] | ||
Պաշտոնական կայք | angers.fr | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Հին ժամանակներում այստեղ ապրել են գալլերը: Ի պատիվ Հուլյոս Կեսարի քաղաքն անվանվել է Հուլիոմագա (Juliomagus): 870-1205 թվականներին եղել է Անժուի մայրաքաղաքը:
15-րդ դարում սկսվեց քաղաքի բարգավաճումը, սակայն սկսվեց Հարյուրամյա պատերազմը և Անժեն հայտնվեց սրի ու կրակի մեջ:
1850 թվականի ապրիլի 16-ին ռեզոնանսի հետևանքով փլվել է Անժե կամուրջը, այդ ժամանակ մահացել է 226 մարդ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի պատմաճարտարապետական ժառանգությանը մեծ վնաս է պատճառվել:
1939-1940 թվականներին քաղաքը գտնվել է Լեհաստանի կառավարության տակ: 1971 թվականին վերականգնվել է Անժեի համալսարանը:
Տեսարժան վայրերԽմբագրել
Քաղաքը հարուստ է միջնադարյան հուշարձաններով: Առաջին տեղը պատկանում է 18-րդ դարի 17 աշտարակներով ամրոցին, որի բարձրությունը 40-58 մետր է:
Միջազգային հարաբերություններԽմբագրել
Քույր քաղաքներԽմբագրել
- Նիդերլանդներ, Հաառլեմ (1964)
- Գերմանիա, Օսնաբրյուկ, (1964)
- Մալի, Բամակո, (1974)
- Իտալիա, Պիզա, (1982)
- Մեծ Բրիտանիա, Ուիգան, (1986)
- Չինաստան, Յանտա, (2006)
- ԱՄՆ, Օստին (Տեխաս), (2012)
Քաղաքի գործընկերներԽմբագրել
- Շվեդիա Սյոդերտելյե, (1998)
- Իսպանիա Սևիլյա, (2000)
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ база данных о французских коммунах
- ↑ Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.