Բացել գլխավոր ցանկը

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1868 թվականին՝ նկարիչ Ռոդոլֆ Ժյուլիանի (1839-1907) կողմից։ Այդ ժամանակաշրջանում ֆրանսիական կառավարությունն արգելել էր կանանց ընդունելությունը գեղարվեստի բարձրագույն ակադեմիա (ֆր.՝ École des Beaux-Arts), քանի որ ուսման հիմնական մեթոդ համարվող մերկ մոդելներին նկարելն անհամապատասխան էր համարվում կանանց համար։ Սակայն Ժյուլիանի ակադեմիայում սովորում էին նաև կանայք[1][2]։

Ժյուլիանի ակադեմիան մեծ ժողովրդականություն էր վայելում ֆրանսիական, արտասահմանյան ուսանողների, հատկապես ամերիկացիների շրջանում։ Այստեղ սովորում էին ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչներ, այլև արվեստի սիրահարներ։ Ակադեմիայի ուսանողներն իրավասու էին մասնակցելու Հռոմի մրցանակին (ուսանողական կրթաթոշակ)։

1888-1889 թվականներին ակադեմիայի մի խումբ շրջանավարտներ հիմնադրեցին «Նաբի» խումբը։

1968 թվականին Ժյուլիանի ակադեմիան դարձավ «Penninghen» գեղարվեստի բարձրագույն դպրոցի մի մասը։

ՇրջանավարտներԽմբագրել

Ակադեմիայի հայտնի պրոֆեսորներԽմբագրել

  • Մարսել Բաշե
  • Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանտ
  • Ուիլյամ Բոգերո
  • Գուստավ Բուլանժե
  • Ժուլե Կավալյե
  • Հենրի Շապու
  • Կոստանտ Դետրե
  • Էթիեն Դինեթ
  • Ֆրանսուա Ֆլամենգ
  • Մարսել Գիմոն
  • Ժան-Պոլ Լորանս
  • Ջուլե Ժոզեֆ Լեֆեբվ
  • Թոնի Ռոբերտ-Ֆլորի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Tate Gallery, "Académie Julian."
  2. Farmer, J. David. "Overcoming All Obstacles: The Women of the Académie Julian," California Art Club. April/May, 2000.

Արտաքին աղբյուրներԽմբագրել