Ռոդոլֆ Ժյուլիան
Ռոդոլֆ Ժյուլիան (ֆր.՝ Rodolphe Julian, հունիսի 13, 1839[1][2][3][…], Լապալյու[1] - փետրվարի 11, 1907[4], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի նկարիչ և մանկավարժ։
![]() Ռոդոլֆ Ժյուլիան | |
Ծնվել է | հունիսի 13, 1839[1][2][3][…] |
Ծննդավայր | Լապալյու[1] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1907[4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ և ուսուցիչ |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե և Ալեքսանդր Կաբանել |
Աշակերտներ | Georges Dutriac? և Իդա ֆոն Շուլցենհայմ |
Պարգևներ | |
Ամուսին | Ամելի Բորի-Սորել[6] |
![]() |
Ժյուլիանի ակադեմիայի հիմնադիր։
Կենսագրություն
խմբագրելՌոդոլֆ Ժյուլիանը ծնվել է 1839 թվականի հունիսի 13-ին Վոկլյուզ նահանգի Լապալյու կոմունայում Պիեռ Լուի Ժյուլիանի (ֆր.՝ Pierre Louis Julian) և Սոֆի Ֆավիեի (ֆր.՝ Sophie Favier) ընտանիքում։
Ուսում
խմբագրելՌոդոլֆի վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, հայտնի է միայն, որ նկարչական ձիրքը վաղ է արտահայտվել։ Գավառից տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկզբում դժվար կյանք է ունեցել։ Եղել է Գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում Ալեքսանդր Կաբանելի և Լեոն Կոնիեի արտադասարանային աշակերտը։
Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1863 թվականից։ Նույն թվականին նրա որոշ նկարներ ներկայացվել են Փարիզի սալոնում։ Նույն սալոնում ցուցադրվել է նաև 1865 թվականին։ Որոշ գումար վաստակելով 1866 թվականին Փարիզում տուն է վարձել։
Ժյուլիանի ակադեմիա
խմբագրելՈրոշել է բացել սեփական նկարչական դպրոց, որը հետագայում կոչվել է նրա անունով՝ Ժյուլիանի ակադեմիա։ Ակադեմիայի տասը տարվա գործունեությունից հետո Ժյուլիենը թողել է նկարելը և իրեն նվիրել մանկավարժությանը։ 1901 թվականից նա ակդեմիայի թերթ է հրատարակել՝ L’Academie Julian, որը շարունակել է թողարկվել նրա մահից հետո ընդհուպ Առաջին համաշխարհային պատերազմը։
Անձնական կյանք
խմբագրել1895 թվականի հունվարի 9-ին Ժյուլիենը ամուսնանում է Ամելի Բորի Սորելի հետ, որը ազնվական տոհմից էր։ Ամելին նույնպես նկարչուհի էր և սովորել էր Տոնի Ռոբեր Ֆլյորնի մոտ և ցուցադրվում էր Փարիզի սալոնում։ Ակսդեմիայում նա ղեկավարում էր կանացի մասը։ Նրանք ապրել են Փարիզի Ամբուազ փողոցում։
Ռոդոլֆ Ժյուլիանը մահացել է Փարիզում 1907 թվականի փետրվարի 12-ին, ըստ այլ վարկածի փետրվարի 2-ին։ Նա իր մահվանից մեկ տարի առաջ կտակ է գրել, որով իր զարմիկ Լուի Մարիուս Գարոտին նշանակել է իր տան և հողամասի կառավարիչ, իսկ կնոջը կտակել է Ակադեմիայից ստացվող եկամուտը։ Ժյուլիանը թաղվել է Լապալյուի գերեզմանատանը, մոր կողքին[7]։
Գրականություն
խմբագրել- Martine Hérold, L’Académie Julian à cents ans, 1968. Brochure commémorative des cent années de l'Académie Julian.
- Catherine Fehrer, « New Light on the Académie Julian and its founder (Rodolphe Julian) » in La Gazette des Beaux-Arts, mai-juin 1984.
- Samuel Montiège, "L'Académie Julian et ses élèves canadiens. Paris, 1880-1900", 2011.["http://hdl.handle.net/1866/5900"] in "Papyrus, Université de Montréal"
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDctMTMiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MzAwNjI1O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-139%2C-645&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=124
- ↑ https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/198813
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Rodolphe Julian sur le site de Lapalud Արխիվացված 2013-12-19 Wayback Machine (ֆր.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Le Peintre Rodolphe Julian Արխիվացված 2013-12-19 Wayback Machine (ֆր.)
- Pensionistas da Escola Nacional de Belas Artes na Academia Julian (Paris) durante a 1ª República (1890—1930) (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆ Ժյուլիան» հոդվածին։ |