Արամ Բակալյան

հայ նկարիչ

Արամ Բակալյան (1878[1], Կոստանդնուպոլիս[1] - 1959[1], Փարիզ[1]), հայ նկարիչ։

Արամ Բակալյան
Ծնվել է1878[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել է1959[1]
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Արամ Բակալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902 թվականին մեկնել է Փարիզ և հետևել Ժյուլիանի ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919 թվականից հաստատվել Փարիզում[2] ։ Արամ Բակալյանի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932 թվականին Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Արամ Բակալյանի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Նատյուրմորտ»[3]
  • «Կնոջ դիմանկար»[4]
  • «Գետային նավակայան. Փարիզ»[5]
  • «Տնակը ծովափին»[6]
  • «Ձուկ են բռնում»[7]
  • «Գյուղական բնանկար»[8]
  • «Բնանկար»[9]
  • «Ծովային բնանկար»[10]

Ցուցահանդեսներ խմբագրել

Արամ Բակալյանի աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիացի արվեստագետների սալոնում։ 1932 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Նատյուրմորտ», Արամ Բակալյան
  4. «Կնոջ դիմանկար», Արամ Բակալյան
  5. «Գետային նավակայան. Փարիզ», Արամ Բակալյան
  6. «Տնակը ծովափին», Արամ Բակալյան
  7. Ձուկ են բռնում», Արամ Բակալյան
  8. բնանկար», Արամ Բակալյան
  9. Արամ Բակալյան
  10. բնանկար», Արամ Բակալյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 241