Ժան-Ժակ Գոլդման
Ժան-Ժակ Գոլդման (ֆր.՝ Jean-Jacques Goldman, հոկտեմբերի 11, 1951[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), Գրեմմիի մրցանակակիր ֆրանսիացի երգիչ, երգերի հեղինակ։ Առավել հայտնի է ֆրանսախոս աշխարհում։ 2003 թվականից երկրորդ ֆրանսիացի փոփ-ռոք երգիչն է համարվում Ջոնի Հալիդեյից հետո։ 1990-ականներին նա Ֆրեդերիկս Գոլդման Ջոնսի տրիոյի մի մասն էր, որոնք բազում հիթեր ձայնագրեցին։
Ժան-Ժակ Գոլդման | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean-Jacques Goldman |
Նաև հայտնի է որպես | JJG[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1951[2][3][4][…] (73 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | էլեկտրոփոփ, փոփ ռոք և բնանկար |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, երգերի հեղինակ, կիթառահար, ստուդիական երաժիշտ, հեղինակ-կատարող և cashier |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, վոկալ, bagpipe?, Շեփոր, բաս կիթառ, ջութակ և Շրթնահարմոն |
Լեյբլ | Warner Music Group և Epic Records |
Կրթություն | Q59773248?, Q122642887? (1969) և EDHEC բիզնես դպրոց (1973) |
Անդամակցություն | Fredericks Goldman Jones? և Taï Phong? |
Ամուսին | Catherine Morlet?[5] և Nathalie Thu Hương-Lagier?[6] |
Պարգևներ | |
Jean-Jacques Goldman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺան Ժակ Գոլդմանը ծնվել է ներգաղթյալ լեհ հրեա Ալտեր Մոշե Գոլդմանի և գերմանացի հրեա Ռութ Ամբրունի ընտանիքում[7]։ Գոլդմանը 4 երեխաներից երրորդն էր[8]։ Մանուկ ժամանակ սկսեց ջութակ, այնուհետև դաշնամուր նվագել սովորել։ 1968 թվականին նա թողեց դասական երաժշտության պարապմունքները հանուն «ամերիկյան ռոքնռոլի» և ֆոլկ երաժշտության․ լսում էր Բիթլզ, Ջիմի Հենդրիքս կամ Արեթա Ֆրանկլին։ Բիզնեսի որակավորում է ստացել Լիլի École Des Hautes Études Commerciales-ի բիզնես դպրոցում։ 1972 թվականին նա ծանոթացավ Քեթրինի՝ իր առաջին կնոջ հետ, ում հետ 3 երեխա ունեցավ։ Առաջին անգամ ֆրանսիական երաժշտական աշխարհ մտավ որպես Taï Phong (վիետնամերեն՝ «մեծ քամի, թայֆուն») պրոգրեսիվ ռոք խմբի անդամ, որն իր առաջին ալբոմը թողարկեց 1975 թվականին։ Նրանց առաջին հիթը «Sister Jane»-ն էր։ «Taï Phong»-ի կազմում 4 տարի և 3 ալբոմ անգլերեն երգելուց հետո Գոլդմանը որոշեց միայնակ հանդես գալ, գրել և երգել ֆրանսերեն։
1981 թվականին Մարկ Լամբրոսոն լսեց նրա «Démodé» ալբոմի «Il suffira d'un signe» ձայնագրությունը և վերջինիս ու «Epic Records»-ի հետ 5 տարվա պայմանագիր կնքեց։ 1982 թվականին թղարկվեց նրա առաջին հիթային ալբոմը՝ «Minoritaire»-ը, որտեղ ընդգրկված էր նաև «Quand la musique est bonne» հիթային երգը․ հետագա ալբոմները բոլորն էլ հաջողություն ունեցան։ 1987 թվականին Սիրիմայի հետ ձայնագրեց «Là-bas» հիթը, որը տարիներ շարունակ մնաց հանրահայտ։ 1990-1995 թվականներին նա ձայնագրեց 2 ստուդիական ալբոմ, 1 կենդանի ալբոմ, Քերոլ Ֆրեդերիկսի և Մայքլ Ջոնսի հետ մի քանի սինգլ թողարկեց (օրինակ՝ «Nuit», «À nos actes manqués», «Né en 17 à Leidenstadt» և «Tu manques»), որոնք հաջողություն ունեցան։ Այս երգերից մի քանիսը ձայնագրվեցին անգլերեն, սակայն այդքան էլ հաջողություն չունեցան Անգլիայում կամ ԱՄՆ-ում։ 2007 թվականին նա Պատրիկ Ֆիորիի և Քրիստին Ռիկոլի հետ ձայնագրեց «4 Mots sur un piano» հիթը։
Ջոնսը ուելսցի երգիչ է, որը բնակվում էր մոր հայրենի Ֆրանսիայում։ Նա և Գոլդմանը 1980-ականների սկզբին հիթ ձայնագրեցին՝ «Je te donne» («Ես տալիս եմ քեզ»), որը երկլեզու երգ էր․ Ջոնսը երգում էր անգլերեն, իսկ Գոլդմանը՝ ֆրանսերեն։ Ֆրեդերիկսն ամերիկացի երգիչ էր՝ Թաջ Մահալի քույրը, որը բնակություն էր հաստատեկ Ֆրանսիայում 1970-ական թվականներին։
Ժան ժակ Գոլդմանը գրեց «Restos du Coeur»-ի համանուն երգի թեման, որը կատարում էին «les Enfoirés»-ը։ Իր կարիերայի ընթացքում նա հաճախ է երգեր գրել այլ երգիչների համար, օրինակ՝ Սելին Դիոնի համար։ Նա գրեց Դիոնի «S'il suffisait d'aimer» և «D'eux» ալբոմների (թողարկված ԱՄՆ-ում որպես ֆրանսիական ալբոմ) երգերը․ վերջինս պատմության մեջ ամենալավ վաճառված ֆրանսիական ալբոմն է՝ 10 մլն օրինակով ամբողջ աշխարհում։ Նա Դիոնի, Ժիլդա Արզելի, Ժակ Վեներուսոյի և Էրիկ Բենզիի հետ աշխատել է նաև Դիոնի «1 fille & 4 types» ալբոմի վրա։ «Falling into You» ալբոմի «If That's What It Takes», «I Don't Know» և «Fly» երգերը և «Let's Talk About Love» ալբոմի համանուն երգը Գոլդմանի՝ Սելինի համար գրած երգերի անգլերեն ադապտացիաներն են[9]։ Նա համագործակցել է նաև Ջոնի Հալիդեյի, Պատրիսիա Կաասի, Գարուի, Մարկ Լավուանի, Ջերալդ դե Պալմասի, Պատրիկ Ֆիորիի, Խալեդի (Աիշա), Լորիի, Ֆլորան Պանյիի և հայտնի ջազմեն Չեթ Բեյքերի, «Supertramp»-ի սաքսոֆոնահար Ջոն Հելիուելի, Ջո Քոքերի, սոուլի ամերիկյան արքա Ռեյ Չարլզի և ամերիկյան երգերի հեղինակ Դայան Ուորենի հետ։
2012 թվականի նոյեմբերի 19-ին թողարկվեց «Génération Goldman» ալբոմը՝ նվիրված Գոլդմանին, որտեղ մի շարք երգիչներ կատարում են նրա երգերը։
Անձնական կյանք
խմբագրելԽորթ եղբայրը՝ Պիեռ Գոլդմանը, դատապարտված գող էր (թեև հետագայում արդարացվեց), ում 1979 թվականին առեղծվածային հանգամանքներում սպանել են Փարիզում։ Կրտսեր եղբայրը՝ Ռոբերտ Գոլդմանը, նույնպես երգերի հեղինակ է (հաճախ հայտնի է որպես J Kapler)։ Որդին՝ Միխայել Գոլդմանը, «My Major Company France»-ի համահիմնադիրներից է, որը երկրպագուների կողմից հիմնադրված երաժշտական խոշոր լեյբլ է[10]։
Ալբոմներ
խմբագրել- 1981: Jean-Jacques Goldman նաև ծանոթ Démodé անունով
- 1982: Jean-Jacques Goldman նաև ծանոթ Minoritaire անունով
- 1984: Positif
- 1985: Non homologué
- 1987: Entre gris clair et gris foncé
- 1990: Fredericks Goldman Jones Carole Fredericks և Michael Jones-ի հետ
- 1993: Rouge Կարմիր Բանակի, Carole Fredericks և Michael Jones-ի հետ
- 1997: En passant
- 2001: 'Chansons pour les pieds
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 BD Gest' (ֆր.)
- ↑ Femme actuelle (ֆր.) — 1984. — ISSN 0764-0021
- ↑ Gala (ֆր.) — 1993. — ISSN 1243-6070
- ↑ Hervé Hamon et Patrick Rotman, Génération 1. Les années de rêve, Éditions du Seuil, collection « Points – essais », 2008, p. 148-150.
- ↑ Didier Varrod; Christian Page (1987). P.-M. Favre (ed.). «Goldman : portrait non conforme» (ֆրանսերեն). Lausanne, Suisse. էջ 201. ISBN 978-2-82890275-9.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); Unknown parameter|total pages=
ignored (օգնություն). - ↑ Benjamin Jacquot (2013 թ․ սեպտեմբերի 30). «Céline Dion et Jean-Jacques Goldman : 20 ans d'amitié» (French). France Bleu. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Éric Le Bourhis (2014). Éditions Prisma (ed.). «Le mystère Goldman. Portrait d'un homme très discret». էջ 121.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Jean-Jacques Goldman clip/vidéo/live
- Là-bas
- Biography of Jean-Jacques Goldman, from Radio France Internationale
- JJG famille
- Parler d'sa vie
- Autre Part : L'univers des frères Goldman
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ժակ Գոլդման» հոդվածին։ |