Ֆլորան Պանյի (ֆր.՝ Florent Pagny, նոյեմբերի 6, 1961(1961-11-06)[1][2][3], Շալոն սյուռ Սոն[1]), 21-րդ դարի ֆրանսիացի երգիչ և դերասան։ Երգում է վարյետե ժանրում։ Կատարում է երգեր ֆրանսերենով, անգլերենով և իսպաներենով։ Նաև կիթառ է նվագում։

Ֆլորան Պանյի
ֆր.՝ Florent Pagny
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1961(1961-11-06)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրՇալոն սյուռ Սոն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, կինոդերասան, ստուդիական երաժիշտ, հեղինակ-կատարող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքflorentpagny.fr
 Florent Pagny Վիքիպահեստում

Ծնվել է Շալոն սյուր Սոնում 1961 թվականի նոյեմբերի 6-ին։

Իր կարիերան սկսել է հայտնի ֆիլմերի դերասանի կարգավիճակով։ Մասնավորապես՝ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «La Balance», «L'As des as», «L'Honneur d'un capitaine і Fort Saganne»:

1987 թվականին գրել է իր առաջին երգը «N'importe quoi» անունով։

1990 թվականին թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը «Merci» անունով, որը առաջացրել մամուլի դժգոհությունը։ Որպես հետևանք՝ հաջորդ՝ «Réaliste» ձայնասկավառակը, մեծ ճանաչում ձեռք չի բերել։

Հետագայում Ժան-Ժակ Գոլդմանը՝ Սեմ Բրևսկի մականվամբ (ֆր.՝ Sam Brewski), Պանյիի համար մի քանի երգ է գրել, որոնք նա օգտագործել է «Rester vrai»ձայնասկավառակում։

1997 թվականին Ֆլորան Պանյիին մեղադրել են իրական եկամուտները թաքցնելու մեջ։ Նա կրճատել է 1996—1997 թվականների իր իրական եկամուտները մոտավորապես 540 000 եվրոյով։ Վերսալի դատարանը նրան դատապարտեց 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 15 000 տուգանքի։

Այդ իրադարձություններից հետո, որպեսզի խուսափեր հետագա խնդիրներից, նա մեկնել է Պատագոնիա, որտեղ, ըստ իր խոսքերի, նա սկսել է հանգիստ ապրել ընտանիքի և երեխաների հետ։ Իր նոր «Savoir aimer» ձայնասկավառակը նրան հայտնի դարձրել հատկապես ֆրանսախոս երկրներում։

2007 թվականին ձայնագրել է Ժակ Բրելի երգերով ձայնասկավառակը՝ «Pagny chante Brel» անվամբ։

2009 թվականին թողարկվել է նրա առաջին իսպանալեզու ձայնասկավառակը «C'est comme ça» անվամբ։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական սկավառակներ խմբագրել

  • 1990 : Merci
  • 1992 : Réaliste
  • 1994 : Rester vrai
  • 1997 : Savoir aimer
  • 1999 : RéCréation
  • 2000 : Châtelet Les Halles
  • 2001 : 2
  • 2003 : Ailleurs land
  • 2004 : Baryton
  • 2006 : Abracadabra
  • 2007 : Pagny chante Brel
  • 2009 : C'est comme ça (на испанском)
  • 2010 : Tout et son contraire
  • 2010 : Baryton. Gracias a la vida
  • 2013 : Vieillir avec toi

Համերգային ձայնասկավառակներ խմբագրել

  • 1998 : En concert
  • 2003 : Été 2003 à l'Olympia
  • 2005 : Baryton, l'intégrale du spectacle
  • 2012 : Ma liberté de chanter - Live acoustic

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորան Պանյի» հոդվածին։