Ժան Գաստոն Դարբու
Ժան Գաստոն Դարբու (ֆր.՝ Jean-Gaston Darboux, օգոստոսի 14, 1842[1][2][3][…], Նիմ[4] - փետրվարի 23, 1917[1][5][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1884), 1900 թվականից, նրա անփոփոխ քարտուղարը, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1895)։
Աշխատությունները վերաբերում են դիֆերենցիալ երկրաչափության խնդիրներին։ Զբաղվել է դիֆերենցիալ հավասարումների ինտեգրման, կինեմատիկայի, հավասարակշռության, կետերի համակարգի փոքր տատանումների և մեխանիկայի այլ բնագավառների հարցերով։ Կարևոր աշխատանքներից են նաև ինտեգրման և անալիտիկ ֆունկցիաների տեսություններին նվիրված մենագրությունները, ինչպես նաև ֆունկցիան օրթոգոնալ ֆունկցիաների (մասնավորապես Յակոբիի բազմանդամների) վերածելու հետազոտությունները։ Եղել է Անրի Պուանկարեի կենսագիրը։
Կենսագրական տվյալներ խմբագրել
Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական և Բարձրագույն նորմալ դպրոցներում։ 1873 թ. Սորբոնում ստացել է պրոֆեսորի կոչում։ 1884 թ. դարձել է Ֆրանսիայի գիտությունների Ակադեմիայի անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Chervel A. Les agrégés de l'enseignement secondaire. Répertoire 1809-1960
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://archive.org/details/surlesvaritstro00cottgoog/page/n17/mode/2up
- ↑ Sur l'accélération séculaire du mouvement de la lune. Suivi de Propositions données par la faculté — 1879.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 91.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գաստոն Դարբու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 315)։ |