Ժան Ալո

ֆրանսիացի նկարիչ

Ժան Ալո (ֆր.՝ Jean Alaux, հունվարի 15, 1786(1786-01-15)[1][2][3][…], Բորդո[4] - մարտի 2, 1864(1864-03-02)[1][2][3][…], Կոնտի նավամատույց, Փարիզի 6-րդ շրջան[4]), ֆրանսիացի նկարիչ։

Ժան Ալո
ֆր.՝ Jean Alaux
Ծնվել էհունվարի 15, 1786(1786-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4]
Վախճանվել էմարտի 2, 1864(1864-03-02)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրԿոնտի նավամատույց, Փարիզի 6-րդ շրջան[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1820)[6]
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBattle of Denain, 24 July 1712?, Battle of Villaviciosa, December 10, 1710? և The storming of Valenciennes?
ՈւսուցիչPierre Lacour the Elder? և Պիեր Նարցիս Գերեն
ԱշակերտներCharles Marionneau?
Պարգևներ
Պաշտոնdirector of the French Academy in Rome?
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինFanny Alaux?
 Jean Alaux Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի հարավարևմտյան Բորդո խոշոր նավահանգստային քաղաքում՝ կերպարվեստի հետ սերտ կապ ունեցող ընտանիքում։ Նկարիչներ են եղել Ժանի հայրն ու նրա երկու եղբայրները, և նրանցից մեկը բավական համբավ է ձեռք բերել որպես վիմագիր և փորագրիչ։ Շարունակելով ընտանեկան ավանդույթը՝ Ժան Ալոն նախ ընդունվել է Բորդոյի Գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է Պիեռ Լակուրի մոտ, այնուհետև սովորել է Փարիզի Գեղարվեստի դպրոց՝ Պիեռ Նարսիս Գերենի արվեստանոցում[7], որտեղ նրա դասընկերն է եղել նկարիչ Օրաս Վերնեն։

1814 թվականին Ժան Ալոն արժանացել է II աստիճանի Հռոմեական մրցանակի, իսկ 1815 թվականին՝ I աստիճանի Հռոմեական մրցանակի՝ «Բրիսեիդան սգում է Պատրոկլեսի մարմնի վրա Աքիլլեսի վրանում» թեմայով նկարի համար[8]։ Մրցանակի կանոնների համաձայն՝ Ալոն՝ որպես դրա դափնեկիր, պետական ծախսերով մեկնել է Հռոմ, որտեղ չորս տարի ապրել է Վիլլա Մեդիչիիում և ընկերացել Էնգրի հետ։ Այս բարեկամության ստեղծագործական արդյունքներն էին Էնգրի հեղինակած՝ Ալոյի երկու դիմանկարները և Ալոյի «Էնգրի արվեստանոցը» նկարը։

Ալոն հայտնի էր որպես պատմական և առասպելական թեմաներով նկարների հեղինակ, և այս կարգավիճակում նա վայելում էր իր ֆրանսիացի ժամանակակիցների շարքում ամենալայն ճանաչումը քաղաքական ռեժիմի բոլոր փոփոխությունների ընթացքում։ Նապոլեոնի օրոք նա շահել է Հռոմի մրցանակը։ Ռեակցիայի ժամանակ՝ 1824 թվականին, Ալոն ստացել է Փարիզյան սալոնի 1-ին աստիճանի շքանշան, իսկ 1828 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Հուլիսյան հեղափոխությունից հետո նա դարձել է թագավոր Լուի Ֆիլիպի սիրելի նկարիչը և նրա պատվերով աշխատել է Վերսալում։ Երկրորդ կայսրության օրոք Նապոլեոն III-ը նկարչին վստահել է նկարազարդել Լյուքսեմբուրգյան պալատի մեծ գմբեթը և վերականգնել նկարները Ֆոնտենբլոյի ապարանքում։

1848 թվականին Ալոն ստացել է Պատվո լեգեոնի հաջորդ՝ սպայի աստիճանը, 1847-1852 թվականներին ղեկավարել է Հռոմի Ֆրանսիական ակադեմիան[9], իսկ 1851 թվականին ընտրվել է Փարիզի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ՝ պատիվ, որին քչերն էին արժանանում։

Ժան Ալոն ամուսնացած էր նկարչուհի Ֆանի Ալոյի (օրիորդական ազգանունը՝ Լեժե) հետ, որի առաջին ամուսինը եղել էր Ժան Ալոյի վաղ մահացած ընկերը՝ Լուի Վինսենթ Լեոն Պալյերը։ Նրանց ժառանգներից ոմանք նույնպես դարձել են արվեստագետներ, ինչպիսիք են Գյուստավ Ալոն (1887-1965) և Ժան-Պիեռ Ալոն (1925-2020)։

Ժան Ալոն մահացել է 1864 թվականին Փարիզում[9] և թաղվել Մոնմարտրի գերեզմանատանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Alaux (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Alaux // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00001962
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #13006792X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. AGORHA (ֆր.) — 2009.
  7. Grunchec, P. (1985). The Grand Prix de Rome: Paintings from the École des Beaux-Arts, 1797-1863. Washington, DC: International Exhibitions Foundation. p.147. 0883970759.
  8. Grunchec, P. (1985). The Grand Prix de Rome: Paintings from the École des Beaux-Arts, 1797-1863. Washington, DC: International Exhibitions Foundation. p. 64. 0883970759.
  9. 9,0 9,1 A director of the French Academy in Rome (The Chautauquan: Organ of the Chautauqua Literary and Scientific Circle, 1891) pp. 352-5.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ալո» հոդվածին։