Ժայռը (ֆիլմ, 1973)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժայռը (այլ կիրառումներ)
«Ժայռը», 1973 թվականին Վարդան Աճեմյանի կողմից նկարահանված ֆիլմ։ Վրթանես Փափազյանի համանուն պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմը սև-սպիտակ է, 95 րոպե տևողությամբ[1]։
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1973 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Վարդան Աճեմյան, Արկադի Հայրապետյան |
Պրոդյուսեր | Ս. Պետրոսյան |
Սցենարի հեղինակ | Վարդան Աճեմյան, Արկադի Հայրապետյան, Ս. Ռիզաև |
Դերակատարներ | Գուրգեն Ջանիբեկյան Հ. Ավագյան Մ. Պարոնիկյան |
Օպերատոր | Սերգեյ Իսրայելյան |
Երաժշտություն | Ալեքսանդր Աճեմյան |
Նկարահանման վայր | Ողջաբերդ |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
IMDb | ID 0364136 |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում հայկական փոքրիկ գյուղում։ Կրթությունն ավարտելուց հետո հայրենի գյուղ է վերադառնում Ալեքսանդրը՝ նպատակ ունենալով իր ստացած գիտելիքներն օգտագործել գյուղացիների կյանքը փոքր-ինչ թեթևացնելու նպատակով։ Նա դուրս է գալիս Գրիգոր աղայի դեմ, որ զբաղվում է վաշխառությամբ և մեծ հարստություն է դիզել դրա շնորհիվ։ Ալեքսանդրին են դիմում մի խումբ գյուղացիներ՝ բողոքելով Գրիգոր աղայից, ով պարտք տված գումարից մի քանի անգամ ավելին է հետ պահանջում։ Ալեքսանդրը հանձն է առնում նրանց գործի պաշտպանությունը։
Դերերում
խմբագրել- Գրիգոր աղա – Գուրգեն Ջանիբեկյան
- Սահակ աղա – Հովհաննես Ավագյան
- Հոռոմսիմ – Մայրանուշ Պարոնիկյան
- Ալեքսանդր – Ալեքսանդր Խաչատրյան
- Մարգարիտ – Ժենյա Ավետիսյան
- Մատվեյ Եգորիչ – Մուրադ Կոստանյան
- Սաթենիկ – Վերջալույս Միրիջանյան
- Թերեզա – Ալլա Թումանյան
- Բաղդասար ամի – Վաղինակ Մարգունի
- Զաքար – Գևորգ Ասլանյան
- Մարգար – Վաչե Բագրատունի
- Արշակ – Հարություն Ֆոդուլյան
- Սերոբ – Վրեժ Հակոբյան
- Հայրապետ – Սոս Սարգսյան
- Գալուստ – Ավետիք Ջրաղացպանյան
- Մարկոս – Հ. Հայրապետյան
- Դրվագներում. Արսեն Բագրատունի, Արմեն Խոստիկյան, Ս. Աջաբխանյան, Թաթուլ Դիլաքյան
Ստեղծագործական խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ - Վ. Աճեմյան, Արկադի Հայրապետյան, Ս. Ռիզաև,
- բեմադրող ռեժիսորներ - Վ. Աճեմյան, Արկադի Հայրապետյան,
- գլխավոր օպերատոր - Սերգեյ Իսրայելյան,
- բեմադրող նկարիչներ - Հ. Մեքինյան, Միքայել Առաքելյան
- կոմպոզիտոր - Ա. Աճեմյան,
- հնչյունային օպերատոր Վ. Չափարյան,
- ռեժիսոր - Նիկոլայ Ծատուրյան,
- մոնտաժ - Վ. Միսակյան,
- տնօրեն - Ս. Պետրոսյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Armenian cinema կայքում «Ժայռը» ֆիլմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.