Գուրգեն Ջանիբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյան (Տեր-Խաչատրյան), (մայիսի 18 (30), 1897[1], Երևան, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 27, 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1952)։
Գուրգեն Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18 (30), 1897[1] |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1978[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Երևանի ուսուցչական սեմինարիատ (1917)[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն[1], Աբելյան-Արմենյան թատերախումբ[1], Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1] և Երևանի բանվորական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Կարեն Ջանիբեկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Ջանիբեկյանը 1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան։ 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետին, 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին։
1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում, Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում։ 1924 թվականից Երևանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965-1967 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1940-1949 թթ. եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը։ 1947-1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։
Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր։ Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի)։ Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների[3]։
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների[4], «Բարեկամներիս մասին[5]» (1965) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977-1980 թվականներ[6][7]) հուշերի գրքերի[8]։
Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր։
Հիշատակ
խմբագրելԳուրգեն Ջանիբեկյանի անունով Երևանում կոչվել է փողոց[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարահանվել է կինոյում, հիմնականում բոլորը դերերը Հայֆիլմում։
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1937 | «Կարո» | Ամիրյան |
1938 | «Զանգեզուր» | Սաքո |
1939 | «Սևանի ձկնորսները» | Մխո |
1941 | «Սովետական լեզվի դասը» | հովիվ |
1938 | «Սիրտը երգում է» | Գործարանի տնօրեն |
1956 | «Ամպրոպի արահետով» | Հեռդ Վիլներ |
1957 | «Ում է ժպտում կյանքը» | Միրզոյան |
1959 | «Թռիչք անդունդի վրայով» | |
1960 | «Հյուսիսային ծիածան» | |
1961 | «Տասներկու ուղեկիցներ» | |
1961 | «Լուսաբացից առաջ» | Առաքել աղա |
1966 | «Այբոլիտ-66» | |
1968 | «Սարոյան եղբայրներ» | Արթին պապ |
1969 | «Աղքատի պատիվը» | |
1969 | «Չախ-չախ թագավորը» | Պետրոս աղա |
1972 | «Երևանյան օրերի խրոնիկա» | Սմբատյան |
1973 | «Հնձան» | |
1973 | «Ժայռ» | Գրիգոր աղա |
Հրապարակումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 476.
- ↑ 2,0 2,1 2,2 Джанибекян Гурген Джанибекович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ս. Սարուխանյան, Գուրգեն Ջանիբեկյան, Երևան, 1972
- ↑ Պետրով, Վ (1933). Բես, Գարեգին (ed.). Մի լագերի պատմություն. Translated by Ջանիբեկյան, Գուրգեն Ջանիբեկի. Յերևան: Պետհրատ.
- ↑ Ջանիբեկյան, Գուրգեն Ջանիբեկի; Սողոմոնյան, Սողոմոն Ալեքսանդրի (1965). Բարեկամներիս մասին. Երևան: Հայաստան.
- ↑ Ջանիբեկյան, Գուրգեն Ջանիբեկի (1977). Մելիքսեթյան, Վադիմ Սարգսի (ed.). Իմ աշխարհից. Գիրք առաջին։ Ճանապարհ դեպի թատրոն. Երևան: Սովետական գրող.
- ↑ Ջանիբեկյան, Գուրգեն Ջանիբեկի (1977). Մելիքսեթյան, Վադիմ Սարգսի (ed.). Իմ աշխարհից. Գիրք երկրորդ։ Թատրոնի հետ. Երևան: Սովետական գրող.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Zarkfoundation - Գուրգեն Ջանիբեկյան». zarkfoundation.com.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ջանիբեկյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ջանիբեկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ջանիբեկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 476)։ |