Վրեժ Հակոբյան
Վրեժ Հարությունի Հակոբյան (հունվարի 10, 1938, Աթենք, Հունաստան - հունիսի 6, 2022[1]), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1938 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | հունիսի 6, 2022[1] (84 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1962) |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։
Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը[2][3][4]։
Ֆիլմեր Խմբագրել
- «Կարինե», 1967
- «Մորգանի խնամին», 1969
- «Խաթաբալա», 1971
- «Մհերի արձակուրդային արկածները», 1973
- «Ժայռ», 1973
- «Երկունք», 1976
- «Արևիկ», 1978
- «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
- «Правила охоты. Штурм», (2015
- «Բրավո, վիրտուոզ», 2015
Ներկայացումներ Խմբագրել
- Ժուռնալիստ՝ «Լաբիրինթոս»
- Ռոդրիգո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Ռոբերտ՝ Վ. Դեմարի «Հիշիր վաղվա օրը»
- Սերոբ՝ Վրթանես Փափազյանի «Ժայռը»
- Արտակ Մոկաց՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»
1992 թվականին Շաքե Թուխմանյանի և Ժան-Պիեր Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, Վարդան Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում։
- Թադե՝ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն»
- Կիպար՝ Հակոբ Պարոնյանի «Բաղդասար ախպար»
- Վասիլ՝ Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»
Հեռուստասերիալներ Խմբագրել
- «Դիմակահանդես», 2010
- «Դժվար ապրուստ», 2011-2013
- «Բախտաբեր», 2015
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2008 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀԹԳՄ ոսկե մեդալ
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2014 թ.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը
- ↑ «Վրեժ Հակոբյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է 2018-02-20
- ↑ Դերասանը ծափով ու ծաղիկով արդեն կուշտ է. Վրեժ Հակոբյան
- ↑ «Վրեժ Հակոբյան. Երբեք ոչ մի սերիալ չեմ փնովել»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-10