Արկադի Հայրապետյան

հայ կինոռեժիսոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արկադի Պետրոսի Հայրապետյան (հունիսի 4, 1928, Բաքու - մարտի 31, 1993, Երևան), հայ կինոռեժիսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980

Արկադի Հայրապետյան
Ծնվել էհունիսի 4, 1928
ԾննդավայրԲաքու, Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Մահացել էմարտի 31, 1993
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Գործունեության տարիներ1956-1993
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID 1346366

Կենսագրություն

խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

1956 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում (1975 թվականից՝ գեղարվեստական ֆիլմերի բեմադրող-ռեժիսոր), 1976 թվականից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար, 1988-1993 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության սոցիալական ֆոնդի բաժնի վարիչ։

Առաջին կինոնկարը «Կրակ» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմն է (1963)։ Այլ կինոնկարներից են՝ «Սարոյան եղբայրներ» (Խորեն Աբրահամյանի հետ, 1968, ՀՀ պետական մրցանակ, 1970), «Ժայռը» (Վարդան Աճեմյանի հետ, 1973), «Արևիկ» (Առնոլդ Աղաբաբովի հետ, 1978, հեռուստաֆիլմ, Հեռուստաֆիլմերի միջազգային XVI փառատոնի Գրան պրի մրցանակ, Պրահա, Համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ, 1980, Բաքու), «Գործուղում առողջարան», ֆիլմ, (1981), «Կորիոլան» (կինոնկար-ներկայացում), 1983, Համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ, 1984, Ալմա Աթա

Ֆիլմեր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1963 Կրակ
1968 Սարոյան եղբայրներ
1973 Ժայռը
1974 «Արարատ»-ը Բեյրութում
1975 Պարի հրավեր
1975 Շեկ ինքնաթիռ
1978 Արևիկ
1981 Գործուղում առողջարան
1982 Կորիոլան
1984 Մեր չեմպիոնները
1985 Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։