Վաչե Բագրատունի
հայ դերասան
Վաչե Բագրատունի (մայիսի 28, 1911, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1992, Երևան, Հայաստան), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1911 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1992 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Երեխա(ներ) | Վահագն Բագրատունի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
1930-ականների վերջից մինչև 1980 թվականն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Լիբանանում, Չեխոսլովակիայում։ Ոտքերի հիվանդության պատճառով ստիպված է եղել 1986 թվականին թոշակի անցնել[1]։
Անձնական կյանք խմբագրել
- Կինը՝ Վիոլետա Վարդանյան, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի[1]
- Որդին՝ Վահագն Բագրատունի, դերասան և ռեժիսոր օպերային թատրոններում Նովոսիբիրսկում և Երևանում[1]
Ֆիլմագրություն խմբագրել
- 1928 – Սամսոն՝ «Պեպո»
- 1938 – «Բաքվեցիներ»
- 1939 – Ռուբեն՝ «Լեռնային արշավ»
- 1941 – օդաչու՝ «Հայրենասերների ընտանիքը»
- 1957 – Սուլեյման՝ «Անձամբ ճանաչում եմ»
- 1973 – դրվագ՝ «Ժայռը»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Վաչե Բագրատունի»։ Էյ Վի Փրոդաքշն։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2020-09-01