Մայրանուշ Պարոնիկյան
Մայրանուշ Ղևոնդի Պարոնիկյան (հունիսի 9, 1901, Երևան, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1901 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 18, 1990 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ստեփան Թարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը։
Կենսագրություն խմբագրել
Մայրանուշ Պարոնիկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Հանրակրթական դպրոցի դասերին զուգընթաց հաճախում է նաև պարարվեստի ուսումնարան, որտեղ աչքի է ընկնում երաժշտական զգացողությամբ, դրսևորում պարուհու արտակարգ ունակություններ։ Ուսումնարանի պարախմբի կազմում մեկնում է հյուրախաղերի, հանդես է գալիս որպես մենապարուհի[1]։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվում է առաջին պետական թատրոն իբրև պարուհի։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի խորհրդով Մ.Պարոնիկյանն ընդունվում է փատրոնի դրամատիկական ստուդիան, որտեղ խաղում է իր առաջին դերերը։ Ստուդիան ավարտելուց հետո դառնում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է մի շարք դերեր[2][3]։ Թատրոնում էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ նկարիչ-ձևավորող Ստեփան Թարյանի հետ։
Դերերը թատրոնում խմբագրել
Դեր | Պիեսի վերնագիր | հեղինակ |
---|---|---|
Շուշան, Աղջիկ, Յունգա | «Մեծապատիվ մուրացկաններ» | Հակոբ Պարոնյան |
Գիմնազիստկա | «Պեպո» | Գաբրիել Սունդուկյան |
Անժելիկ | «Երևակայական հիվանդ» | Մոլիեր |
Պալատական կին | «Մակբեթ» | Ու.Շեքսպիր |
Նատո | «Քանդած օջախ» | Գ.Սունդուկյան |
Լուիզա | «Խարդավանք և սեր» | Շիլլեր |
Բիանկա | «Օթելլո» | Ու.Շեքսպիր |
Օֆելիա | «Համլետ» | Ու.Շեքսպիր |
Մարքրիտ | «Խաթաբալա» | Գ.Սունդուկյան |
Լարիսա | «Անօժիտը» | Ա.Օստրովսկի |
Ֆիլմեր խմբագրել
Նկարահանվել է կինոյում՝
- «Մանրուք»
- «Ոսկե ցլիկ»՝ Նաջարյանի կնոջ կերպարում
- «Ճանապարհ»՝ Սաթենիկ
- «Երևանյան օրերի խրոնիկա»
- «Ժայռը»՝ Հոռոմսիմ
Գրականություն խմբագրել
- Գևորգ Աբաջյան, Մայրանուշ Պարոնիկյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Ա. հ., 2001, 48 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Աբաջյան Գևորգ (2001)։ Մայրանուշ Պարոնիկյան։ Երևան։ էջ 8
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Մայրանուշ Պարոնիկյան»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-27-ին։ Վերցված է 2020-09-26
Արտաքին հղումներ խմբագրել
- «И мы направились в ад…»(չաշխատող հղում)