Ժենյա Ավետիսյան
հայ ասմունքող, դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ժենյա Սեդրակի Ավետիսյան (հունիսի 10, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ[1]։
Ժենյա Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1941 (79 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1962) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի, ասմունքող[1] |
Ակտիվ շրջան | 1964-այժմ[1] |
Ամուսին(ներ) | Յուրի Ամիրյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ |
IMDb | ID 0043099 |
Դերասան Յուրի Ամիրյանի կինը[2]։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1941 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[1][3]։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։
Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն[1]։
ԴերերԽմբագրել
Դերերը թատրոնումԽմբագրել
Ներկայացում | Դեր |
---|---|
Խաթաբալա | Նատալյա |
Օթելլո | Բիանկա |
Պեպո | Էփեմիա |
Կամք | Նադենկա |
Դերերը կինոյումԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1997 | Հարսնացուն Ջերմուկից | |
1992 | Որտե՞ղ էիր, մարդ աստծո | դրվագ |
1989 | Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ | դրվագ |
1988 | Համբարձում | Ռիմա |
1986 | Երեք ոսկու սկզբունք | |
1986 | Քանի դեռ ապրում ենք... | |
1985 | Ճերմակ անուրջներ | Վարդուհի |
1982 | Գիքոր | Նատո |
1979 | Օ՜, Գևորգ | կին |
1977 | Աշնան արև | դրվագ |
1974 | Մարդն «Օլիմպոսից» | Սաթենիկ |
1973 | Ժայռը | Մարգարիտ |
1969 | Մորգանի խնամին | Աննա |
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «AV Production՝ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ»
- ↑ «Жанна Аветисян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-09
- ↑ Մութաֆյան, Լևոն։ «Ժենյա Ավետիսյանը 70 տարեկան է»։ «Լրագիր. էյ էմ»։ Վերցված է 08 Օգոստոսի, 2011
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին