Թուրք-ուկրաինական հարաբերություններ

Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1990-ական թվականների սկզբին, երբ Թուրքիան դարձավ աշխարհի առաջին պետություններից մեկը, որը պաշտոնապես հայտարարեց ինքնիշխան Ուկրաինայի ճանաչման մասին։ Թուրքիան դեսպանություն ունի Կիևում և գլխավոր հյուպատոսություն՝ Օդեսայում։ Ուկրաինան Անկարայում ունի դեսպանատուն, իսկ Ստամբուլում՝ գլխավոր հյուպատոսություն։ Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, իսկ Ուկրաինան՝ թեկնածու։ Բացի այդ, երկու երկրներն էլ BLACKSEAFOR-ի և ՍԾՏՀ-ի անդամներ են։

Թուրք-ուկրաինական հարաբերություններ
Թուրքիա և Ուկրաինա

Թուրքիա

Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Ստամբուլ, 2018 թվականի նոյեմբերի 3
Վլադիմիր Զելենսկու 2020 թվականի աշխատանքային այցը Թուրքիա

2010 թվականի հունվարի վերջին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել էին 2011 թվականի ընթացքում երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին[1]։ Սակայն երկկողմ ազատ առևտրի բանակցությունները դադարեցվել են 2013 թվականին[2]։

2015 թվականի վերջից Թուրքիայի և Ուկրաինայի միջև ավելի սերտ հարաբերություններ են հաստատվել Ռուսաստանի հետ երկու երկրների ավելի լարված հարաբերությունների արդյունքում[2]։ 2016 թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուկրաինացի գործընկեր Պետրո Պորոշենկոյին հայտնել էր, որ Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան 2014 թվականին՝ այն անվանելով «Ղրիմի օկուպացում»[3]։ 2017 թվականի հունվարի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր. «Մենք աջակցում ենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Մենք չենք ճանաչում Ուկրաինայի հողերի անեքսիան»[4]։

Պատմություն խմբագրել

2020 թվականի փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Ուկրաինա և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք ստորագրել են ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Դրանով նախատեսվում էր թուրքական կողմից շուրջ 36 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական և երկակի նշանակության թուրքական ապրանքների գնման համար[5]։

Թուրք այլախոհների առևանգում խմբագրել

Ուկրաինա փախած թուրք այլախոհների թիվն ավելացել է 2016 թվականի ձախողված պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկսած դաժան բռնաճնշումներից պատճառով։ 2018 թվականին թուրքական ռեժիմը ճնշում է գործադրել Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի վրա, որպեսզի նա հաշվեհարդար տեսնի այլախոհների նկատմամբ։ Հետագայում Ուկրաինան բանտարկել և արտաքսել է երկու թուրք լրագրողների և բլոգերի՝ չեղարկելով նրանց վիզաները[6][7]։

Ըստ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի՝ 2020 թվականի փետրվարին Ուկրաինայի կառավարությունը մեղսակից Է ճանաչվել այն բանի համար, որ թուրքական հետախուզությունը թույլ է տվել առևանգել թուրք այլախոհներին, հիմնականում նրանց, ովքեր կապված են եղել Գյուլենի շարժման հետ. Կիևը 2021 թվականին արդեն մի քանի գյուլենականներ է արտաքսել Թուրքիա[8][9]։ Թուրքիան, չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի անդամ է  գնալով ավելի ագրեսիվ է դառնում ՆԱՏՕ-ի և Եվրամիության մյուս անդամների նկատմամբ, մինչդեռ Ուկրաինան լուռ է վերաբերվում Թուրքիայի ագրեսիվությանը[10]։

Ռուսական ներխուժումը Ուկրաինա խմբագրել

2022 թվականի փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա կատարած այցի ժամանակ հրավիրվել էր ռուս-ուկրաինական խորհրդաժողով, քանի որ ԵՄ առաջնորդները ուժեղացրել են շփումները Կրեմլի հետ, որպեսզի հանգստացնեն ռուսական ներխուժման վերաբերյալ մտավախությունները[11]։ Ճգնաժամի սրմանը զուգահեռ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը խնդրել է Թուրքիային փակել Սևծովյան-Միջերկրածովյան նեղուցը ռուսական ռազմանավերի համար[12][13]։ Մյուս կողմից, փետրվարի 25-ին Թուրքիայի Հանրապետությունը ձեռնպահ է մնացել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ քվեարկությունից, քանի որ դա կոչ է  բաց երկխոսություն վարել կողմերի միջև ցանկացած պարագայում[14]։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նաև հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը ընդունել բանակցությունները, որոնք կարող էին կայանալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև[15]։ 2022 թվականի փետրվարի 27-ին Չավուշօղլուն հրապարակավ հայտարարեց, որ Թուրքիան փոխել է իր տերմինաբանությունը՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա անվանելով «պատերազմ», և պարտավորվեց ապահովել 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի միջազգային պակտի տարրերի պահպանումը, որը թույլ է տալիս Թուրքիային արգելել ռուսական ռազմանավերին մտնել Բոսֆոր և Դարդանելի տարածք և, այդպիսով, խոչընդոտել ռուսական նավերի՝ Միջերկրական ծովից դեպի Սև ծով տարանցումը[16]։ Փետրվարի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ հաստատել է, որ նեղուցները փակ են լինելու, որպեսզի կանխեն պատերազմի էսկալացիան, ինչպես նաև խոստացել է հարաբերություններ պահպանել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ukraine and Turkey start forming free trade zone, UNIAN (January 25, 2010)
  2. 2,0 2,1 Ukraine, Turkey may forge anti-Russian alliance in Black Sea, UNIAN (16 March 2016)
  3. Erdogan Tells Poroshenko Turkey Won't Recognize Crimea As Russian, Radio Free Europe (20 August 2016)
  4. Turkey does not review the position on Ukraine and Georgia in favor of, Ukrayinska Pravda (9 January 2017)
  5. «Візит турецького президента до Києва - перший крок до зони вільної торгівлі». Deutsche Welle.
  6. «Turks Living in Fear as Erdogan's Wrath Stretches to Ukraine».
  7. https://www.indopremier.com/ipotnews/newsDetail.php?jdl=CORRECTED___Ukraine_arrested_Turkish_blogger_for_Ankara__police&news_id=1385850&group_news=ALLNEWS&taging_subtype=UKRAINE&name=&search=y_general&q=UKRAINE,%20&halaman=1
  8. «In Kyiv, Erdogan Said All the Right Things -- Unless You're a Turkish Dissident in Ukraine».
  9. «Ukraine deports suspected Gulen supporters to Turkey - Al-Monitor: The Pulse of the Middle East».
  10. Abroad, Turkey (2021 թ․ հուլիսի 30). «Why the West should take Turkey's international abductions more seriously». Ahval. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  11. «Erdogan offers Ukraine-Russia peace summit to defuse crisis». Al Jazeera. AL Jazeera and News Agencies. 2022 թ․ փետրվարի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  12. . Reuters. 2022 թ․ փետրվարի 24 On 24 February, after the invasion started, Erdogan expressed his support for Ukraine https://www.reuters.com/world/ukraine-expects-solidarity-turkey-envoy-2022-02-24/ On 24 February, after the invasion started, Erdogan expressed his support for Ukraine. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  13. Gumrukcu, Tuvan (2022 թ․ փետրվարի 24). «Erdogan 'saddened' by Russian invasion, Ukraine urges Turkey to shut straits». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  14. Gumrukcu, Tuvan (2022 թ․ փետրվարի 25). «Erdogan says NATO, Western reaction to Russian attack not decisive». Reuters. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  15. AFP (2022 թ․ փետրվարի 26). «Turkey Urges Russia to End Conflict in Ukraine». The Moscow Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  16. «Turkey to implement pact limiting Russian warships to Black Sea». Reuters. 2022 թ․ փետրվարի 27. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  17. «Erdogan says Turkey cannot abandon ties with Russia or Ukraine». Reuters. 2022 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել