Բացել գլխավոր ցանկը

Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների կարգավիճակի մասին

Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիա[1], կոնվենցիա, որը վերականգնում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Սև ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ։ Կոնվենցիան ընդունվել է Սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ Կոնֆերանսում, որը տեղի է ունեցել 1936 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 21-ը, Մոնտրյո քաղաքում (Շվեյցարիա)։ Ընդ որում, Թուրքիան պարտավորվում էր պահպանել միջազգային ծովային իրավունքի սկզբունքները[2]:

ՊատմությունԽմբագրել

Սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ Կոնֆերանսը տեղի է ունեցել 1936 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 21-ը, Մոնտրյո քաղաքում (Շվեյցարիա)։ Մասնակցում էին ԽՍՀՄ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Հարավսլավիան, Ավստրալիան և Ճապոնիան[3]: Կոնֆերանսը գումարվել էր Թուրքիայի առաջարկությամբ՝ Լոզանի 1922-1923 թվականների կոնֆերանսում ընդունված Սևծովյան նեղուցների ռեժիմի մասին կոնվենցիայի վերանայման նպատակով (տե՛ս Լոզանի կոնֆերանս, Սևծովյան նեղուցների ռեժիմի մասին Լոզանի կոնվենցիաԻտալիան հրաժարվեց կոնֆերանսին մասնակցելուց, քանզի կոնֆերանսի մասնակից մյուս պետությունները պաշտպանում էին Իտալիայի դեմ միջազգային պատժամիջոցները՝Եթովպիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ[2]: Մոնտրյոյի կոնֆերանսում Մեծ Բրիտանիան հանդես եկավ սևծովյան և ոչ սևծովյան տերությունների ռազմական նավերի՝ նեղուցներով անցման հարցում բոլորի իրավունքների հավասարեցման առաջարկով, որով իսկ սահմանափակվելու էին ԽՍՀՄ ՌԾՈՒ-ի նավերի անցման իրավունքները։ Կոնֆերանսի վերջնարդյունքում այն չձախողվեց և վերջին հաշվով հանգեցրեց համաձայնեցված որոշումների ընդունմանը։ 1936 թվականի հուլիսի 20-ին մասնակից-երկրները ստորագրեցին նեղուցների ռեժիմի մասին նոր կոնվենցիան, որի հիման վրա Թուրքիան իրավունք ստացավ վերստին ռազմականացնելու (վերառազմականացնելու) նեղուցները, ինչից զրկված էր 1923-1936 թվականներին։

Կոնվենցիայի հիմնական դրույթներըԽմբագրել

Մոնտրյոյի կոնվենցիան բոլոր երկրների առևտրանավերին վերապահում է ազատ անցում նեղուցներով թե՛ խաղաղ, և թե՛ ռազմական ժամանակաշրջանում։ Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը սևծովյան և ոչ սևծովյան պետությունների վերաբերմամբ տարբեր է։ Սևծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով կարող են անցկացնել իրենց ցանկացած կարգի ռազմանավերը՝ պայմանով, որ նախապես Թուրքիայի իշխանություններին կծանուցեն այդ մասին։ Այնինչ ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար մտցված են էական սահմանափակումներ թե՛ կարգի (դասի), թե՛ տոննաժի (ջրատարողության) առումով։ Մասնավորապես՝ 1. ռազմանավերից անցնելու իրավունք ունեն միայն մանր վերջրյա նավերը, իսկ սուզանավերը և միջին ու խոշոր վերջրյա նավերը չեն կարող անցնել։ 2. Ոչ սևծովյան տերությունների՝ անցնելու թույլ տվություն ունեցող վերջրյա մանր նավերի ընդհանուր տոննաժն էլ Սև ծովում չպետք է գերազանցի 30 հազար տոննան։ Բայց սևծովյան պետությունների ռազմածովային ուժերի մեծացման դեպքում՝ ոչ սևծովյան տերությունների՝ անցնելու թույլ տվություն ունեցող վերջրյա մանր նավերի առավելագույն տոննաժը Սև ծովում կարող է հասնել 45 հազար տոննայի։ Ընդ որում Սև ծովում ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը։ Պատերազմին Թուրքիայի մասնակցության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Թուրքիան կհամարի, որ անմիջականորեն իրեն պատերազմ է պառնում, այս պետությանն իրավունք է վերապահված թույլատրել կամ չթույլատրել նեղուցներով ցանկացած կարգի (դասի) ռազմանավերի անցումը։ Այն պատերազմի ժամանակ, որին Թուրքիան չի մասնակցում, նեղուցները պետք է փակված լինեն ցանկացած պատերազմող տերության ռազմանավերի համար։ Մոնտրյոյի կոնվենցիան վերացրեց Լոզանի կոնվենցիայով նախատեսված նեղուցների գծով միջազգային հանձնաժողովը՝ վերջինիս գործառույթները փոխանցելով Թուրքիայի կառավարությանը։

  • Սևծովյան տերություններն են Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, ԽՍՀՄ-ը (մինչև 1991 թվականը), Ռուսաստանը (1991 թվականից), Ուկրաինան (1991 թվականից), Վրաստանը (1991 թվականից)։

Կոնվենցիայի նշանակությունըԽմբագրել

Մոնտրյոյի կոնֆերանսում ընդունված որոշումները իր ժամանակի համար դարձան մի քայլ առաջ՝ նեղուցների կարգավիճակի հարցում սևծովյան երկրների իրավունքների ճանաչման ուղու վրա։ Իտալիան Մոնտրյոյի կոնվենցիային միացավ 1938 թվականին[2]:

1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսում ԽՍՀՄ-ը փորձեց վերանայել Մոնտրյոյի կոնվենցիան, պահանջելով ռազմածովային բազաներ Դարդանելում և նեղուցներով անցման բարենպաստ ռեժիմ։ Միաժամանակ առաջ քաշվեցին ԽՍՀՄ տարածքային հավակնությունները Թուրքիայի հանդեպ։ Տվյալ պահանջներից ԽՍՀՄ-ը հրաժարվեց 1953 թվականին՝ Ստալինի մահից հետո, Խրուշչովի իշխանության գալով։

Կոնվենցիայի համատեքստում տեղի ունեցած կարևոր դեպքեր՝ առնչված ԱՄՆ-ինԽմբագրել

  • 2008 թվականին. Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտի ժամանակ Սև ծովի ջրատարածք (ակվատորիա) մուտք գործեց նշանակալից ջրատարողությամբ ամերիկյան ռազմանավ։ Այդ կապակցությամբ բարձրացավ Մոնտրյոյի կոնվենցիայի կիրառելիության հարցը։
  • 2014 թվականի փետրվարի 5. Ղրիմում իրադարձությունների կապակցությամբ Սև ծով մուտք գործեց ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Թեյլոր» ռազմանավը (անգլերեն՝ USS Taylor (FFG-50))։ Ռազմանավը Սև ծովի ջրատարածքում էր գտնվում մինչև մարտի 9-ը, դրանով իսկ 11 օր ավելի մնալով այնտեղ, քան թույլատրված է Մոնտրյոյի կոնվենցիայով[4]:

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել