Թուրք-բրիտանական հարաբերություններ

Թուրք-բրիտանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Երկու պետություններն էլ մի քանի անգամ եղել են պատերազմի մեջ, օրինակ Առաջին համաշխարհային պատերազմը։ Որոշ զինված հակամարտություններում պետությունները դաշնակիցներ էին, օրինակ՝ Ղրիմի պատերազմում։ Մեծ Բրիտանիան այժմ դեսպանատուն ունի Անկարայում[1], իսկ Թուրքիան՝ իր դեսպանությունը Լոնդոնում[2]։

Թուրք-բրիտանական հարաբերություններ
Մեծ Բրիտանիա և Թուրքիա

Միացյալ Թագավորություն

Թուրքիա

Թուրքիան և Մեծ Բրիտանիան լավ երկկողմ հարաբերություններ ունեն[3]։ Թուրքիայի նախագահ Ջևդեթ Սունայը Մեծ Բրիտանիա պետական այց է կատարել 1967 թվականի նոյեմբերին[4]։ Թուրքիայի մեկ այլ նախագահ Քենան Էվրենը 1988 թվականի հուլիսին պետական այցով Միացյալ Թագավորություն է այցելել։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II Թուրքիա է այցելել 1971 թվականի հոկտեմբերին և 2008 թվականի մայիսին[5]։ Երկու երկրներն էլ G20-ի անդամ են, և Մեծ Բրիտանիան աջակցում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։

Պատմություն խմբագրել

1600 թվականին ստեղծվեց անգլո-մարոկկոյի դաշինքը Անգլիայի և բարբարոսական ափի Օսմանյան կայսրության վասալ պետությունների միջև։

Մանդատ Պաղեստինում խմբագրել

 
Էդուարդ VIIIԹուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ Ստամբուլում, 1936 թվականի սեպտեմբերի 4
 
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Եղիսաբեթ II թագուհին Chatham House-ում կայացած միջոցառմանը, 2010 թվականի նոյեմբեր

Օսմանյան կայսրությունը, որի մաս էր կազմում Պաղեստինը, կազմալուծվեց Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և պաշտոնապես լուծարվեց 1923 թվականին՝ Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն։ Մեծ Բրիտանիան հայտարարել է հրեական «հայրենիքի» ստեղծմանը աջակցելու իր մտադրության մասին՝ hամաձայն Բալֆուրի 1917 թվականի հռչակագրի։ Եգիպտոսի Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատար Արթուր Հենրի Մակմագոնը 1915 թվականի երկրորդ կեսին ինտենսիվ նամակագրություն էր վարում Մեքքայի շերիֆ Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի հետ։ Այս նամակներում արտահայտված խոստումները արաբների կողմից ընկալվեցին որպես պաշտոնական համաձայնագիր իրենց և Մեծ Բրիտանիայի միջև և հանգեցրին արաբների ապստամբությանը Օսմանյան կայսրության դեմ։ Բրիտանական ռազմական գործիչները, ինչպիսիք են գեներալ Ալլենբին կամ հայտնի Թոմաս Էդվարդ Լոուրենսը, զգալի ներդրում են ունեցել 1917 թվականին Օսմանյան զորքերի ջախջախման գործում, ինչը բրիտանական և ֆրանսիական զորքերի կողմից գրավեց Սինայի թերակղզին և Մեծ Սիրիայի մեծ մասը։ Այս տարածքները անգլիացիների վերահսկողության տակ էին մինչև պատերազմի ավարտը։

Կիպրոսի հակամարտություն խմբագրել

Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունից ռազմակալեց Կիպրոս կղզին 1878 թվականին և պաշտոնապես բռնակցեց այն որպես իր գաղութ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբում։ Մեծ Բրիտանիան կղզում երկու ռազմաբազա է պահպանել իր ինքնիշխանության ներքո 1960 թվականին Կիպրոսի անկախացումից հետո։ Ի պատասխան պետական հեղաշրջման փորձի, որը կազմակերպել էր Հունաստանի ռազմական խունտան՝ կղզին մայրցամաքային Հունաստանի հետ միավորելու նպատակով, Թուրքիան կղզի ներխուժեց 1974 թվականի հունիսին։ Արդյունքում Կիպրոսի բնակչության ավելի քան մեկ քառորդը վտարվեց կղզու գրավյալ հյուսիսային մասից, որտեղ կիպրոսցի հույները կազմում էին բնակչության 80 %-ը։ Ավելի քան մեկ տարի անց՝ 1975 թվականին, հակամարտության պատճառով շուրջ 60,000 կիպրացի թուրք տեղափոխվեց հարավից հյուսիս[6]։ Թուրքական ներխուժումն ավարտվեց Կիպրոսի բաժանմամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից պահպանվող կանաչ գծի հատկացմամբ, որը սահմանազատում է կղզու հունական և թուրքական գոտիները։ 1983 թվականին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) անկախություն հռչակեց, թեև Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է այն[7]։ Մեծ Բրիտանիան Հունաստանի և Թուրքիայի հետ միասին Կիպրոսի անկախության և կարգավիճակի մասին երաշխավորության պայմանագիր ստորագրած երկիրն է[8]։

Առևտուր խմբագրել

Մեծ Բրիտանիան Գերմանիայից հետո Թուրքիայից ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողն է։ Թուրքիան Մեծ Բրիտանիա է արտահանում ապրանքների ընդհանուր ծավալի շուրջ 8 %-ը[9]։ Ամեն տարի մոտ 2,5 միլիոն բրիտանացի արձակուրդ է անցկացնում Թուրքիայում[10], իր հերթին տարեկան 100 000 թուրք է այցելում Մեծ Բրիտանիա։

ԵՄ անդամակցություն խմբագրել

Մեծ Բրիտանիան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենավճռական կողմնակիցն էր։ ԵՄ-ն և Թուրքիան միմյանց հետ կապված են Մաքսային միության մասին համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 31-ին[11]։ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է դարձել 1999 թվականից։ 2010 թվականին BBC-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը դժգոհ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դանդաղ տեմպից[12]։ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ավանդաբար եղել է Թուրքիայի եվրոպական ձգտումների ջատագովը[13]։ Սակայն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման հետ Ջոնսոնի, ինչպես և նրա երկրի դիրքորոշումն այս հարցում, ընդհանուր առմամբ, կորցրել է իր կարևորությունը[14]։

Ռազմական համագործակցություն խմբագրել

2017 թվականի հունվարին Թերեզա Մեյի Թուրքիա կատարած այցի ժամանակ բրիտանական BAE Systems պաշտպանական ընկերության և թուրքական օդատիեզերական արդյունաբերության (TAI) ներկայացուցիչները շուրջ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ համաձայնագիր են ստորագրել՝ հինգերորդ սերնդի թուրքական TF-X կործանիչի մշակմանն օգնելու նպատակով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 4 мая 2008-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Turkish Embassy in London». Embassyhomepage.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 9 августа 2007-ին. Վերցված է 13 июля 2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Ceremonies: State visits». Official web site of the British Monarchy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Outward state visits made by the queen since 1952». Official web site of the British Monarchy. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  6. «BBC ON THIS DAY - 20 - 1974: Turkey invades Cyprus». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  7. Salin, Ibrahm . “Cyprus: Ethnic Political Components.” Oxford: University Press of America. 2004, p.29
  8. «Openning SBA Administration Official Web....n». Mod.uk. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  9. «The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  10. «Commercial and economic relations between Turkey and the United Kingdom». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. «Turkey - Trade - European Commission». Ec.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  12. «Cameron 'anger' at slow pace of Turkish EU negotiations». BBC News. 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  13. «LET TURKEY IN » 16 Nov 2002 » The Spectator Archive». Archive.spectator.co.uk. 2002 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  14. «Boris Johnson dismisses fears that trade will be hit by Brexit». dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 10 ноября 2018-ին.
  15. «Britain, Turkey sign defence deal to develop Turkish fighter jet». Reuters. 27 января 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Barlas, Dilek, and Şuhnaz Yilmaz. "Managing the transition from Pax Britannica to Pax Americana: Turkey’s relations with Britain and the US in a turbulent era (1929–47)." Turkish Studies (2016): 1-25.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրք-բրիտանական հարաբերություններ» հոդվածին։