Քենան Էվրեն
Ահմետ Կենան Էվրեն (թուրքերեն՝ Ahmet Kenan EvrenAhmet Kenan Evren ( հուլիսի 17, 1917, Ալաշեհիր, Մանիսա, Օսմանյան կայսրություն - մայիսի 9, 2015, Անկարա, Թուրքիա) թուրք ռազմական, պետական գործիչ։ Մահվանից ոչ շատ առաջ դատապարտվել է ցմահ ազատազրկման[1]։
Ահմետ Կենան Էվրեն Ahmet Kenan Evren | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1982-1989 | |||
Նախորդող | Ֆահրի Կուրուտուրկ | ||
Հաջորդող | Տուրգուտ Օզալ | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | Maltepe Military High School?, Թուրքական ռազմական ակադեմիա, School of Artillery and Missiles?, Army War Institute? և Balıkesir Lisesi? | ||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և ռազմական գործիչ | ||
Ազգություն | Թուրք | ||
Դավանանք | Իսլամ | ||
Ծննդյան օր | հուլիսի 17, 1917 | ||
Ծննդավայր | Մանիսա | ||
Վախճանի օր | մայիսի 9, 2015 | ||
Վախճանի վայր | Անկարա | ||
Գերեզման | Թուրքական պետական գերեզմանատուն | ||
Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ամուսին | Սեկինե Էվրեն (1922-1982) | ||
Զավակներ | Շենայ, Գյուլայ, Միրայ | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
ԿենսագրությունԽմբագրել
Կենան Էվրեն ավարտել է ռազմական դպրոց (1938) և ռազմական ակադեմիա (1948)։ Մասնակցել է Կորեական պատերազմին[2]։ 1974 թվականին ստացել է գեներալի կոչում, 1977 թվականին զբաղեցրել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, 1978 թվականից եղել է գլխավոր շտաբի պետ։ 1975 թվականին Կենան Էվրենը գլխավորել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդը[2]։
Ռազմական հեղաշրջումը և հետագա գործունեությունըԽմբագրել
Կենան Էվրենը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից։ Հեղաշրջումից հետո նա զբաղեցրել է գերիշխող դիրք նոր վարչության մեջ, իսկ հետո ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1989 թվականը։
Հեղաշրջումը և Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել են մասսայական քաղաքական ճնշումներով. 178 հազար մարդ ձերբակալվեց, 64 հազարը բանտարկվեց, 30 հազարը զրկվեց քաղաքացիությունից, 450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվեց մահապատժի շատերը անհետ կորան։
Դատական հետապնդումԽմբագրել
2012 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի դատական մարմինները մեղադրեցին Կենան Էվրենին և իր զինակից Տաքսինա Շախինակին (Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարին) 1980 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ Դատախազությունը նրանց համար ցմահ ազատազրկում էր պահանջում։
2014 թվականին հունիսի 18-ին Անկարայի 10-րդ քրեական դատը նրանց մեղավոր ճանաչեց «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման, ինչպես նաև զրկեց նրանց զինվորական կոչումներից[1]։
ՄահԽմբագրել
2015 թվականի մայիսի 1-ին որովայնի սուր ցավով նա տեղափոխվել է հիվանդանոց և հենց այնտեղ մայիսի 9-ին մահացել է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1264416 Экс-президент Турции Кенан Эврен приговорен к пожизненному заключению
- ↑ 2,0 2,1 The International Who’s Who 2004. Р. 508.