«Թոր։ Մռայլ աշխարհը» (անգլ.՝ Thor: The Dark World), գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Marvel Comicsհամանուն կոմիքսների գրքի վրա։ Համարվում է «Թոր» ֆիլմի սիկվելը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ութերորդ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դոն Փեյնը, սցենարի հեղինակներն են Քրիստոֆեր Յոսթը, Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն Մաքֆիլին։ Գլխավոր դերերում նկարահվել են Քրիս Հեմսվորթը, Նատալի Փորտմանը, Թոմ Հիդլսթոնը, Ստելան Սքարսգարդ, Իդրիս Էլբան, Քրիստոֆեր Էքլսթոնը, Ադելավե Աինուոյե-Ագդաբաջեն, Քեթ Դեննինգսը, Ռեյ Սթիվենսոնը, Զաքարի Լիվայը, Տադանոբու Ասանոն, Ջեյմի Ալեքսանդրը, Ռենե Ռուսոն և Էնթոնի Հոփքինսը։

Թոր։ Մռայլ աշխարհը
անգլ.՝ Thor: The Dark World
Թատրոնային թողարկման պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[2][1][3][…], ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և արկածային ֆիլմ
ՀիմքԹոր
Թվականնոյեմբերի 8, 2013[3][4], հոկտեմբերի 31, 2013[5][6], հոկտեմբերի 31, 2013[7] և նոյեմբերի 14, 2013[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլան Թեյլոր[2][9][10][…]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Յոսթ[11], Քրիստոֆեր Մարկուս[11], Սթիվեն ՄաքՖիլի[11], Դոն Փեյն[12] և Ռոբերտ Ռոդեթ[12]
ԴերակատարներՔեթ Դենինգս[2][3][11][…], Քրիս Հեմսվորթ[2][3][9][…], Նատալի Փորտման[2][3][9][…], Թոմ Հիդելսթոն[2][3][9][…], Ստելլան Սկարսգորդ[2][3][9][…], Իդրիս Էլբա[2][3][11][…], Քրիստոֆեր Էքլստոն[2][3][11][…], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[2][3][11][…], Ռեյ Սթիվենսոն[2][3][11][…], Զաքարի Լևի[2][11][13][…], Տադանոբու Ասանո[2][13], Ջեյմի Ալեքսանդր[2][11][13][…], Ռենե Ռուսսո[2][11][13][…], Էնթոնի Հոփքինս[2][3][11][…], Քլայվ Ռասել[2][13], Քրիս Օ’Դաուդ[2][11][13][…], Էլիս Մաուդ Քրիգե[2][13], Բենիսիո դել Տորո[2][11][13][…], Բրեթ Թաքեր[13], Քրիս Էվանս[13], Օֆելյա Լովիբոնդ[13], Ռիչարդ Բրեյք[13], Սթեն Լի[13][14], Թոնի Քարրան[2][13], Թալուլա Ռայլի[12][13], Ռիչարդ Ուիթեն[12], Ջոնաթան Հովարդ[15], Ռամոն Մորգան[15], Օբադա Ալասադի[15], Imaan Chentouf?[15], Քլեր Բրաուն[15], Հենրի Քալքութ[15], Ավա Քեյթոն[15], Էբբի ՄակՔեն[15], Թոմաս Առնոլդ[15], Սեմ Սուեյնսբերի[15], Քոնոր Դոնահի[15], Ռոյս Փիրեսոն[15], Անաբել Նորբերի[15], Սոֆի Քոսոն[15], Ջասթին Էդվարդս[15], Գրաֆադ Գլին[15], Սթիվ Սքոթ[15] և Ռիչարդ Ուորթոն[15]
ՕպերատորՔրամեր Մորգենթաու
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժԴեն Լիբենթալ և Ուայաթ Սմիթ
Պատմվածքի վայրԼոնդոն և Ասգարդ
Նկարահանման վայրԻսլանդիա, Լոնդոն և Սըրրի
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն112 րոպե[16]
Բյուջե170 000 000 $
Շահույթ644 783 140 $ և 206 362 140 $[17]
Պաշտոնական կայքէջ
 Thor: The Dark World Վիքիպահեստում

«Թոր։ Մռայլ աշխարհ» ֆիլմի արտադրությունն սկսել է 2011 թվականի ապրիլին, երբ պրոդյուսեր Քևին Ֆեյջը հայտարարեց «Վրիժառուները» քրոսովորի սիկվելի մասին։ 2011 թվականի հուլիսին Քեննեթ Բրանան՝ «Թոր»-ի ռեժիսորը, լքեց նախագիծը։ Բրայան Կիրկը և Փեթի Ջենքինսը սկսեցին նկարահանել ֆիլմը, իսկ 2012 թվականի հունվարին ստեղծագործական խմբին միացավ Թեյլորը։ 2012 թվականի օգոստոսին լրացվեց երկրորդական դերասանական կազմը, որում կային Էքլսթոունը, Դենինգսը և Ակինուոյե-Ագդաբաջեն։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի սեպտեմբերին Սուրեյում (Անգլիա), որից հետո շարունակվեցին Իսլանդիայում և Լոնդոն և տևեցին մինչև 2012 թվականի դեկտեմբեր։ Իր ետարտադրական փուլում «Թոր։ Մռայլ աշխարհը» փոխակերպվեց 3D ֆիլմի։

Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Օդեոնի Լեսեստեր հրապարակում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2013 թվականի նոյեմբերի 8-ին։ Ֆիլմն ստացավ խառը գնահատականներ[18][19], սակայն ունեցավ համաշխարհային կոմերցիոն հաջողություն. ողջ շահույթը կազմել է մոտ 644 միլիոն դոլար։ Երրորդ՝ «Թոր։ Ռագնարյոկ» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։

Սյուժե

խմբագրել

Հազարամյակներ են անցել այն ժամանակվանից, երբ Օդինի հայր Բյորը հաղթեց Մալեկիտի գլխավորած Սև էլֆերին, ով ցանկանում էր տիեզերքը բերել իր նախկին տեսքին՝ Եթերով ոչնչացնելով Ինն աշխարհները, որը մատերիան դարձնում է սև մատերիա։ Մալեկիտի ջախջախումից հետո լքելով իր բանակը՝ նա թաքնվեց, իսկ Բյորը հրամայեց Եթերը թաքցնել այնքան խորը, որքան հնարավոր է։

Մեր օրերում Թորն զբաղվում է Ինն աշխարհներում կարգուկանոնի վերականգնումով։ Լոկին ձեռնաշղթաներով փակված է Ասգարդի բանտում, և նրա մայրը, մշտապես անհանգստանալով նրա համար, հաճախակի է այցելում։ Այդ ժամանակ երկրում՝ Լոնդոնում, Ջեյն Ֆոսթերը գտնում է անբացատրելի անոմալիա, որն ստիպում է իրերին մեկ անհետանալ, մեկ կրկին հայտնվել մեկ այլ վայրում։ Դա ուղեկցվում է ձգողականության խախտմամբ, ինչի պատճառով որոշ մեքենաներ թռչում են օդնում։ Անցնելով անոմալիաներից մեկով՝ Ջեյնը հայտնվում է Եթերի մոտ, որը միանգամից մտնում է իր մարմին։

Թորը ամեն երեկո հետևելով Ջեյնին վերականգնված Ծիածանե կամրջից, իմանում է, որ դարպասների պահապանը կորցրել է նրան իր տեսադաշտից, և ուղևորվում է որոնելու։ Այդ ընթացքում Ջեյնը գիտակցության է գալիս գործարանում, որտեղ և նկատվել էին անոմալիաները։ Այդ ժամանակ Դարսին, անհանգստանալով ընկերուհու անհետացմամբ, ում մասին ոչինչ չգիտեր արդեն հինգ ժամ, ոստիկանություն էր զանգահարել։ Երբ օրենքի պահապաններից մեկը ցանկանում է բռնել Ջեյնի ձեռքերը, նրան ետ է շպրտում ուժեղ իմպուլսը։ Այդ ժամանակ հայտնված Թորը գլխի է ընկնում, որ ուժի աղբյուրը կրում է ոչ երկրային բնույթ և Ջեյնին իր հետ տանում է Ասգարդ։ Օդինը ճանաչում է Ջեյնի մեջ մտած ուժը՝ որպես Եթեր և կանխատեսում նրա մոտալուտ մահը։ Նա ցանկանում է, որ Թորը ետ տանի Ջեյնին Երկիր, սակայն Ֆրիգան իր խնամակալության տակ է վերցնում նրան։

Արթնանալով Եթերի ուժից՝ Ամելկիտը և իր բանակը հարձակվում են Ասգարդի վրա։ Ջենի մեջ գտնելով Եթերի աղբյուրը՝ նրանք ցանկանում են իրենց հետ տանել աղջկան, սակայն Ֆրիգան թաքցնում է նրան, ինչի արդյունքում ինքն է զոհվում։ Հարձակումը հետ է մղված, սակայն Օդինն անհանգստանում է։ Ֆրիգայի թաղմանից հետո նա ցանկանում է Մալեկիտին հաղթել կռվում։ Թորը հասկանում է, որ կռվի արդյունքում շատ զոհեր կլինեն և խնդրում է հորը իրեն ու Ջեյնին տանել Մռայլ աշխարհ և այնտեղ նրա մարմնից հանել Եթերը, սակայն մերժում է ստանում։ Դա ստիպում է օգնություն խնդրել Լոկիից, ով գիտի գաղտնի աշխարհներ տանող ճանապարհներ։ Լոկին համաձայնում է օգնել, քանի որ ցանկանում է վրեժ լուծել մոր համար։ Նա Թորի ու Ջեյնի հետ փախչում է Ասգադից և երկուսին էլ փրկում է այն բանից հետո, երբ Մալեկիտը հանում Եթերը Ջեյնի միջից։ Թորը թողնում է մեռած եղբոր մարմինը, ով իր փրկության համար ինքնազոհողության էր գնացել։ Նա Ջեյնի հետ ուղևորվում է Երկիր, որտեղ Դարսին իր օգնական Յենի օգնությամբ հոգեբուժարանից հանում է գիտնական Էրիկ Սելվիգին, ով այդտեղ հայտնվել էր մարդկանց ինն աշխարհների մոտենալու մասին տեղյակ պահելու պատճառով։

Ջեյնը, Թորը և բժիշկ Սելվիգը մշակում են Մալեկիտի դեմ դիմակայելու ծրագիր՝ օգտագործելով Երկրի վրայի տարածական անոմալիաները։ Մալեկիտը ցանկանում է օգտագործել աշխարհների հավասարեցումը, որպեսզի Եթերի էներգիան ուղարկի դրանց միջով և տիեզերքում վերստեղծի Սև էլֆերի աշխարհը։ Ջեյնի և Սելվիգի օգնությամբ Թորին հաջողվում այնքան մոտենալ Մալեկիտին, որ կարողանա հարվածել նրան մուրճով։ Անոմալիաների միջոցով սև էլֆերը և իրենց նավը ետ են գնում իրենց ավերված աշխարհ։

Ջեյնը մնում է Երկրի վրա, իսկ Թորը վերադառնում է հոր մոտ՝ Ասգարդ։ Նա խնդրում է Օդինին իրեն ազատել Ինն աշխարհներում թագավորելու պարտականությունից և պատմում է Լոկիի զոհաբերության մասին։ Օդինը որդուն հաջողություն է մաղթում, սակայն չի տալիս իր օրհնությունը։ Երբ Թորը լքում է դղյակը, Օդինը վերածվում է կենդանի և առողջ Լոկիի՝ գահին նստած հոր դիմակի տակ։

Տիտրերից հետո հայտնվում են Վոլշթագը և Սիֆը, ովքեր Կոլեկցիոներին են փոխանցում Եթերի պահպանման գործը, քանի որ վախենում են այն միաժամանակ պահել Տեսարակտի հետ՝ Ասգարդում։ Նրանց գնալուց հետո Կոլեկցիոներն ասում է․ «Մեկը կա, մնացին հինգը» (ի նկատի ունի Անսահմանության քարերը)։ Վերջին տեսարանում Յոտունհեյմի գազանը, ով նախկինում՝ վերջին մարտի ժամանակ, անցել էր միջտարածական պորտալով, Լոնդոնում թռչուններ է որսում։

Դերակատարներ

խմբագրել

Ընդհանուր առմամբ ֆիլմում նկարահանվել են թվով 70 դերասաններ՝ չհաշված մասսայական տեսարանները։

  • Քրիս Օ'Դաուդ` Ռիչարդ
  • Կլայվ Ռասսել` Թյուր
  • Բենիսիո Դել Տորո՝ Կոլեկցիոներ / Թանելիր Թիվան
  • Օֆելյա Լովիբոնդ` Կարինա, Կոլեկցիոների օգնական
  • Սթեն Լի` հոգեբուժարանի հիվանդ (կամեո)
  • Քրիս Էվանս` Սթիվ Ռոջերս / Կապիտան Ամերիկա (կամեո)[20]
  • Թոնի Կարրան` Բյոր (տիտրերում նշված չէ)
  • Էլիս Կրիգե` Էյր
  • Ջասթին Էդվարդս` Ոստիկանության աշխատակից
  • Տալուլա Ռայլի՝ բուժքույր
  • Ռիչարդ Բրեյք՝ Էյնհերիյի Լեյտենանտ
  • Բրետ Թաքեր՝ Էյնհերիյի գվարդիայի զինվոր
  • Ռիչարդ Ուորթոն՝ երաժիշտ, կամեո (տիտրերում նշված չէ)
  • Ջուլիան Սթոուն՝ հնչյունավորման դերասան (տիտրերում նշված չէ)

Ստեղծում

խմբագրել
 
Թոմ Հիդելսթոնը Լոկիի՝ Օդինի հոգեորդու կոստյումով

2011 թվականի ապրիլին Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆեյջը հայտարարեց, որ «Վրիժառուներ»-ից հետո Թորն ուղևորվում է նոր արկածներ փնտրելու։ «Թոր»-ի ռեժիսոր Քեննեթ Բրանան մեկնաբանեց Ֆեյջի հայտարարությունը․ «Նրա ասածն ինձ համար նորություն է։ <…> Իմ արյան մեջ շատ կա իռլանդական սնահավատություն, որպեսզի ենթադրեմ, որ կհայտնվի «Թոր 2»-ը։ Սակայն, եթե Marvel-ն ասում է, որ դա կիրականանա, ապա ճիշտ է»[21]։ Բացի այդ, Ֆեյջը նշեց, որ նոր պլաններ կառուցելուց առաջ նրանց ուշադրության կենտրոնում է ֆիլմի առաջին մասի շահույթային հաջողությւոնը և ասաց. «Դոն Փեյնն արդեն աշխատում է երկրորդ մասի սցենարի վրա։ Մենք ունենք մի քանի ծրագրեր՝ կապված Քեննեթ Բրանայի հետ, որպեսզի քննարկենք նրա վերադարձը, սակայն այժմ ողջ ուշադրությունը կենտրոնացվում է առաջին ֆիլմի վրա»[22]։ 2011 թվականի հունիսինWalt Disney Pictures-ը և Marvel Studios-ը հայտարարեցին, որ երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 26-ին[23][24]։ Քրիս Հեմսվորթը կրկին կհայտնվի Թորի դերում, իսկ Քեննեթմ Բրանան կլքի ռեժիսորի աթոռը, սակայն կմնա որպես պրոդյուսեր[25], ընդ որում, Բրանայի խոսքերով, այդ որոշումը փոխադարձ էր[26]։ Թողարկման օրվա մասին հատարարելու հաջորդ օրը Դոն Փեյնը հաստատեց, որ հրավիրվել է գրելու երկրորդ ֆիլմի սցենարը[27]։

2011 թվականի հուլիսին դերասան Իդրիս Էլբան San Diego Comic-Con International-ի ժամանակ IGN կայքին տված հարցազրույցում հայտնեց, որ պետք է ֆիլմի սիկվելում կրկին հանդես կգա Հեյմդալի դերում[28], իսկ մեկ ամիս անց հաստատեց, որ պայմնանագիրը կքնված է[29]։ Օգոստոսին պարզ դարձավ, որ բանակցություններ են վարվում ռեժիսոր Բրայան Կիրկի հետ։ Պայմանագրի կնքման դեպքում այն կդառնար Հոլիվուդում Կիրկի դեբյուտը։ Նախկինում նա աշխատել էր «Գահերի խաղը» և «Ընդհատակյա կայսրություն»-ը հեռուստասերիալները HBO հեռուստաալիքի, «Դեքսթեր»-ը՝ Showtime-ի և «Լյութեր»-ը՝ BBC One-ի համար[30]։

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թոմ Հիդելսթոնը կրկին կհայտնվի Լոկիի դերում։ MTV-ի տված հարցարզրույցին Հիդելսթոնը նշեց, որ իր կերպարը «պետք է պատասխան տա իր արածների համար»[31][32]։ Նույն ամսում Բրայան Կիրկը ստուդիայի հետ ֆինանսական և ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով որոշեց հրաժարվել ռեժիսորի պաշտոնից, որի համար արդեն բանակցություններ էր սկսվել Փեթթի Ջենքինսի հետ, ով հայտնի է «Հրեշ» ֆիլմով և «Սպանություն» հեռուստասերիալով[33]։ Սեպտեմբերին Ռեյ Սթիվենսոնը պատմեց, որ հնարավոր է վերադառնա Վոլշթագի դերով, «եթե Վրիժառուները բոլոր աշխարհները մեկ ամբողջության մեջ չտեղափոխեն»[34], իսկ Ջոշուա Դալլասը հաստատեց, որ կրկին կխաղա Ֆանդրալի դերը[35]։ Քջին Ֆեյջը ասաց, որ սիկվելի ստեղծողները ցանկանում են լայնացնել Ասգարդ մոլորակի ինն աշխարհները, իսկ Թորը «բառի բուն իմաստով կտեղափոխվի այլ տիեզերքներ»[36]։ Առաջին ֆիլմում ցուցադրվեցին դրանցից միայն երկուսը՝ Ասգարդն ու Յոտունհեյմը, իսկ մնացածը հիշատակվեցին ֆլեշբեքերում և Թորի պատմություններում։ Հոկտեմբեր ամսին ստուդիան հայտնեց ֆիլմի թողարկման թարմացված ամսաթիվը՝ 2013 թվականի նոյեմբերի 15[37]։ Հենց այդ նույն օրը Փեթթի Ջենքինսը պաշտոնապես դարձավ «Թոր 2»-ի ռեժիսորը, իսկ Նատալի Փորտմանը պատմեց, որ կրկին կխաղա Ջեյն Ֆոսթերի դերը[38]։

Չնայած պայմանագիրը կնքված էր, 2011 թվականի դեկտեմբերին Ջենքինսը հրաժարվեց ռեժիսորի աթոռից՝ ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[39][40]։ Նույն ամսում The Hollywood Reporter-ը հայտնեց, որ Marvel-ը վերանայում է Ալան Թեյլորի թեկնածությունը։ Marvel-ը նաև փնտրում էր նոր սցենարիստի, որպեսզի վերանայվի Փեյնի սցենարը և ցանկանում էր այդ պաշտոնին տեսնել Ջոն Քոլլիին, Ռոբերտ Ռոդետին կամ Ռոջեր Էֆերիին[41]։ Հենց այդ ամսում էլ ռեժիսոր դարձավ Ալան Թեյլորը[42]։

2012 թվականի հունվարին Թոմ Հիդլսթոնը հայտնեց, որ ֆիլմի նկարահանումները պլանավորվում են իրակացվել Լոնդոնում 2012 թվականի ամռանը[43]։ Նույն ամսում հայտնեց, որ սցենարիստը կլինի Ռոբերտ Ռոդետը, ով հայտնի էր «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմով[44], և այդ օրը դերասանուհի Ջեյմի Ալեքսանդրը, ով խաղացել էր Սիֆի դերը, հայտնեց, որ նույնպես կհայտնի սիկվելումе[45]։

Մայիս ամսին սկսեցին Մեդսոն Միքլեսոնի հետ բանակցությունները՝ չարագործներից մեկի դերում հայտնվելու համար[46]։ Այդ նույն օրը Էնթոնի Հոփքինսը, ով խաղացել էր Օդինի դերը, հայտնեց, որ համաձայն է հետագայում կրնկնելու իր դերը, եթե նման առաջարկ ստանա[47]։ Ամսվա վերջին Disney-ը ֆիլմի դուրս գալու օրը տեղափոխեց 2013 թվականի նոյեմբերի 8[48]։ 2012 թվականի հունիսին Ջոշուա Դալլասը ստիպված եղավ «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի համար հրաժարվել սիկվելի իր դերից[49]։ Ըստ The Hollywood Reporter-ի հաղորդագրության՝ Ֆանդրալայի դերի համար դիտարկվեց նաև Զաքարի Լիվայի թեկնածությունը, ով կարողացավ խաղալ նաև առաջին սերիայում, սակայն նա զբաղված էր «Չակ» սերիալի նկարահանումներով[50]։

Նկարահանումներ

խմբագրել
 
«Թոր: Մռայլ աշխարհ» ֆիլմի նկարահանման հրապարակը Բորն Վուդում, Սուրրեյ

Նկարահանումներն սկսեցին 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Բարն Վուդում (Սուրրեյ)[51]։ Comikaze Expo 2012-ին Թորի համահեղինակ Սթեն Լին պատմեց, որ նա ֆիլմում կհայտնվի կամեոյով[52]։ Մի քանի շաբաթ անց դերասանական կազմին միացան Կլայֆ Ռասսելը և Ռիչարդ Բրեյքը՝ համապատասխանաբար Թյուրայի և Էնհերիի կապիտանի դերերում[53]։ Ֆիլմի նկարահանումների առաջին ամսվա վերջին Ջեյմի Ալեքսանդրը վնասվածք ստացավ՝ սայթաքելով անձրևի ժամանակ[54]։ 2012 թվականի հոկտեմբերին արտադրությունը տեղափոխվեց Իսլանդիա, որտեղ նկարահանումներն իրականացվեցին Դոմադալուրեյում, Սքոուգրաֆոսսում, Ֆյադրարգլուֆյուրեյում և Սկեյդարայում[55]։ Հոկտեմբերի վրեջից նկարահանումները շարունակվեցին Լոնդոնի Գրիվինական հիվանդանոցում[56]։ Ինչպես նաև հոկտեմբերին Disney-ը հայտարարեց, որ ֆիլմը դուրս կգա 3D ձևաչափով[57]։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Ջեյմի Ալեքսանդրն իր Թվիթթերում գրեց, որ նկարահանումներն ավարտվել են[58]։

Սթեն Լին՝ Marvel-ի տիեզերքի ստեղծողը, ով Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի նախկին ֆիլմերում հայտնվել էր կամեոներով, հայտնվեց մի տեսարանում, որտեղ հոգեբուժարան տեղափոխված Էրիկ Սելվիգը պատմում է մոտալուտ վերացման մասին։ Նա լսում է մեկ այլ հիվանդ, ումից Սելվիգը վերցրել էր երկարաճիտ կոշիկ՝ փորձելով բացատրել, թե ինչպես են աշխարհները մտնում իրար մեջ։

Երաժշտություն

խմբագրել

2012 թվականի օգոստոսին Պատրիկ Դոյլն ասաց, որ զրույցներ է տանում ռեժիսորի հետ ֆիլմի երաժշտությունը ստեղծելու համար[59]։ 2013 թվականի ապրիլից Քարթեր Բարուելը կանչվեց ֆիլմի երաժշտության կոմպոզիտորը դառնալու համար[60], սակայն հաջորդ ամսում նա լքեց ծրագիրը՝ ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[61]։ 2013 թվականի հունիսին Marvel-ը ներգավեց Բրայան Թայլերին, ով աշխատել էր «Երկաթե մարդը 3»-ի երաժշտությունը[62][63]։

Երգացանկ

խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է՝ Բրայան Թայլեր[64]։

# Անվանում Տևողություն
1. «Thor: The Dark World»   2:10
2. «Lokasenna»   2:31
3. «Asgard»   1:55
4. «Battle of Vanaheim»   1:39
5. «Origins»   3:49
6. «The Trial of Loki»   2:38
7. «Into Eternity»   3:40
8. «Escaping the Realm»   3:53
9. «A Universe from Nothing»   2:20
10. «Untouchable»   4:08
11. «Thor, Son of Odin»   1:51
12. «Shadows of Loki»   2:25
13. «Sword and Council»   3:46
14. «Invasion of Asgard»   2:59
15. «Betrayal»   4:02
16. «Journey to Asgard»   2:17
17. «Uprising»   2:35
18. «Vortex»   2:20
19. «An Unlikely Alliance» (Includes) 3:47
20. «Convergence»   3:42
21. «Beginning of the End»   5:20
22. «Deliverance»   2:21
23. «Battle Between Worlds»   3:29
24. «As the Hammer Falls»   2:40
25. «Legacy»   4:08
26. «Marvel Studios Fanfare»   0:29

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Օդեոն Լիսեստեր հրապարակում, Լոնդոն[65][66]։ Ֆիլմի Մեծ Բրիտանիայում մեծ էկրաններին բարձրացավ մի քանի օր շուտ՝ հոկտեմբերի 30-ին[67]։ Ֆիլմի Հյուսիսային Ամերիկայի պրեմիերան տեղի ունեցավ Հոլիվուդի El Capitan Theatre-ում, 2013 թվականի նոյեմբերի 7-ին[68]։

Ընդունում

խմբագրել

Շահույթ

խմբագրել

«Թոր։ Մռայլ աշխարհը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 206.4 միլիոն դոլար և 438.միլիոն դոլար՝ Ամերիկայից դուրս, իսկ հավաշխարհային շահույթը կազմեց 644.6 միլիոն դոլար[69]։ Այն առաջ անցավ իր նախկինից՝ թողարկումից ընդամենը 19 օր անց[70]։ Ըստ Deadline.com-ի, որ հաշվարկել էր ֆիլմի բոլոր ծախսերը, մաքուր հասույթը կազմեց 139.4 միլիոն դոլար[71]։

Քննադատություն

խմբագրել

Կինոքննադատներից ֆիլմը հիմնականում ստացավ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes-ում, հիմնվելով 221 կարծիքի վրա, ֆիլմի վարկանիշը կազմեց 65%[72]։ Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից կազմեց 54՝ հիմնվելով 44 կարծիքների վրա[73]։ Հանդիսատեսը դրական արձագանքեց ֆիլմի մասին. IMDb-ում վարկանիշը 10-ից կազմել է 7,1[74][75]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստաող / Աշխատանք Արդյունք Ծան.
2014 IGN-ի 2013-ի լավագույնները Կոմիքսի գրքի լավագույն ֆիլմ-ադապտացիա Թոր։ Մռայլ աշխարհը Առաջադրված [76]
Մարդկանց 40-րդ ընտրություն Սիրված արեվերջյան ֆիլմ Թոր։ Մռայլ աշխարհը Առաջադրված [77]
Ամերիկյան սևական կինոփառատոն Տարվա արտիստ Իդրիս Էլբա Առաջադրված [78]
19-րդ կայսրություն մրցանակաբաշխություն Երկրորդ պլանի լավագույն դերասան Թոմ Հիդլսթոն Առաջադրված [79]
Սատուրն մրցանակաբաշխություն Կոմիքսից ֆիլմ լավագույն կինոնկար Թոր։ Մռայլ աշխարհը Առաջադրված [80]
Երկրորդ պլանի լավագույն դերասան Թոմ Հիդլսթոն Առաջադրված
Լավագույն կոստյում Ուենդի Փերթրիջ Առաջադրված
Լավագույն դիմահարդարում Քերեն Կոհեն / Դևիդ Ուայթ / Էլիզաբեթ Յիաննի-Ջեորջօու Առաջադրված
Լավագույն հատուկ էֆեկտներ Ջեյք Մորիսոն / Փոլ Քորբոուլդ / Մարկ Բրեյքսփիր Առաջադրված
MTV ֆիլմի մրցանակաբաշխություն Լավագույն առանց շապիկ կատարում Քրիս Հեմսվորթ Առաջադրված [81]
Լավագույն հերոս Քրիս Հեմսվորթ Առաջադրված
Լավագույն կերպար Լոկի Առաջադրված
Ոսկե թրեյլեր մրցանակաբաշխություն Լավագույն էքշն հեռուստահոլովակ Թոր։ Մռայլ աշխարհը Առաջադրված [82]
BET Լավագույն դերասան Իդրիս Էլբա Առաջադրված [83]
Դեռահասների ընտրություն 2014 Գիտաֆանտաստիկ / ֆենտեզի ժանրում ընտրված ֆիլմ Թոր։ Մռայլ աշխարհը Առաջադրված [84]
Գիտաֆանտաստիկ / ֆենտեզի ժանրում ընտրված դերասան Քրիս Հեմսվորթ Առաջադրված
Գիտաֆանտաստիկ / ֆենտեզի ժանրում ընտրված դերասանուհի Նատալի Փորտման Առաջադրված

Սիկվել

խմբագրել

Թոր։ Ռագնարոկը ծրագրված է թողարկվելու 2017 թվականի նոյեմբերի 3-ին[85], որի ռեժիսորն է է Տաիկա Վաիտիտիի կողմից[86]։ Ստեֆաբւ Ֆոլսոմը կգրի սցենարը[87], իսկ Քևին Ֆեյջը՝ պրոդյուսերը[88]։ Հեմսվորթը, Հիդլսթոնը, Ալեքսանդրը, Կոփքինսը և Էլբան կլինեն իրենց նախկին՝ Թորի, Լոկիի, Սիֆի, Օդինի և Հեյմդալի դերերով[86][89][90][91], իսկ Մարկ Ռուֆալոն Marvel-ի կինետագրաֆիայի տիեզերքի խաղացած Հալք․ Բրյուս Բենների դերով[92]։ Քեյթ Բլանշետը, Տեսսա Թոմփսոնը, Ջեֆֆ Գոլդլամը և Կառլ Ուրբանը հիմնական դերասանական կազմին են միացել Հելայի, Վալքայրիի, Գրանդմեյսթերի և Դահիճի դերերով[86]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2013/11/08/movies/thor-the-dark-world-brings-back-marvels-alien-superhero.html?ref=movies&_r=1
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 https://www.filmaffinity.com/en/film172680.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.metacritic.com/movie/thor-the-dark-world
  4. http://www.imdb.com/title/tt1981115/
  5. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=thor2.htm
  6. http://www.cinema.de/film/thor-the-dark-kingdom,4680630.html
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193108.html
  10. http://www.adorocinema.com/filmes/filme-193108/
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 https://www.siamzone.com/movie/m/6898
  12. 12,0 12,1 12,2 12,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 http://www.imdb.com/title/tt1981115/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  14. http://www.bbfc.co.uk/releases/thor-dark-world-film-0
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 https://www.imdb.com/title/tt1981115/fullcredits
  16. Internet Movie Database — 1990.
  17. Box Office Mojo — 1999.
  18. Hanna, Beth (2013 թ․ հոկտեմբերի 23). «Review Roundup: Critics Mixed on 'Thor: The Dark World' -- Generic Marvel Entry With Too Little of Loki?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  19. Lombardi, Ken (2013 թ․ նոյեմբերի 8). «"Thor: The Dark World" gets mixed responses from critics». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  20. Նար տեսքը մի քանի րոպեով ընդունում է Լոկին, որպեսզի Թորին ձեռք առնի
  21. VanAirsdale, S.T. (2011 թ․ ապրիլի 27). «Imminent Thor Sequel is News to Kenneth Branagh». Movieline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  22. Yamato, Jen (2011 թ․ մայիսի 1). «Chris Hemsworth and Co. on Avengers Ego-Clashing and Thor Sequel Plans». Movieline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Release Schedule: New dates and change». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  24. Mike Flemming (30 հունիսի, 2011). «Marvel And Disney Setting 'Thor 2' For Summer 2013; Chris Hemsworth's Back But Kenneth Branagh Won't Return» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  25. Kiel Phegley. «Marvel Studios Readies "Thor 2" Without Branagh». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Кеннет Брана отказался снимать сиквел "Тора"». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Mike Flemming, Fleming, Mike (1 июля 2011). «Thor 2 To Be Scripted By Don Payne» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. «Idris Elba Briefly Talks Ghost Rider Sequel; Confirms His Return As 'Heimdall' For THOR 2» (անգլերեն). IGN. 5 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «Ghost Rider: Spirit of Vengeance - Idris Elba Interview». IGN (անգլերեն). 5 августа. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  30. Graser, Marc; Kroll, Justin (4 августа). «Brian Kirk in talks to direct 'Thor 2'». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. Warner, Kara (1 сентября 2011). «'Thor 2' Director Not Set Yet, Says Tom Hiddleston». MTV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. «Loki and Thor are here to stay» (անգլերեն). TG Daily. 2011 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 6 сентября 2011-ին.
  33. Graser, Marc; Kroll, Justin (2011 թ․ սեպտեմբերի 22). «Jenkins in talks to helm 'Thor 2'». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. David Bentley (28 сентября 2011). «Ray Stevenson talks Thor 2, G.I. Joe 2 and The Three Musketeers - Coventry Telegraph - The Geek Files» (անգլերեն). // blogs.coventrytelegraph.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  35. Goldman, Eric (2011 թ․ հոկտեմբերի 4). «Josh Dallas Talks Thor 2». IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. Breznican, Anthony (2011 թ․ սեպտեմբերի 22). «'Monster' director Patty Jenkins considered for 'Thor 2'». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  37. Masters, Kim (2011 թ․ հոկտեմբերի 13). «Official: Disney's 'Lone Ranger' Sets May 31, 2013 Release Date». The Hollywood Reporte. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  38. Flemming, Mike (2011 թ․ հոկտեմբերի 13). «TOLDJA! Patty Jenkins Confirmed As 'Thor 2′ Director». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  39. Fleming, Mike (2011 թ․ դեկտեմբերի 6). «Director Patty Jenkins Exits Marvel's 'Thor 2'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  40. Kit, Borys (2011 թ․ դեկտեմբերի 6). «'Thor 2' Director Patty Jenkins Exits». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  41. Kit, Borys; Masters, Kim (2011 թ․ դեկտեմբերի 9). «'Thor 2' Closing in on New Director and Writer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  42. Jessica Shaw (24 декабря 2011). «'Thor 2' to be directed by 'Game of Thrones' helmer Alan Taylor: Report». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
  43. Gordon, Jeremy (2012 թ․ հունվարի 10). «Loki Will Keep People Guessing In 'Thor 2,' Says Tom Hiddleston». Empire. MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  44. Fleming, Mike (2012 թ․ հունվարի 10). «Robert Rodat To Rewrite 'Thor 2′». Deadline. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  45. Wigler, Josh (2012 թ․ հունվարի 11). «Jamie Alexander Teases 'Thor 2' Romance, Possible 'Avengers' Appearance». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  46. Knoll, Justin; Graser, Marc (2012 թ․ մայիսի 24). «Mikkelsen in talks for 'Thor 2' villain role». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  47. Fleming, Mike (2012 թ․ մայիսի 24). «Anthony Hopkins Up For 'Red 2′ Villain; Can 'Thor' Sequel Dates Work?». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  48. McNary, Dave (2012 թ․ մայիսի 31). «'Lone Ranger' to get July 2013 release». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  49. Rice, Lynette (2012 թ․ հունիսի 8). «'Thor' scoop: Josh Dallas won't reprise role as Fandral -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  50. Kit, Borys (2012 թ․ հունիսի 8). «'Thor 2' Eyes 'Chuck' Star Zachary Levi (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  51. Saunders, Louise (2012 թ․ սեպտեմբերի 10). «Filming for Thor 2: The Dark World gets underway in Surrey... but where is Chris Hemsworth?». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  52. «NTF Scoop – Stan Lee Confirms Cameo in "Thor: The Dark World"». Nuke the Fridge. 2012 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  53. Patten, Dominic (2012 թ․ սեպտեմբերի 24). «'Thor: The Dark World' Adds Pair To Cast». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  54. Doty, Meriah (2012 թ․ սեպտեմբերի 25). «'Thor' star's scary on-set injury». Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  55. «Chris Hemsworth Arrives to Shoot 'Thor' in Iceland». Iceland Review. 2012 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  56. «Photos from the Thor 2 filming in Greenwich». Greenwich, England: Greenwich.co.uk. 2012 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  57. Goldberg, Matt (2012 թ․ հոկտեմբերի 15). «ANT-MAN Set for November 6, 2015; IRON MAN 3 and THOR: THE DARK WORLD Confirmed for 3D; Disney Announces More Release Dates and Changes». Collider. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  58. Александр, Джейми (2012 թ․ դեկտեմբերի 14). «Heading back to Los Angeles after wrapping up on THOR 2 :) farewell Asgard, I will miss you xo». Թվիթթեր. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=no* (օգնություն)
  59. «ScoreKeeper Chats All Things Scottish with 'Brave' Composer Patrick Doyle!!». Ain't It Cool News. 2012 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  60. «Carter Burwell to Score 'Thor: The Dark World'». Film Music Reporter. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  61. Yamato, Jen (2013 թ․ մայիսի 28). «Composer Carter Burwell Departs Marvel's 'Thor: The Dark World'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  62. «Brian Tyler to Score 'Thor: The Dark World'». Film Music Reporter. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  63. Yamato, Jen (2013 թ․ մայիսի 28). «Composer Carter Burwell Departs Marvel's 'Thor: The Dark World'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  64. «Thor: The Dark World' Soundtrack Details». Film Music Reporter. 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  65. «Mingle with the stars at the premiere of Thor: The Dark World». The. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  66. Mercedes Lara, Maria (2013 թ․ հոկտեմբերի 22). «Natalie and Tom Make A Hot Thor 2 Pair». PopSugar. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  67. West, Michael (2013 թ․ հոկտեմբերի 24). «Thor 2: The Dark World Scores 83%: Where Does It Rank in Marvel's Oeuvre?». Contactmusic.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  68. Milly, Jenna (2013 թ․ նոյեմբերի 5). «'Thor: The Dark World' premieres in Hollywood to screaming crowd». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  69. «Thor: The Dark World (2013)». Box Office Mojo (Amazon.com). Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  70. «Global: 'Thor: The Dark World' Outgrosses Original In 19 Days». BoxOffice.com. 2013 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  71. Fleming Jr, Mike (2014 թ․ մարտի 21). «2013 Most Valuable Blockbuster – #7 'Monsters University' Vs. #10 'Thor: The Dark World'; #2 'Frozen' Vs. #15 'The Great Gatsby'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  72. «Thor: The Dark World (2013)». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  73. Thor: The Dark World Reviews - Metacritic
  74. Тор 2: Царство тьмы — Internet Movie Database
  75. Subers, Ray (2013 թ․ նոյեմբերի 10). «Weekend Report: 'Thor' Sequel Gets Boost from 'The Avengers'». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  76. «Best Comic Book Adaptation Movie». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  77. Hayner, Chris E. (2014 թ․ հունվարի 8). «People's Choice Awards 2014 - Full winners list». Zap2It. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  78. «2014 ABFF Hollywood Awards Nominees Announced». PR Newswire. 2014 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  79. «The Hobbit on a quest for Empire Awards». BBC News. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  80. Johns, Nikara (2014 թ․ փետրվարի 25). «'Gravity,' 'The Hobbit: The Desolation of Smaug' Lead Saturn Awards Noms». Variety. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  81. «2014 MTV Movie Awards: Full Nominations List». MTV News. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  82. «The 15th Annual Golden Trailer Award Nominees». Golden Trailer Awards. 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  83. «Best Actor». BET. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  84. «Teen Choice Awards 2014 Nominees Revealed!». Yahoo! Movies. 2014 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  85. Strom, Marc (2015 թ․ փետրվարի 10). «Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  86. 86,0 86,1 86,2 Strom, Marc (2016 թ․ մայիսի 20). «Marvel Studios Confirms Stellar New Cast Members of the Highly Anticipated 'Thor: Ragnarok'». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  87. Kit, Borys (2015 թ․ դեկտեմբերի 2). «'Thor 3' Lands New Writer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  88. Sneider, Jeff (2014 թ․ հունվարի 29). «Marvel Hires One of Its Own Executives to Co-Write 'Thor 3'». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  89. Strom, Marc (2014 թ․ հոկտեմբերի 28). «Thor Brings Ragnarok to the Marvel Cinematic Universe in 2017». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  90. Breznican, Anthony (2014 թ․ հոկտեմբերի 28). «Marvel Studios reveals Phase Three slate, including two-part 'Avengers' threequel». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  91. Wickman, Kase (2015 թ․ հուլիսի 11). «Jamie Alexander Confirms Whether She'll Be Back For 'Thor: Ragnarok'». MTV. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  92. Blickley, Leigh (2015 թ․ հոկտեմբերի 23). «Mark Ruffalo Wants To See Bruce Banner And Hulk Face-Off On Screen». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոր։ Մռայլ աշխարհը» հոդվածին։