Թալուլա Ռայլի

բրիտանացի դերասանուհի

Թալուլա Ռայլի (անգլ.՝ Talulah Riley, սեպտեմբերի 26, 1985(1985-09-26)[1][2], Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Թալուլա Ռայլի
անգլ.՝ Talulah Riley
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1985(1985-09-26)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունԲաց համալսարան, Չելտնռմ Լեդիզ քոլեջ, Բերքհամստեդի դպրոց և Haberdashers' Aske's School for Girls?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինԻլոն Մասկ և Իլոն Մասկ
 Talulah Riley Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թալուլա Ռայլին ծնվել է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Հարթֆորդշիր կոմսությունում 1985 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մայրը՝ Ունա Ռայլին, անվտանգության ապահովման համակարգերի ընկերության ղեկավար է, հայրը՝ Դագ Միլբորնը, հանցագործությունների հետաքննության բաժնի ղեկավար է։ Թալուլան ավարտել է Չելթնեմի աղջիկների համար նախատեսված քոլեջը, Բերքհամսթեդ դպրոցը, «Հեյբերդաշիրս Էսք» մասնավոր պանսիոնը, ինչպես նաև ավարտել է Բրիտանիայի Բաց համալսարանը։

Թալուլային կինոարդյունաբերության հետ ծանոթացրել է հայրը։ Նրա առաջնելույթը կայացել է 2003 թվականին «Ագաթա Քրիստիի Պուարո» սերիալի փոքրիկ դերով։ Թալուլան նկարահանվել է «Հպարտություն և նախապաշարմունք», «Համադասարանցիները», «Ռոք ալիք», «Համադասարանցիներ-2», «Սկիզբ» և մի շարք այլ ֆիլմերում[4]։

Անձնական կյանք խմբագրել

2010—2012 թվականներին և 2013—2016 թվականներին Թալուլան ամուսնացած է եղել գործարար Իլոն Մասկի հետ[5][6][7]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2010 Phoenix Film Critics Society Award Լավագույն դերասանական անսամբլ Սկիզբ Առաջադրված
Washington DC Area Film Critics Association Award Լավագույն դերասանական անսամբլ Առաջադրված
2011 Central Ohio Film Critics Association Award Լավագույն դերասանական անսամբլ Առաջադրված
2015 Էդինբուրգի կինոփառատոն Audience Award Շոտլանդական խեցեմորթներ Առաջադրված
2017 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Վայրի արևմուտքի աշխարհ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. Companies House — 1988.
  4. Talulah Riley: the world’s sexiest quantum physicist?
  5. «St Trinians star Talulah Riley marries internet millionaire in fairytale Highland wedding». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  6. Elon Musk — Billionaire Files for Divorce … Wife Gets MILLIONS!!
  7. Elon Musk and Talulah Riley to Divorce Again, Four Years After Ending First Marriage

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալուլա Ռայլի» հոդվածին։