Բացել գլխավոր ցանկը

Թոման Ուիլյամ Հիդելսոթոն (անգլ.` Thomas William Hiddleston, փետրվարի 9, 1981(1981-02-09)[1], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոյի, թատրոնի և հնչյունավորման դերասան։ Ավելի հայտնի է «Թոր» (2011)[3], «Կեսգիշերը Փարիզում» (2011), «Վրիժառուները» (2012), «Թոր։ Խավարի թագավորությունը» (2013) ֆիլմերի շնորհիվ։

Թոմ Հիդելսթոն
Tom Hiddleston (48468962561) cropped.jpg
Ծնվել էփետրվարի 9, 1981(1981-02-09)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[2] և Պեմբրոկ քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կատակերգու, երաժիշտ, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Պարգևներ և մրցանակներՈսկե գլոբուս, Laurence Olivier Award for Best Newcomer in a Play?, MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար, Լոուրենս Օլիվյեի պարգև և MTV կինոմրցանակ լավագույն չարագործին

ԿենսագրությունԽմբագրել

Թոմ Հիդելսթոնը ծնվել է 1982 թվականի փետրվարի 9-ին Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նա սովորել է 2 մասնավոր դպրոցում՝ Օքսֆորդի «Դրակոն» դպրոցում և Բերշիրի Իթոն քաղաքի (Վինձորի մոտակայքում) Իթոնյան դպրոցում, որտեղ ապրել է Դուրֆորդ տանը։ Քեմբրիջում՝ որտեղ նա նույնպես կրթություն է ստացել, Հիդելսթոնը մասնակցել է «Ցանկություն տրամվայը» բեմակատարությանը։ Դրանից հետո՝ 2005 թվականին, ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA))։

ԿարիերաԽմբագրել

Իր առաջին դերը Հիդելսթոնը խաղացել է «Նիկոլաս Նիքլբիի կյանքը և արկածները» (2001) ֆիլմում։ Իր հաջորդ դերերը՝ «Դավադրություն» (2001), «Չերչիլ» (2002), «Շեքսպիրի սոնետների գաղտնիքը», այլ ֆիլմեր և հեռուստասերիալներ նույնպես եղել են հեռուստատեսությունում։ Իր առաջին խոշոր դերը նա ստանում է «Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները» ֆիլմում (20082008 թվականին 2 անգամ նոմինացվել է լավագույն դեբյուտ անվանակարգում՝ «Ցիմբիլին» և «Օթելլո» (որտեղ տարել է Կասսիոյի դերը) թատերական ներկայացումների համար[4]։ Ի վերջո շահում է մրցանակը՝ «Ցիմբիլինի» իր դերի համար։ Այդ նույն տարում Թոմը հաղթում է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Կասսիոյի («Օթելլո») և «Լվովի» (Անտոն Չեխովի ստեղծագործության) դերերի շնորհիվ։

Իր համար իսկական առաջխաղացում էր «Marvel Studio»[5] հետ 2 ֆիլմերի՝ «Թորի» և «Վրիժառուների» համար պայմանագիր կնքելը (այստեղ նա տանում է Լոքիի դերը[6]2011 թվականին նա խաղում է նախորդ դարի կերպարների դերեր «Կեսգիշերը Փարիզում» և «Մարտական ձի» ֆիլմերում, որոնց գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ Հիմա Հիդելսթոնը նորից աշխատում է «BBC» ընկերության հետ՝ նկարահանվելով «Հենրիխ 4-րդ» պատմական ֆիլմում, որտեղ սկզբում տարել է արքայազն Հեյլի, իսկ այնուհետև՝ Հենրիխ 4-րդ թագավորի դեր։

ԾանոթագրություններԽմբագրել