Արթուր Թովմասյան (քաղաքական գործիչ)

հայ ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Բաբկենի Թովմասյան (1962, դեկտեմբերի 2, Ստեփանակերտ, ԼՂԻՄ), պետական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[1]։

Արթուր Բաբկենի Թովմասյան
Ծնվել է1962, դեկտեմբերի 2
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ԱՀ ԱԺ
Պաշտոն(ներ)Արցախի Ազգային Ժողովի նախագահ և Արցախի Ազգային Ժողովի նախագահ
Ալմա մատերStepanakert Pedagogical Institute? (1986)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Կայքnankr.am/hy/2
 Arthur Tovmasyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը։ 1986 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։

1992 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական թեզ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։

1993-1995 թվականներին աշխատել է Արցախի պետական համալսարանում՝ մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1995 թվականին ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման Խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը[2]։

1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը։

1998 թվականի մարտից աշխատել է ԼՂՀ-ի Շուշի քաղաքի Ժողովրդական համալսարանում՝ դեպարտամենտի նախագահ, ուսումնական գծով փոխտնօրեն, ռեկտոր։ 2000 թվականի սեպտեմբերից աշխատում է Արցախի պետական համալսարանում՝ ճարտարագիտական ամբիոնի դոցենտ։

2003-2009 թվականներին աշխատել է ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան։ 2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավար։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 12 ընտրատարածքից։

2010-2015 թվականներին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանի ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով։

2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։

«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2005-2006 թվականներին՝ կուսակցության համանախագահ, 2007-2009 թվականներին՝ կուսակցության նախագահ, 2005 թվականից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ։

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։

1999 թվականից՝ Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է։

2014 թվականին ծառայության և առաջընթացի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի մեդալով։

2017 թվականից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

2011 թվականին ԱՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

2018 թվականին ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագրով պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

2018 թվականին պարգևատրվել է ԱրՊՀ Ոսկե մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 7-րդ գումարում • Պաշտոնական կայք». www.nankr.am.
  2. «Արթուր Թովմասյանի հարցազրույցը». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  3. «ԼՂՀ ազգային ժողովի նախագահի տեղակալի հանդիպումը Երևանում». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել