Արցախի Հանրապետության Ազգային ժողով

(Վերահղված է ԼՂՀ Ազգային ժողովից)

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) Ազգային ժողով, Արցախի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսի 21-ից ընտրվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը[1]:

Արցախի Ազգային Ժողով
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային Ժողով
Coat of arms of Artsakh.svg
Արցախի Հանրապետության Զինանշան
Տեսակ
ՏեսակՄիապալատ
Պատմություն
Հիմնադրված28.11.1991
Ղեկավարում
ԱԺ ՆախագահԱրթուր Թովմասյան
ԱԺ նախագահի տեղակալԳագիկ Բաղունց
Կազմը
Նստատեղեր33
Artsakh National Assembly 2020.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն

Աջակցում է

Ընդդիմություն

Ընտրություններ
ընտրակարգՀամամասնական
վերջին ընտրություններ21.05.2020
Հանդիպումների վայր
NKR Parliament, Stepanakert.jpg
Պաշտոնական կայք էջ
http://www.nankr.am/

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից, որից 22-ը ընտրվում են համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 5 տոկոսը։ Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խումբ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: Արցախի Ազգային ժողովի ներկայիս նախագահն Արթուր Թովմասյան[2]:

ՊատմությունԽմբագրել

2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի բոլոր անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով ՝ համամասնական ընտրակարգով:

Գումարումներ[3]Խմբագրել

(1-ին գումարում) 1991 թվականի Ազգային Ժողով (Գերագույն Խորհուրդ)Խմբագրել

Ի կատարումն 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991թ. դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԼՂՀ  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։

Հիմնականից բացի՝ 1992թ. հունվարի 11-ին  անց են կացվել  լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ  ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչեւ 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։

 
Խմբակցություն Նստատեղ
ՀՅԴ 35
Արցախի ժողովրդական ճակատ 2
Մարտակերտցիների խումբ 18
Միացում 19
Չեզոք անդամներ 4
Զինվորականներ 13

(2-րդ գումարում) 1995 թվականի Ազգային ԺողովԽմբագրել

1995թ. ապրիլի 30-ին անցկացվեցին ԼՂՀ Խորհրդարանի ընտրությունները, որոնք կազմակերպվել են մեծամասնական ընտրակարգով։ Ընտրությունները տեղի են ունեցել 33 ընտրատարածքից 31-ում, իսկ 2-ում՝ պատգամավորության մեկական թեկնածուների ինքնաբացարկի պատճառով չկայացան։ ԼՂՀ ԿԸՀ 1995թ. մայիսի 5-ի նիստի որոշմամբ գրանցվեց 23 պատգամավոր։

1995թ. հունիսի 30-ին 5 ընտրատարածքում անց են կացվել նոր ընտրություններ։

(3-րդ գումարում) 2000 թվականի Ազգային ԺողովԽմբագրել

2000 թվականի հունիսի 18-ին տեղի են ունեցել ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի  ընտրությունները։

 
Խմբակցություն Նստատեղ
Ժողովրդավարական Արցախ միություն 20
ՀՅԴ 9
Արցախի Արմենական կուսակցություն 1
Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության 1
Անկուսակցական 6

(4-րդ գումարում) 2005 թվականի Ազգային ԺողովԽմբագրել

2005 թվականի հունիսի 19-ին անց են կացվել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով։ Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները կայացել են բոլոր 22 ընտրատարածքում։

 
 
Խմբակցություն Նստատեղ
Ժողովրդավարություն 16
Հայրենիք Խմբակցություն 12
ՀՅԴ-Շարժում 88 3*/2
Անկախ պատգամավոր 2

* 2007թ. հոկտեմբերից՝ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունը վերակազմավորվել է և դարձել 2 անդամ։

(5-րդ գումարում) 2010 թվականի Ազգային ԺողովԽմբագրել

2010 թվականի մայիսի 23-ին անց են կացվել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով սահմանված պատգամավորական տեղերի նոր քվոտաներով. 17 համամասնական եւ 16 մեծամասնական հարաբերակցությամբ (նախորդ ընտրությունների քվոտաները կազմում էին համապատասխանաբար 11 եւ 22)։

 
 
Խնբակցություն Նստատեղ
Հայրենիք խմբակցություն 14
Արցախի ժողովրդավարական կուսակցություն 10
ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցություն 6*/4
Արցախատուն պատգամավորական խումբ 3
Անկախ պատգամավոր *2

*ԱԺ 6-րդ նստաշրջանից սկսած՝  «Դաշնակցություն» խմբակցությունը գործել է 4 անդամ կազմով։ Նույն ժամանակահատվածից ԱԺ-ն ուներ 2 անկախ պատգամավոր։

(6-րդ գումարում) 2015 թվականի Ազգային ԺողովԽմբագրել

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով սահմանված   պատգամավորական տեղերի նոր քվոտաներով՝ 22 համամասնական եւ 11 մեծամասնական հարաբերակցությամբ, տեղի են ունեցել 2015թ. մայիսի 3-ին:

 
Խմբակցություն Նստատեղ
Հայրենիք Խմբակցություն 14
Դաշնակցություն Խմբակցություն 7
Ժողովրդավարություն Խմբակցություն 6
Շարժում-88 Խմբակցություն 3
Վերածնունդ Խմբակցություն 1
Անկախ պատգամավոր 1

(7-րդ գումարում) 2020 թվականի Ազգային Ժողով[4]Խմբագրել

2020 թվականի մայիսի 21-ին տեղի են ունեցել ԼՂՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի  ընտրությունները։

 
Խմբակցություն Քվեարկել % Նստատեղ +/–
Ազատ Հայրենիք-ՔՄԴ 30,015 40.80 16 +1
Միասնական Հայրենիք 17,683 24.04 9 Նոր
Արդարություն 5,867 7.98 3 Նոր
ՀՅԴ 4,758 6.47 3 -4
Արցախի ժողովրդավարական կուսակցություն 4,314 5.86 2 -4
Նոր արցախյան դաշինք 3,385 4.60 0 Նոր
Ազգային վերածնունդ 2,175 2.96 0 0
Արցախի պահպանողական կուսակցություն 2,156 2.93 0 Նոր
Արցախի հեղափոխական կուսակցություն 1,325 1.80 0 Նոր
Միասնական Հայաստան կուսակցություն 930 1.26 0 Նոր
Անկախության սերունդ կուսակցություն 551 0,75 0 Նոր
Արցախի կոմունիստական ​​կուսակցություն 402 0,55 0 0
Անվավեր / դատարկ ձայներ 2,419 - - -
Ընդհանուր 75.980 100 33 -
Գրանցված ընտրողներ / մասնակցություն 104,866 72.45 - -

ԽմբակցություններԽմբագրել

7-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 խմբակցություն[4]

ՀանձնաժողովներԽմբագրել

Արցախի ներկայիս խորհրդարանում գործում է 7 հանձնաժողով՝

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել