Թոշակառուների ճանապարհորդությունը

Թոշակառուների ճանապարհորդությունը (ֆր.՝ Bourses de voyage), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի քիչ հայտնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1903 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1903 թվականի հունվարի 1-ից (№ 193) մինչև դեկտեմբերի 15-ը (№ 263)։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1903 թվականի հուլիսի 1-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 9-ին։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1903 թվականի նոյեմբերի 19-ին՝ Լեոն Բենետտի նկարազարդումներով[1]։ Այս վեպով Ժյուլ Վեռնը եզրափակում է այն վեպերի շարքը, որտեղ գլխավոր հերոսները երեխաներ են՝ «Տասնհինգամյա նավապետը» (1878 թվական), «Երկու տարի արձակուրդ» (1888 թվական), «Մանուկը» (1893 թվական)։ Որոշ աղբյուրներում վեպը հանդիպում է «Հալլիֆաքսի ծովահենները» անվանումով։

Թոշակառուների ճանապարհորդությունը
ֆր.՝ Bourses de voyage
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ, ճանապարհորդական վեպ և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1903
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԿիպ եղբայրները
ՀաջորդԴրամա Լիֆլանդիայում
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1903
 Traveling Scholarships Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Լոնդոնի «Անթիլյան» դպրոցը հանրահայտ է նրանով, որ այնտեղ սովորում են երիտասարդ եվրոպացիներ, որոնք ծնվել են Կարիբյան ավազանի երկրներում։ Նրա ինն ուսանողներ, որպես խրախուսանք, պարգևատրվում են դեպի հարազատ երկրներ ճանապարհորդությունով, որի հովանավորն է հանդիսանում մի հարուստ կին Բարբադոսից։

Հարի Մերկելը, նախկին նավապետ է, որը դարձել է ծովահեն, ձերբակալվել և Անգլիա է տարվել, որտեղ և մեղադրվում է բազմաթիվ արյունալի սպանությունների մեջ։ Սակայն Մերկելին հաջողվում է փախչել՝ իր հավատարիմ զինակից Ջոն Կարպենտերի հետ։ Նրանք իրենց համախոհների հետ, որոնք հայտնի են որպես «Հալիֆաքսի ծովահեններ», գրավում են «Նախազգուշացում» եռակայմ առագաստանավը և սպանում անձնակազմի բոլոր անդամներին։ Հենց այս նավով էլ պետք է ուսանողները ճանապարհորդեն՝ իրենց լատիներենի ուսուցիչ և դպրոցի հաշվետար պրոֆեսոր Հորացիո Պատերսոնի գլխավորությամբ։

Նավը դուրս է գալիս Կորկ ծովածոցում գտնվող իռլանդական Քվինստաուն նավահանգստից։ Երկար ճանապարհորդությունը Ատլանտիկայով սկսված է։ Մարկելը և նրա անձնակազմը ցանկանում են ճանապարհին սպանել ուղևորներին և նորից զբաղվել ծովահենությամբ։ Մակայն Պատերսոնի հետ զրույցից իմանում են, որ Բարբադոս ժամանելուն պես, ուսանողներից յուրաքանչյուրը, որպես պարգև, տիկին Կետլին Սեյմուրից ստանալու են 700 ֆունտ ստերլինգ պարգևավճար։ Մերկելը փոխում է իր ծրագիրը և որոշում է ճանապարհորդությունը ավարտին հասցնել՝ ագահաբար ցանկանալով տիրանալ այդ գումարին։

Ճանապարհորդությունը շարունակվում է և Կարիբյան կղզիներում, հաջորդաբար, այցելում է ուսանողներից յուրաքանչյուրի հայրենիքը՝ Մարտինիկա, Սենտ Լյուսիա, Սենտ Թոմաս, Գվադելուպա, Դոմինիկա, Անտիգուա, Սան Բարտոլոմեո, Սան Մարտին, Սանտա Կրուս և վերջապես հասնում է իր նպատակակետին՝ Բարբադոս։ Բարբադոսում տիկին Կետլին Սեյմուրը յուրաքանչյուր սովորողի հանձնում է խոստացված գումարը։

Տիկին Սեյմուրը ունի ևս մեկ խնդրանք։ Նա խնդրում է Անգլիայի Լիվերպուլ քաղաք հասցնել բոցման Ուիլլ Միտցին, որը այնտեղ նոր աշխատանքի է անցնելու։ Մերկելը չի կարող մերժել տիկնոջ խնդրանքը։ Միտցը պատահաբար լսում է ծովահենների խոսակցությունը և իմանում նրանց ծրագրերի մասին։ Օգտվելով գիշերվա մթությունից, նա փորձում է ուսանողների և նրանց դասախոսի հետ միասին, փախչել նավից։ Բայց այդ փորձը անհաջողության է մատնվում։ Նրանք հակամարտության մեջ են մտնում ծովահենների հետ, որի արդյունքում նրանց հաջողվում է Մերկելին և Կարպենտերին փակել նավապետի սենյակում, իսկ մյուս ծովահեններին՝ նավի մառանում։ Վերջիններս մառանում գտնում են ռոմով լցված տակառներ և սկսում են հարբեցողությամբ զբաղվել։ Որոշ ժամանակ անց Մերկելին և Կարպենտերին, այնուամենայնիվ, հաջողվում է ազատվել գերությունից և նրանք ուղևորվում են փրկելու իրենց համախոհներին։ Բայց արդեն ուշ է։ Նավի վրա, հանկարծակի, հրդեհ է բռնկվում և նավը սկսում է խորտակվել։

Այդ ընթացքում Միտցին հաջողվում է Պատերսոնի և երեխաների հետ նավակ նստել և լքել խորտակվող նավը։ Նրանք շատ դժվար ժամանակներ են անց կացնում բաց ծովում, մինչև հանդիպում են մի շոգենավի, որը և նրանց հասցնում է մինչև Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նրանց սպասում է ամբոխը և լրատվությունը, որոնք իմացել էին այդ իրադարձությունների մասին։ Վերջապես նրանք ժամանում են դպրոց, որտեղ նրանց սպասում է ծանրաբեռնված, նոր ուսումնական տարին։

Բովանդակություն

խմբագրել

Վեպը բաղկացած է երկու մասից և քսանիննը գլուխներից[2]։

Մաս առաջին

խմբագրել
  • Գլուխ I. Մրցույթ
  • Գլուխ II. Տիկին Կետլին Սեյմարի ծրագիրը
  • Գլուխ III. Պարոն և տիկին Պատտերսոնները
  • Գլուխ IV. «Երկնագույն աղվես» պանդոկը
  • Գլուխ V. Համարձակ հնարք
  • Գլուխ VI. Տախտակամածի տերերը
  • Գլուխ VII. «Արագընթաց» եռակայմ առագաստանավը
  • Գլուխ VIII. Նավի վրա
  • Գլուխ IX. Ցամաքի տեսանելիությունում
  • Գլուխ X. Զեփյուռ Նորդ Օստից
 
Կարիբյան ավազանի կղզիները
  • Գլուխ XI. Բաց ծովում
  • Գլուխ XII. Ատլանտյան օվկիանոսի միջով
  • Գլուխ XIII. «Էսսեկս» պահնորդական նավը
  • Գլուխ XIV. Սենտ Թոմաս և Սանտա Կրուս
  • Գլուխ XV. Սան Մարտին և Սան Բարտոլոմեո կղզին

Մաս երկրորդ

խմբագրել
  • Գլուխ I. Անտիգուա
  • Գլուխ II. Գվադելուպա
  • Գլուխ III. Դոմինիկա կղզին
  • Գլուխ IV. Մարտինիկա
  • Գլուխ V. Սենտ Լյուսիա
  • Գլուխ VI. Բարբադոս
  • Գլուխ VII. Անցման սկիզբը
  • Գլուխ VIII. Գիշերվա ժամանելուն պես
  • Գլուխ IX. Ուիլլ Միտց
  • Գլուխ X. Փախստականները
  • Գլուխ XI. Տախտակամածի տերերը
  • Գլուխ XII. Եվս երեք օր
  • Գլուխ XIII. Աննպատակ
  • Գլուխ XIV. Նավարկության վերջը

Կերպարներ

խմբագրել
  • Տոնի Ռենո - ֆրանսիացի, ծնունդով Մարտինիկայից
  • Ռոջեր Հինսդեյլ - անգլիացի, ծնունդով Սենտ Լյուսիայից
  • Նիլս Հարբո - դանիացի, ծնունդով Սենտ Թոմասից
  • Լուիս Կլոդիոն - ֆրանսիացի, ծնունդով Գվադելուպաից
  • Ջոն Հովարդ - անգլիացի, ծնունդով Դոմինիկայից
  • Հերբերտ Պերկինս - անգլիացի, ծնունդով Անտիգուայից
  • Անդերս Մագնուս - շվեդացի, ծնունդով Սան Բարտոլոմեոից
  • Ալբերտ Լևենա - հոլլանդացի, ծնունդով Սան Մարտինից
  • Աքսել Վիկբորն - դանիացի, ծնունդով Սանտա Կրուսից
  • Կետլին Սեյմուր - ճանապարհորդության հովանավորը
  • Հորացիո Պատտերսոն - ուսուցիչ
  • Հարրի Մարկել - ծովահենների առաջնորդ
  • Ջոն Կարպենտեր - բոցման, Հարրի Մարկելի զինակիցը
  • Ուիլ Միտց - բոցման, բացահայտում է ծովահեններին
  • Ռենի Կոկ - ծովահեն, նավի խոհարարը

Նկարազարդումներ հրատարակությունից

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dehs, Volker; Jean-Michel Margot, Zvi Har’El, «The Complete Jules Verne Bibliography: I. Voyages Extraordinaires», Jules Verne Collection, Zvi Har’El, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին, Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին
  2. http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine Վեպի մեդիա տարբերակը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոշակառուների ճանապարհորդությունը» հոդվածին։