Դաստիարակչական վեպ

Դաստիարակչական վեպ (գեր. Bildungsroman ['bɪldʊŋs.ʁoˌmaːn]), վեպի տեսակ, որը տարածված է գերմանական Լուսավորության գրականության մեջ։ Դրա բովանդակությունը գլխավոր հերոսի հոգեբանական, բարոյական և սոցիալական ձևավորումն է։

Ջեյն Էյր՝ 1847 թվականի նույնանուն դաստիարակչական վեպի հերոսուհի

ԾագումԽմբագրել

Տերմինը ներկայացրել է բանասեր Կառլ Մորգենշտերնը 1820-ական թվականներին՝ «ձևավորվող» չափահաս մարդուն սահմանելու համար։ Տերմինը հայտնի է դարձել Վիլհելմ Դիլթայի 1870 թվականի հայտարարությունից հետո, որ Դաստիարակչական վեպի հիմքում ընկած է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Վիլհելմ Մայստերի ուսմունքի տարիները» (1796) ստեղծագործությունը, որտեղ գլխավոր հերոսը ունի երկու խնդիր՝ ինքնաճանաչում և սոցիալականացում։ Ավելին, վեպի ձևը նման է ավելի վաղ ֆրանսիական փիլիսոփայական վեպերին, որոնցից են Վոլտերի «Կանդիդա» (1759) և Ժան-Ժակ Ռուսոյի «Էմիլյա» վեպերը։

XIX-XX դարերԽմբագրել

XIX դարի գրականության մեջ դաստիարակչական վեպի դասական օրինակներ տվել են Չարլզ ԴիքենսըԴավիթ Կոպպերֆիլդ», 1849), Գյուստավ Ֆլոբերը («Զգացմունքների դաստիարակում», 1869), Իվան Գոնչարովը («Սովորական պատմություն», 1847), Ֆեոդոր ԴոստոևսկինՆետոչկա Նեզվանովա», 1849; «Դեռահասը», 1875)։

Հետպատերազմյան շրջանում դաստիարակչական վեպը վերակենդանացել է և նոր հռչակ ձեռք բերել։ Համաշխարհային ռեզոնանս են ստացել պատերազմյան և հետպատերազմյան շրջանում պատանիների հասունացման մասին այնպիսի գրքեր, ինչպիսիք են Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» և Գյունտեր Գրասի «Դաժան թմբուկ» գրքերը։

ԵնթաժանրերԽմբագրել

Գրականագիտությունում առանձնանում են հետևյալ ժանրի տարբեր տեսակներ, մասնավորապես՝ դաստիարակչական արկածային վեպ (Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Ռեդյարդ Քիփլինգի «Համարձակ կապիտանները», Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Վենիամին Կավերինի «Երկու կապիտաններ») և «գեղարվեստական վեպ»՝ Künstlerroman («Նկարչի դիմանկարը պատանեկության ժամանակ», «Արսենևի կյանքը», «Ձիրք»)։ 1830-ական թվականներինն դաստիարակչական վեպում առանձնանում է կարիերայի վեպը, որին հետևում է երիտասարդ Ժուլիեն Սորելի և Էժեն դե Ռաստինյակի բարոյական էվոլյուցիան։

ՔննադատությունԽմբագրել

Ըստ պատմաբան և հրապարակախոս Կոդի Դելիստրեյթիի (անգլ. Cody Delistraty), այս ժանրի գրական ստեղծագործությունները հնարավորություն են տալիս մեկընդմիշտ գտնել սեփական «ես»-ը, որը թաքցնված է մարդու ներսում, մինչդեռ այդ «ես»-ը անընդհատ փոխվում է։ Չափահաս տարիքում սեփական «ես»-ը գտնելու հավատը կեղծ է, քանի որ «ես գտա ինձ» հասկացողությունը ողջ կյանքի ընթացքում կայուն չէ։ Ժամանակակից հոգեբանությունը աջակցում է անհատականության փուլային զարգացման գաղափարը, հասունացման և սեփական փորձի կուտակման փոփոխականությունը (փոփոխական, անկայուն «ես»)[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The coming-of-age con» 

Արտաքին հղումներԽմբագրել