Թոմաս Վաթսոն

ամերիկացի գործարար (1914-1956), IBM գլխավոր գործադիր տնօրեն
(Վերահղված է Թոմաս Ջոն Վաթսոն ավագից)

Թոմաս Ջոն Վաթսոն կամ Թոմաս Ջոն Վաթսոն ավագ (անգլ.՝ Thomas John Watson Thomas John Watson, Sr․, փետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2], Քեմբելլ, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 19, 1956(1956-06-19)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, 1914 թվականից մինչև 1956 թվականը IBM ընկերության գլխավոր տնօրեն[6]։

Թոմաս Վաթսոն
անգլ.՝ Thomas John Watson, Sr.
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2]
ԾննդավայրՔեմբելլ, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 19, 1956(1956-06-19)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՍլիփի Հոլոու[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրIBM[3]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն[5]
ԵրեխաներԹոմաս Վաթսոն և Արթուր Կ. Վաթսոն
 Thomas J. Watson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Թոմաս Վաթսոնը ծնվել է Նյու Յորքի Քեմփբելլ քաղաքում։ Նա Թոմասի և Ջեյն Ֆուլթոն Ուայթ Վաթսոնի հինգերորդ երեխան էր և միակ որդին[7]։ Քույրերը՝ Ջեննին, Էֆին, Լուան և Էմման, մեծ էին նրանից։ Թոմասի հայրն ուներ ագարակ և զբաղվում էր անտառանյութերի համեստ բիզնեսով։ Այն գտնվում էր Փեինթեդ Փոսթ[8] գյուղի մոտ՝ Էլմիրա քաղաքից մի քանի մղոն դեպի արևմուտք, Նյու Յորքի Հարավային Թիերի շրջանում[9]։ Թոմասը աշխատել է Նյու Յորքի Արևելյան Քեմփբել քաղաքում գտնվող ընտանեկան ֆերմայում և 1870-ական թվականների վերջին հաճախել է շրջանի թիվ 5 դպրոցը[10]։ Պատանեկության տարիներին Վաթսոնը սովորել է Նյու Յորքի Ադիսոն գյուղի ակադեմիայում[9]։

Գործունեություն խմբագրել

Վաթսոնն իր առաջին գործից՝ դասավանդումից, հրաժարվելուց ընդամենը մեկ օր հետո սկսել է հաշվապահության և բիզնեսի մեկ տարվա դասընթաց անցել Էլմիրա քաղաքի Միլլերի առևտրի դպրոցում։ Նա 1891 թվականին թողել է դպրոցը և շաբաթական վեց դոլարով աշխատանքի է անցել որպես հաշվապահ Փեինդ Փոսթ գյուղի Քլարենս Ռիսլիի շուկայում։ Մեկ տարի անց նա միացել է շրջիկ վաճառական Ջորջ Քորնվելին, որը զբաղվում էր Ուիլյամ Բրոնսոնի երկաթեղենի խանութի համար ֆերմերային տնտեսությունների հետ կապված մանր-մունր մասերի վաճառքով։ Սա Վաթսոնի առևտրով զբաղվելու առաջին փորձն էր։

Քորնվելի հեռանալուց հետո Վաթսոնը շարունակել է աշխատել մենակ՝ շաբաթական վաստակելով 10 դոլար։ Սրանից երկու տարի անց նա հասկացել է, որ կոմիսիոն վարձավճարների հաշվին շաբաթական 70 դոլար կվաստակեր։ Այս հայտնագործությունից հետո նա հեռացել է ծանոթ շրջապատից և տեղափոխվել խոշոր քաղաք Բուֆֆալո[9]։

Այնուհետև Վաթսոնը շատ կարճ ժամանակահատված կարի մեքենաներ է վաճառել Վիլլերի և Ուիլսոնի համար։ Նրան անընդհատ հետապնդել են անհաջողությունները․ Վաթսոնը շահույթ չէր ստանում, մրցակիցները միշտ գերազանցում էին նրան։ Մի անգամ, հաջող գործարքից հետո Վաթսոնը ուրախությունից այնքան է խմել, որ հետո հայտնաբերել է, որ կորցրել է ոչ միայն սայլը ձիու հետ, այլև կարի մեքենաների ողջ գույքը, որոնցով նա առևտուր էր անում այդ տարիներին։ Գործատուն Վաթսոնին ոչ միայն ազատել է աշխատանքից՝ ստիպելով վճարել կորցրած ապրանքի արժեքը, այլև նրան ճանապարհել է «գայլի տոմսով»[Ն 1], որը Վաթսոնին՝ որպես անբարեխիղճ գործարար, ավելի քան մեկ տարի թույլ չի տվել պատշաճ աշխատանք գտնել նույնիսկ հարևան նահանգներում։

Թոմ Վաթսոն կրտսերն իր ինքնակենսագրականում գրել է.

  Մի օր հայրս մի ճանապարհամերձ բար էր մտել առևտրում իր հաջողությունը նշելու համար և չափից շատ խմել էր։ Երբ բարը փակվել էր, նա պարզել էր, որ գողացել են իր ամբողջ ապրանքը` ձին, ձիասայլը և նմուշները։ Ուիլերն ու Վիլսոնը նրան աշխատանքից հեռացրել են և ստիպել են վճարել կորցրած գույքի համար։ Այդ լուրը տարածվել էր ամենուր, և հայրիկին ավելի քան մեկ տարի էր պահանջվել մեկ ուրիշ մշտական աշխատանք գտնելու համար[12]։
 

Վաթսոնի հաջորդ աշխատանքը եղել է Buffalo Building և Loan Company ընկերությունների համար Ս. Բ. Բարոնի մոտ փայատիրական կարգով աշխատանքը, ով վերավաճառող էր և հայտնի էր իր անպարկեշտ պահվածքով, որը դուր չէր գալիս Վաթսոնին։ Բարոնը Վաթսոնին հասանելիք միջնորդավճարը չվճարելով և փոխառությունների դրամական միջոցները վերցնելով, փախել է։ Այնուհետև Վաթսոնը Բուֆֆալո քաղաքում բացել է մսագործի խանութ, որը շուտով ձախողվել է։ Վաթսոնը մնացել է առանց փողի, ներդրումների և առանց աշխատանքի[13]։

IBM ղեկավար խմբագրել

 
Թոմաս Վաթսոնի խոսքը BM ընկերության «THINK» նշանաբանի մասին

Չարլզ Ռանլեթ Ֆլինթը (Charles Ranlett Flint), ով բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով ձգտում էր խոշոր ընկերությունները միավորել, ստեղծել էր CTR Համակարգիչ-Հաշվիչ-Ձայնագրում ընկերությունը[Ն 2], սակայն բախվել էր հինգ ընկերությունների ղեկավարման խնդրին։ 1914 թվականի մայիսի մեկին նա աշխատանքի է ընդունել Վաթսոնին՝ որպես ընկերության գլխավոր կառավարիչ, իսկ այդ հինգ ընկերություններում աշխատում էին մոտ 1.300 աշխատակից։ Տասնմեկ ամիս անց, երբ հաշվիչ-վճռող սարքեր արտադրող NCR ընկերության նկատմամբ հարուցված դատական գործի[15], առնչությամբ Վաթսոնին վերաբերյալ հարցը փակվել է, նա նշանակվել է CTR ընկերության նախագահ։ Չորս տարվա ընթացքում ընկերության եկամուտները կրկնապատկվել են՝ հասնելով 9 միլիոն դոլարի[16]։ 1924 թվականին Վաթսոնը CTR ընկերությունը վերանվանել է IBM[Ն 3]: Նա IBM-ը դարձրել էր այնպիսի գերիշխող ընկերություն, որ 1952 թվականին դաշնային կառավարությունը քաղաքացիական հակամենաշնորհային դատական հայց էր ներկայացրել ընկերության դեմ։ Այդ ժամանակ IBM-ին էին պատկանում ԱՄՆ-ի բոլոր տաբուլյացիոն սարքերի ավելի քան 90 տոկոսը, որոնցով ընկերությունն ապահովում էր նաև իր հաճախորդներին՝ վարձակալական հիմունքներով։ 1956 թվականին, երբ Վաթսոնը մահացավ, IBM-ի եկամուտները կազմում էին 897 միլիոն դոլար, իսկ ընկերությունն ուներ 72.500 աշխատակից[18]։

Վաթսոնը ողջ կյանքի ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել միջազգային հարաբերությունների նկատմամբ, ինչպես դիվանագիտական, այնպես էլ բիզնեսի տեսանկյունից։ Նա հայտնի է եղել որպես նախագահ Ռուզվելտի ոչ պաշտոնական դեսպան Նյու Յորքում և հաճախ հյուրընկալել է օտարերկրյա պետական գործիչներին։

1937 թվականին Վաթսոնն ընտրվել է Միջազգային առևտրային պալատի նախագահ (անգլ.՝ International Chamber of Commerce (ICC)) և այդ տարվա՝ Բեռլինում կայացած երկամյա համագումարում հայտարարել է, որ համագումարի հիմնական զեկույցը կլինի «Համաշխարհային խաղաղություն՝ համաշխարհային առևտրի միջոցով» (անգլ.՝ World Peace Through World Trade)[19]: Այդ արտահայտությունը դարձել է ինչպես ICC-ի, այնպես էլ IBM-ի կարգախոսը[20]։

Ընտանիք խմբագրել

Վաթսոնը 1913 թվականի օգոստոսի 17-ին ամուսնացել է Ժանեթ Քիթրեդիի հետ, որը Օհայո նահանգի Դեյթոն քաղաքից էր, երկաթուղայինի ընտանիքից։ Նրանք ունեցել են 2 որդի և 2 դուստր։

Թոմաս Վաթսոն կրտսերը, որպես IBM- ի նախագահ հաջորդել է իր հորը, հետագայում ծառայել է որպես դեսպան Սովետական Միությունում՝ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերի օրոք։ Ժանետ Վաթսոն Իրվին՝ ամուսնացել է գործարար Ջոն Ն. Իրվին երկրորդի հետ, որը հետագայում եղել է ԱՄՆ դեսպան Ֆրանսիայում։ Հելեն Վաթսոն Բուքներ՝ դարձել է կարևոր բարերար Նյու Յորքում։ Արթուր Կ. Վաթսոն՝ աշխատել է որպես IBM Առևտրի համաշխարհային կորպորացիայի նախագահ, իսկ ավելի ուշ՝ որպես ԱՄՆ դեսպան Ֆրանսիայում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Գերմանական արծիվ ծառայության խաչ

Թոմաս Վաթսոնը Հիտլերի մեծ երկրպագուն է եղել և նույնիսկ 1937 թվականին ստացել է մրցանակներ գերմանական իշխանությունների կողմից[21]։ Թոմաս Վաթսոնի համագործակցությունը Հիտլերյան Գերմանիայի հետ համառոտ կարելի է նկարագրել հետևյալ կերպ. երբ Գերմանիայում պատրաստվում էր «հրեական հարցի» վերջնական լուծումը, այնտեղ գործում էր IBM-ի մասնաճյուղ, որն արտադրում էր հաշվիչ մեքենաներ։ Հենց այդ հաշվիչ մեքենաների օգնությամբ էլ կատարվել է հրեաների և գնչուների գրանցումը նրանց հետագա ոչնչացման համար[22]։ Եվ կորպորացիայի ղեկավար, մագնատ Թոմաս Վաթսոնը՝ դառնալով Հիտլերի անձնական ընկերը, նրանից ստացել է Ռեյխի բարձրագույն պարգևը` Գերմանական արծվի շքանշան ծառայությունների համար (Order of the German Eagle

Մեկ այլ ուսումնասիրություն պնդում է, որ Վաթսոնը, հավանաբար, միամտորեն հավատացել է, որ հանուն համաշխարհային առևտրի և միջազգային խաղաղության իր երկար տարիների աշխատանքի գնահատականն է եղել այդ շքանշանը[23]։ 1937 թվականի Բեռլինյան համագումարից հետո, մեկ տարվա ընթացքում, Վաթսոնը եռանդորեն բողոքել է հրեաների նկատմամբ գերմանական քաղաքականության դեմ։ 1940 թվականի հունիս ամսին նա հետ է վերադարձրել այդ շքանշանը[24]։ Թեև պատերազմի ընթացքում Եվրոպայում չեն դադարել գործել IBM ընկերության մասնաճյուղերը[22]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Բացասական բնութագրիր փաստաթղթերում (անձնական գործում, աշխատանքային գրքույկում, տեղեկանքներում և այլն), որը նման փաստաթղթերի տիրոջը հնարավորություն չի տալիս հետագայում լավ աշխատանք, պաշտոն կամ նպաստ ստանալ[11]։
  2. անգլ.՝ Computing-Tabulating-Recording Company (CTR), թարգմանաբար՝ Հաշվառման և չափման համակարգերի արտադրողների հոլդինգային ընկերություն, որը հետագայում դարձավ IBM
  3. անգլ.՝ International Business Machines, թարգմանաբար՝ Միջազգային գործարար մեքենաներ[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 http://visitsleepyhollow.com/watson/
  4. https://timesmachine.nytimes.com/timesmachine/1956/06/20/86621520.html
  5. Notable Names Database — 2002.
  6. «IBM Archives: Interactive history». www.ibm.com (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  7. Rodgers, William (1969) THINK, Stein and Day, p. 18
  8. Painted Post - գյուղ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ստուբեն կոմսությունում
  9. 9,0 9,1 9,2 Maney, Kevin (2003). The Maverick and His Machine: Thomas Watson, Sr. and the Making of IBM. John Wiley and Sons.
  10. William E. Krattinger (2000 թ․ նոյեմբեր). «National Register of Historic Places Registration: District School Number Five». New York State Office of Parks, Recreation and Historic Preservation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  11. «Волчий билет - это... Что такое Волчий билет?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին. (ռուս.)
  12. Watson Jr., Thomas J.; Petre, Peter (1990). Father, Son & Co.: My Life at IBM and Beyond. Bantam Books.
  13. «Founding IBM». web.archive.org. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  14. Brevoort, Kenneth; Marvel, Howard P. (2004). «Successful Monopolization Through Predation: The National Cash Register Company» (PDF). In Kirkwood, J.B. (ed.). Antitrust Law and Economics. New York: Elsevier. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. {{cite book}}: Invalid |name-list-style=y (օգնություն)
  15. NCR-ի ղեկավարությունը մեղադրվում էր ԱՄՆ հակամենաշնորհային օրենքի խախտման գործով[14]
  16. «IBM - Archives - History of IBM - 1910 - United States». www.ibm.com (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Այ-Բի-Էմի վարկանիշը». Ranking the Brands. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ.-ի դեկտեմբերի 17-ին.
  18. «IBM Archives: 1956». www.ibm.com (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  19. Ridgeway, George L. (1938). Merchants of Peace: Twenty Years of Business Diplomacy Through the International Chamber of Commerce 1919–1938. Columbia University Press.
  20. Belden, Thomas; Belden, Marva (1962). The Lengthening Shadow: The Life of Thomas J. Watson. Little, Brown and Company.
  21. «Lenta.ru: Мир: Швейцарский суд позволил цыганам подать иск против IBM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  22. 22,0 22,1 Black, Edwin (2001). IBM and the Holocaust. Crown Publishers.
  23. The maverick and his machine : Thomas Watson, Sr., and the making of IBM : Maney, Kevin, 1960- : Free Download, Borrow, and Streaming (անգլերեն).
  24. Belden, Thomas Graham; Belden, Marva Robins (1962). The lengthening shadow: the life of Thomas J. Watson (1st ed ed.). Boston: Little, Brown. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Վաթսոն հոդվածին
Նախորդող:
չկա
IBM տնօրենների խորհուրդի անդամ
1914–1956
Հաջորդող:
Թոմաս Վաթսոն կրտսեր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Վաթսոն» հոդվածին։