Կիպուկամայոկ Գուաման Պոմ դե Այալի «Առաջին նոր տարեգրություն ու բարի կառավարում» գրքից: Կիպուկամայոկի ոտքերի ձախ կողմում գտնվում է յուպանա, որը պարունակում է «Սումակ Նյուստա» երգի համար սուրբ ամսաթվի հաշվարկ:

Հաշվապահ, հաշվապահական հաշվառման մասնագետ, հաշվապահության համակարգի աշխատակից՝ ըստ գործող օրենսդրության: «Հաշվապահ» տերմինն ի հայտ է եկել միջնադարի վերջում: Առաջին «հաշվապահը» եղել է Քրիստոֆեր Շտեհերը, որին 1498 թվականին նշանակել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I[1]:

ՊատմությունԽմբագրել

Պատմաբանները միանշանակ ապացույցներ չունեն այն մասին, թե երբ է հայտնվել հաշվապահությունը, երբ են մարդիկ սկսել մասնագիտորեն զբաղվել գործունեության այս ոլորտով: Ըստ միջնադարյան վարկածի՝ հաշվապահությունը Հյուսիսային Իտալիայում հայտնվել է 13-րդ դարի վերջի, 14-րդ դարի սկզբի ժամանակահատվածում: Մյուսները կարծում են, որ հաշվապահությունը ի հայտ է եկել դեռևս Հին Հռոմի ժամանակ: Հյուսիսային Իտալիայի առևտրաբանկային ընկերություններում իրականացվել է մուտքի կրկնակի գրանցում: Ենթադրվում է, որ առաջին հաշվապահները եղել են միջնադարյան առևտրականները, որոնք «պատահաբար» հայտնաբերել են հաշվապահություն: Ջենովայի առևտրականներն առաջինն էին, որ կատարել են կրկնակի գրանցում: Մեկ այլ վարկած կա, ըստ որ հաշվապահությունը առաջ է եկել Ջենովայում, Վենետիկում, Ֆլորենցիայում 1250 թվականից 1350 թվականների միջակայքում[2]:

Պրոֆեսիոնալ հաշվապահԽմբագրել

Պրոֆեսիոնալ հաշվապահ. այն Հաշվապահների միջազգային ասոցիացիայի պաշտոնական տերմինն է: Միջազգային կազմակերպության կողմից ընդունված ստանդարտների համաձայն` «պրոֆեսիոնալ հաշվապահներին» են վերաբերում հետևյալ մասնագիտությունները՝ գլխավոր հաշվապահ, աուդիտոր, ֆինանսական տնօրեն և հարկային խորհրդատու:

ՀաշվետարությունԽմբագրել

Հաշվապահական հաշվառման ավտոմատացման բացակայության ժամանակ ձեռնարկություններում հաշվետարների մեջ զգալի շերտ կար. աշխատակիցներ, որոնք համատեղում էին մեկ կամ խստորեն սահմանափակված մի քանի հաշիվների վերաբերյալ տվյալներ, և բնութագրական էր այն, որ նրանցից յուրաքանչյուրի կողմից առանձին կրկնակի գրանցման մեխանիզմ չէր գործում, հաշիվների համապատասխանություն չէր իրականացվում, ինչը հաճախ գլխավոր հաշվապահի կամ նրա տեղակալի կողմից հետագա հաշվեկշռում հանգեցնում էր սխալների[3]:

Տարբեր մշակույթներումԽմբագրել

ԻնկերԽմբագրել

Տաուանտինսույուի հաշվետարները՝ կիպուկամայոկները (կեչուա՝ khipu kamayuq՝ «կիպու գրով աշխատող գործավար» կամ «նա, ում հանձնարարված է կիպու), ստեղծել ու վերծանել են հանգույցներ կիպուի մեջ: Կիպուն առաջին անգամ օգտագործվել է մարդկության պատմության մեջ` հաշվապահական հաշվառման այնպիսի մեթոդ կիրառելու համար, ինչպիսին է կրկնակի գրանցումը[4]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Соколов Я.В. Основы теории бухгалтерского учета. — М.: Финансы и статистика, 2005. — С. 42. — 496 с. — ISBN 5-279-01937-2
  2. «Происхождение бухгалтерии: античность и средневековье» 
  3. Вера Хомичевская. 1С:Предприятие 8.0. Управление производственным предприятием. Ведение бухгалтерского учёта. Самоучитель. БХВ-Петербург, 2006. Стр 77
  4. Dale Buckmaster The Incan Quipu and the Jacobsen Hypothesis(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1974. — Т. 12. — № 1. — С. 178—181.
  Ընթերցե՛ք «հաշվապահ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։