Թոմաս Քրոմբի Շելլինգ (անգլ.՝ Thomas Crombie Schelling, ապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[4][1][2][…], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005

Թոմաս Շելլինգ
անգլ.՝ Thomas Schelling
Ծնվել էապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][…]
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[4][1][2][…] (95 տարեկան)
Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Մերիլենդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[5], economics and politics?[5], խաղերի տեսություն[5], conflict management?[5], սոցիալական խնդիրներ[5] և Միջուկային պատերազմ[5]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[6]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1951), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և San Diego High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][5][8]
Գիտական ղեկավարJames Duesenberry?, Վասիլի Լեոնտև և Arthur Smithies?[9]
Եղել է գիտական ղեկավարEli Noam?, Martin C. McGuire?, Richard Zeckhauser?[10], Մայքլ Սփենս[9], Tyler Cowen?[9] և Gustav Ranis?[9]
Ազդվել էԿարլ ֆոն Կլաուսեվից, Նիկոլո Մակիավելլի
Ազդել էԹայլեր Քոուեն, Մարկ Կլեիման, Ռոբերտ Յերվիս
ՊարգևներՆոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2005)
 Thomas Schelling Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շելլինգը ծնվել է Կալիֆորնիայի Օուքլենդ քաղաքում Ջոն Շելլինգի և Զելդա Այրեսի ընտանիքում։ Ավարտել է Սան Դիեգոյի ավագ դպրոցը։ Տնտեսագիտության բակալավրի աստիճանն ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում 1944 թվականին։ Գիտությունների թեկնածու աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում 1951 թվականին։

Մարշալ Փլանի հետ ծառայել է Եվրոպայում, Սպիտակ տանը և 1948-1953 թվականներին՝ Նախագահի Գործադիր մարմնում։ Ազգային եկամտի վարք թեմայով թեկնածուական թեզի մեծ մասը գրել է Եվրոպայում՝ գիշերն աշխատելիս։ Կառավարությունից հեռացել է Յելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում աշխատելու համար, այնուհետև 1958 թվականին աշխատել է Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ 1969 թվականին միացել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարական դպրոցին։

Շելլինգը 20 տարի դասավանդել է քաղաքատնտեսություն Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցում, 1994-1999 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Լյուքսեմբուրգում և Ավստրիայում՝ IIASA (անգլ.՝ International Institute for Applied Systems Analysis) կազմակերպությունում։

1993 թվականին Շելլինգը պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2009 թվականին Յելի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, ինչպես նաև պատվավոր աստիճան՝ Մանչեսթերի համալսարանում։

Աշխատություններ

խմբագրել
  • The Strategy of Conflict (1960)
  • Micromotives and Macrobehavior (1978)
  • Choice and Consequence (1985)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Շելլինգ» հոդվածին։