Սոցիալական հիվանդություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սոցիալական հիվանդություններ, մարդու հիվանդություններ, որոնց առաջացումն ու տարածումը պայմանավորված են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների ազդեցությամբ։ Սոցիալական հիվանդությունների շարքին են դասվում տուբերկուլոզը, վեներական հիվանդությունները, ալկոհոլամոլությունը, նարկոմանիաները, ռախիտը, ավիտամինոզները, անբավարար սնուցման հետ կապված այլ և պրոֆեսիոնալ որոշ հիվանդություններ։ Սոցիալական հիվանդությունների դեմ պայքարի հիմնական և անհրաժեշտ նախապայմանը շահագործման և դասակարգային անհավասարության վերացումն է։ Սոցիալիստական համակարգը նպաստում է սոցիալական հիվանդություններ առաջացնող պատճառների վերացմանը։ Նախահեղափոխական Ռուսաստանում 1000 զինսկոչիկներից 100-ը հիվանդ էր տուբերկուլոզով, 1935 թվականին հիվանդների թիվը նվազեց 10—20 անգամ։ 1913 թվականին սիֆիլիսով հիվանդների թիվը կազմել է 10 հազար բնակչին՝ 180, 1936 թվականին նվազել է մինչև 18, 1961 թվականին՝ 1,5։ Երևանի նահանգում տրախոմայով հիվանդների թիվը 1913 թվականին եղել է 1000 բնակչին՝ 127-150, 1953 թվականից Հայաստանում տրախոման լրիվ վերացվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 24)։ |